Գվենդոլին «Գվեն» Սթեյսի (անգլ.՝ Gwendolyn «Gwen» Stacy), հորինված երկրորդական կերպար Սարդ-մարդու կոմիքսներում, որոնք թողարկվում են Marvel Comics-ի կողմից։ Նա ստեղծվել է Սթեն Լիի և Սթիվ Դիտկոյի կողմից և առաջին անգամ հայտնվել է Անհավանական Սարդ-մարդը #31 կոմքիսում (1965 թվականի դեկտեմբեր)։

Գվեն Սթեյսի
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտThe Amazing Spider-Man #31 (1965 թվականի դեկտեմբեր)
ՀեղինակՍթեն Լի և Ստիվ Դիտկո
Դերակատար / ՁայնԲրայս Դալաս Հովարդ, Էմմա Սթոուն և Հեյլի Ստեյնֆիլդ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էThe Amazing Spider-Man, Սարդ-Մարդ, Սարդ-մարդու նոր արկածները, Սարդ-Մարդ, Սարդ-Մարդ 3, Անհավանական Սարդ-մարդը և Անհավանական Սարդ-մարդը 2
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունանգլ.՝ Gwendolyne Maxine Stacy
Տեսակգեղարվեստական անձ, կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար և կինոհերոս
Հասակ172 սմ
Քաշ59 կգ
Մազերի գույնՇիկահեր
Աչքերի գույնԵրկնագույն
Սեռիգական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Զբաղմունքուսանող
Ընտանեկան կարգավիճակՉամուսնացած
Ծնողներհայր՝ George Stacy?
Դաշնակիցներ
Սարդ-մարդ
Թշնամիներ
Կանաչ Գոբլին, Վենոմ

Գվենը դառնում է Սարդ-մարդու ընկերուհիներից մեկը։ Անհավանական Սարդ-մարդը #121 (1973 թվականի հունիս) կոմիքսում Գվենը մահանում է Սարդ-մարդու սխալի պատճառով։ Գվեն Սթեյսիի մահը շրջադարձային դարձավ ոչ այնքան Սարդ-մարդու պատմության, այլ ամերիկյան կոմիքսների պատմության մեջ։ Կոմիքսների սցենարիստներն ու երկրպագուները մշտապես բախվում են իրենց կարծիքներով, որ հենց նա է եղել Փիթեր Փարքերի իրական սերը, այլ ոչ Փարքերի ապագա կին Մերի Ջեյն Ուոթսոնը։

Հորինված կենսագրություն խմբագրել

Գվենն առաջին անգամ հայտնվել է Անհավանական Սարդ-մարդը #31 կոմքիսում (1965 թվականի դեկտեմբեր)։ Փիթերը Գվենին հանդիպում է Empire State University համալսարանում, որտեղ երկուսն էլ սովորում են[1]։ Այդ ժամանակ հորաքույր Մեյը ընկնում է հիվանդանոց, ինչի պատճառով Փիթերն ուշադրություն չի դարձնում Գվենի վրա։ Նա սկսում է հանդիպել Փլեշ Թեմփսոնի և Հարի Օզբորնի հետ։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում Գվենի և Փիթեր միջև սերը սկսում է արգանալ։ Կոմիքսներում Գվենը համարվում է Փիթեր Փարքերի առաջին սերը։ Նրանց հարաբերությունները սկսում են միանգամից այն ժամանակ, երբ վերջինս բաժանվում է Բեթթի Բրանթից։

Սերը նույնիսկ չսկսած ավարտվում է։ Զոմբիացված Կապիտան Սթեյսին՝ Գվենի հայրը կռիվ է սկսում է Փիթերի հետ։ Գվենը, կարծելով, որ Փիթերը հարձակվել է հոր վրա, դադարեցնում է իրենց հարաբերությունները, սակայն իմանալով ճշմարտությունը, կրկին հաշտվում է։

Նրանց հարաբերություններն էլ ավելի են խառնվում, երբ իր բժիշկ Ութոտնուկի և ՍԱրդ-մարդու կռվի վայրում նրա վրա են ընկնում բեկորներ (The Amazing Spider-Man #90)։ Գվենն այդ ամենում մեղդրում է Սարդ-մարդուն, ինչը ետ է կղում իրենց հարաբերությունները։ Գվենը տեղափոխվում է Եվրոպա, որպեսզի «հաշտվել» կորստի հետ։ Նա փորձում է Փիթերին առաջարկություն ստանալ և ցանկանում է, որպեսզի համոզի իրեն մնալ, սակայն իր մեղքը թույլ չի տալիս իրեն այնդպես վարվել։ Այդ ժամանակ, երբ Փիթերը փոխում է միտքը, Գվենն արդեն մեկնում է։

Փիթերն ուղևորվում է Լոնդոն, որպեսզի տեսնի Գվենին, սակայն նա այնտեղ ստիպված է լինում հանդես գալ Սարդ-մարդու կերպարով։ Հասկանալով, որ Գվենը կհասկանա, թե ով է Փիթերն իրականում, եթե նրան ու Սարդ-մարդուն միաժամանակ տեսնի Լոնդոնում, Փիթերը այդպես էլ նրա հետ չհանդիպելով հեռանում է։ Վերջ ի վերջո Գվենը հասկանում է իր սխալն այն բանում, որ Փիթերի վրա ճնշում է գործադրել, ինչից հետո վերադառնում է Նյու Յորք, և նրանց հարաբերությունները վերսկսվում են ու սկսում են ծրագրավորել իրենց սպասվող ապագան։

Գվեն Սթեյսիի մահը խմբագրել

The Amazing Spider-Man #121 (1973 թվականի հունիս) Կանաչ Գոբլինը (ով իմացավ, որն Սարդ-մարդը Փիթեր Փարքերն է), առևանգում է Գվեն սթեյսիին և Ջորջ Վաշինգտոնի կամրջի մոտ գերի է պահում։ Սարդ-մարդը հասնում է այնտեղ, որպեսզի կռվի Կանաչ Գոբլինի հետ, իսկ երբ Գոբլինը Գվեն Սեթյսիին գցում է կամրջից, Սարդ-ամդրը կրակում է սարդոստայնով, որը կպչելով նրա ոտքին, կանգնեցնում է ընկնելը։ Սկզբում նա մտածում է, որ փրկել է աղջկան, սակայն իրեն քաշելով, հասկանում է, որ վերջինս արդեն մահացել է։ Փիթերը չի հասկանում, թե ինչն է իրականում սպանել նրան՝ թռիչքից կտրուկ դադարը, որը կոտրել էր վիզը, թե վաղը բարձրությունից ընկնելուց, սակայն անկախ այդ ամենից, նա ամեն դեպքում մեղավոր է համարում իերն։ Շոկի և կատաղության մեջ լինելով Սարդ-մարդը վրեժ լուծելու համար համարյա թե սպանում է Գոբլինին, սակայն վերջում որոշում է չանել դա։ Գեբլինն այնուամենայնիվ մահանում է իր գլայդերից, որով փարձում էր սպանել սարդ-մարդուն։ Մոտավորպես 300 թողարկուներից հետո վերադառնում է Նորման Օզբորնը, սակայն մինչև այդ նա համարվում է մեռած։

Գվեն Սթեյսիի մահը մեծ ազդեցություն թողեց կոմիքսների ողջ աշխարհի երկրպագուների կողմից[2]։ Մինչ նա, չհաշված ծագման պատմությունը, սուպերհերոսները երբեք չեն վերապրել նմանատիպ կատաստրոֆիկ անհաջողության, իսկ իրենց սիրեցյալները երբեք չեն մահացել նման անսպասելի ու դաժան մահով։ Հենց դրանից էլ երկրպագուներն ու կոմիքսների պատմագետները Գվեն Սթեյսիի մահը համարում են այսպես կոչված կոմիքսների արծաթե դարի ավարտ։

Իրական աշխարհում ֆիզիկոս Ջեյմս Կակալիոսն իր «Սուպերհերոսների ֆիզիկա» գրքում գրել է որ ըստ Նյուտոնի օրենքների, Գվեն Սթեյսիին սպանել է անսպասելի կանգը[3]։ Civil War: Casualties of War: Captain America/Iron Man (2007) կոմիքսում դրա հետ համաձայնում են և գրում, որ նրա մահվան պատճառ է դարձել բարձրությունից ընկնելիս անսպասելի կանգը։ Այդպես, օրինակ Peter Parker: Spider-Man կոմիքսների շարքի թողարկումներից մեկում հաստատվում է, որ Գվեն Սթեյսին մահացել է Սարդ-մարդու անուշադիր սխալմունքի պատճառով։ Իր սարդոստայնը, այդ ժամանակ, հատուկ վերամշակվել էր այն օգտագործելու համար (Սարդ-մարդու ուժերը մեծացվել էին, ինչը թույլ էր տալիս մեծ արագությամբ գլուխ հանել ընկնելիս, ինչի հետ նա ատ էր հանդիպում), մին այն ժամանակ երբ Գվենի վիզը կոտրվել էր ուժեղ ձգման պատճառով։ Չնայած դա չեղարկվել է Marvels թողարկման չորրորդ համարում, հետմահու բժշկական փորձաքնությունը ցույց տվեց, որ նա մահացել է ընկնելու ժամանակ ենթարկված շոկից։

Մահից հետո խմբագրել

Marvel-ի տիեզերքում Գվեն Սթեյսիի մահը մեծ ազդեցությւոն թողեց։ Փիթեր Փարքերը շատ ծանր է տանում Գվենի մահը և դառնում է ավելի հասուն ու կարեկից մարդ։ Գվենի սպանությունը նաև պատճառ է դառնում Մերի Ջեյնի ու Փիթերի միջև ընկերության ավելի մոտ հարաբերություններին, որոնք հետո դառնում են սիրային։

Գվենի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո Մայքլ Ուորենը, ով նրա ուսուցիչներից էր և գաղտնի սիրահարված էր աղջկա վրա, ամեն ինչում մեղադրեց Սարդ-մարդուն և երդվեց վրեժ լուծել նրանից, ստանալով Շնագայլի կերպարը[4]։ Marvels-ի չորրորդ և վերջին մինի սերիայում (1994 թվականի ապրիլ), լուսանկարիչ Ֆիլ Շելդոնը ընկերություն է անում Գվեն Սթեյսիի հետ, ով չի մեղադրում էն Սարդ-մարդուն իր հոր սպանությա մեջ։ Գվենի հասարակ հավատը հերոսների մեջ համոզում է Ֆիլին, որ սուպեհերոսների նպատակն է պաշտպանել անմեղներին, ինչպիսին Գվենն է։ Նա որոշում է գիրք գրել,որպեսզի փառաբանի հերոսներին և նրանց գինը մարդկությունում։ Երբ Կանաչ Գոբլինը առևանգում է Գվենին և Սարդ-մարդուն բերելու համար գերի պահում, Ֆիլը տաքսիով հուսահատված հետևում է Կանաչ Գոբլինին։ Նա ճիշտ ժամանակին հասնոմ է Ջերջ Վաշինգտոնի կամրջի մոտ, որպեսզի տեսնի կռիվն ու Գվենի մահը, չանայծ Սարդ-մարդու հուսահատ փորձերը նրա փրկելում։ Ֆիլի հավատը դեպի հրաշքները կոտրվում են։ Նա լքում է ֆոտոլրագրությունը, սակայն իր լիազորությունը տալիս է օգնական Մարսիին[5]։

Կլոն խմբագրել

Նրա մահից մոտավորապես երկու տարի անց[6] Գվեն սԹեյսին վերադառնում է, լիովին առողջ և ոչինչ չհիշելով իր մահի մասին։ Շնագայլին հաջողվեց ստեղծել Գվենի կլոնը, ում հետագայում օգտագործում է Սարդ-մարդու դեմ իր Կլոնների մասին սագա պլանում։ Այդ պատմության վերջում Գվենը լքումէ Սարդ-մարդուն և փնտրում է իր նոր կյանքը։ Կլոնը որոշեց փոխել իր անունը Ձոյս Դելանիի։ Ջոյսը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ փորձեց նորմալ կյանք վարել, ստացավ աշխատանք և բնակարան։ Սակայն, նրա մարմինը սկսեց մասնատվել, ինչը սկսեց նրա ձեռքից, որն էլ փակեց ձեռնոցով։ Մի անգամ աշխատանքից գիշերով վերադառնալիս նա գնդակահարվեց դիմակահարի կողմից։ Պարզվեց, որ մարդասպանը Էբբի-Էլն էր, Շնագայլի կողմից ստեղծած Գվենի հերթական կլոնը[7]։

Այլ կլոններ խմբագրել

Գվենի մեկ այլ կլոն հայտնվում է The Amazing Spider-Man #399 (1995 թվականի մարտ) կոմիքսում։ Այդ կլոնը կարծում է, որ հենց ինքն է իսկական Գվեն Սթեյսին։ Կլոնը մահանում է Spider-Man vol. 1, #56-ում (1955 թվականի մարտ)։

Deadpool vol.3, #0 կոմիքսում (1998 թվականի) պատմվում է այն մասին, թե ինչպես է չար գենետիկ Արնիմ Զոլա-ն տարբեր սուպերհերոսների ԴՆԹ-ներ՝ կլոնավորման նպատակով։ Վարձկան Դեդփուլը դուրս է գալիս գենետիկի էսպերիմենտների վրա, ով նույնպես ստեղծում է Գվեն Սթեյսիի չորս կլոններ։ Զոլան Թույլ է տալիս նրանց իր հետ տանել Սան Ֆարնցիսոյի բազա, որտեղ նրանք ծառայում ու զվարճացնում են Դեդփուլին։ Արդյունքում նրանք մահանում են ինքնաթիռի ընկնելուց[8]։

Անցյալի մեղքեր խմբագրել

The Amazing Spider-Man-ի #509-514 թողարկումների (2004 թվականի օգոստոսից 2005 թվականի հունվար) Անցյալի մեղքեր-ի սյուժետային շղթայի համաձայն Փիթեր Փարքերի հետ հարաբերությունների ժամանակ նա սիրային կապերի մեջ էր Նորման Օզբորնի հետ։ Ֆրանսիայում նրանից ունեցավ երկվորյակների՝ աղջիկ ու տղա՝ Գաբրիել և Սառա անուններով։ Իմանալով, որ Նորմանը հրաժարվում է հոգ տանել իր տղա Հարիի մասին, Գվենն ասում է նրան, որ թույլ չի տա զբաղվել երեխաների դաստիարակությամբ[9]։ Գվենի մեջ սպառնալիք տեսնելով Օզբորնը նրան կամրջից գցում է։ Այնուհետև ինքը զբղվեց երեխաների դաստիարակոթյամբ։ Նորմանի արյայն մեջ ОЗ պրեպարատի ուժեղության պատճառով երկվորյակների մոտ սկսում է արագ աճ, ինչպես նաև ուղեղային ակտիվություն, ֆիզիկական հզորություն։ Օզբորնը սկսեց նրանց ասել, որ Փիթերն է նրանց հայրը և հենց ինքն է իրենց մոր մահվան պատճառը։

Որոշ ժամանակ անց երկվորյակները հարձակվում են Փիթերի վրա, երբ վերջինս գալիս է Գվենի գերեզմանին[10]։ Արդյունքոմ Փիթերը տեսնում է Սառային, ով ջրի կաթիլի պես նման է Գվենին։ Պարզվում է, որ Մերի Ջեյնը ողջ այդ ժամանակ իմացել էր ճշմարտությունը, սակայն չէր ուզւոմ պատմել Փիթերին, կարծելով, որ չի դիմանա դրան։ Այնուհետև Փիթերը հանդիպում է նշանակում երկվորյակների հտ, որտեղ պատմում է Նորման Օզբորնի մասին ճշմարտությունը։ Սառան կանգնում է Փիթերի կողքին, սակայն պոր վիրավորանք է զգում։ Գաբրիելն են ներխուժում է Նորմանի գաղտնի լաբորատորիա, որտև իրեն է ներարոկում ОЗ պրեպարատը և կերապարանափոխվում է Մոխրային Շնագայլի[11]։ Այն պային, երբ Սարդ-մարդը Սարային է ներարկում իր արյունը, Գաբրիելը փորձում է սպանել նրան, սակայն քույրը կրակում է նրա վրա։ Գաբրիելը ուշքի գալիս ավզե ծովափում, որտեղ իր մոտ առաջանում է ամնեզիա[12]։

The Spectacular Spider-Man vol. 2 #23-26 (2005 թվականի մարտին) թողարկման մեջ պարզվում է, որ Սառան տեղափոխվել է Փարիզ։ Նա գաղտնի կերպով նաև սկսում է հոգ տանել իր եղբոր մասին, ով տառապում է ամնեզիայով։ Իմանալով այն մասին, որ Սառան փորձել է վերջ տալ իր կյանքին, Փիթերն ուևորվում է Փարիզ։ Այնտեղ նա փորձում է սիրահետել Փիթերին, սակայն միանգամից իմանում է, որ վերջինս իրեն որպես երեխա է վերաբերվում։ Մերի Ջեյնը, ով նույնպես տեղափոխվում է Փարիզ, առևանգում է խելագարված Գաբրիլը, սակայն Սառայի հետ միասին Փեիթրին հաջողվում է փրկել նրան։ Այնուհետև Սառան դառնում է Ինտերպոլի անդամ[13]։

Ավելի ուշ Ստարժինսկին խոստովանում է, որ սկզբում Փիթերին ցանկանում էր սարքել որպես Գվենի երեխաների հայր, սակայն խմբագիրները ցանկացան, որպեսզի երիտասարդ Փիթեր Փարքերը լիներ երկու հասուն երեխաների հայր։ Թիմը եկավ այն եզրակացության, որ Գվեն Սթեյսիի երեխաների հայրը կլինի Նորման Օզբորնը[14]։

Այլևս մահացա չէ։ Կլոնների պայմանը խմբագրել

Այլևս մահացա չէ։ Կլոնների պայմանը կոմիքսի սյուժետային շղթայում հիշողությունները ցույց տվեցին, որ Գվենը գիտակցության մեջ էր այն ժամանակ, երբ Սարդ-մարդն ու Կանաչ Գոբլինը կռվում էին կամրջի վրա, ինչպես նաև ընկնելու ժամանակ։ Նա լսել է նրանց զրույցը, որից պարզվեց, որ Փիթերն այդ ողջ ընթացքում էղել է Սարդ-մարդը, ինչից հետո դատապարտել է Փիթերին այն բանի համար, որ չի բացահայտել իր անձի գաղտնիությունը և մաս է կազմել իր հոր մահվան մեջ[15]։

Գվենը կարծես թե վերակենդանացվում է Շնագայլի կողմից։ Շնագայլը հաստատեց, որ նա չի համարվում կլոն։ Աղջիկը վերստեղծվել է իր մասունքներից և պահպանել է իր նախկին բոլոր հիշողությունները, ինչպես նաև իր ժամանակավոր մահվան մասին։ Շնագայլը Գվենին առաջարկեց դառնալ իր բիզնեսի գործընկերը, ցանկանալով իր նոր տեխնոլոգիաների շնորհիվ փոխել աշխարհը։ Սկզբում նա հրաժարվեց, սակայն հետո ընդունեց Շնագայլի առաջարկը, երբ Գվենը ցույց տվեց իր վերակենդանացած հորը։ Երբ Սարդ-մարդը ներխուժում է «New U» ընկերություն և բացահայտեց Շնագայլի էքսպերիմենտները, նա ցնցված էր, հանդիպելով ողջ Գվեն Սթեյսիիին, ինչպես նաև նկատեց, որ ի տարբերություն Շնագայլի մյուս կլոնների, նրա վրա չի ազդում սարդի զգացողությունը, սակայն մինչ Փիթերը կարողացավ ստանալ իրեն հուզող հարցրերի պատասխանը, նա հարձակման ենթարկվեց բժիշկ Ութոտնուկի կողմից[15]։

Այն բանի հետո, երբ Շնագայլը դադարեցրեց կռիվը և Սարդ-մարդուն ծանոթացրեց իր աշխատանքների հետ, կապիտան Սթեյսին բացահայտեց, որ այդ Գվենն ինքնակոչ է և նրա վրա ատրճանակ պահեց։ Բացահայտվեց, որ այդ Գվեն Սեյսին Երկիր-65-ից էր, ով հայտնի է նաև Սարդ-Գվեն անունով։ Հենց նա էլ օգնեց Սարդ-մարդուն փախչել։ Իրական Գվենն առևանգվել էր Կայինի կողմից և ուսսումնասիրության համար տարբել Parker Industries։ Ըստ Կայինի խոսքերի նա և Սարդ-Գվենը եկել են այդ աշխարհ, որպեսզի թույլ չտան Սարդ-մարդու և Շնագայլի պայմանի կնքմանը, որը կարող է հանգեցնել գլոբալ ավերածության[16]։

Այլընտրանքային տարբերակենր խմբագրել

Սարդ-Գվեն խմբագրել

Երկիր-65-ում Փիթերի Փարքերի փոխարեն ռադիոակտիվ սարդի կողմից խայթվում է Գվեն Սթեյսին, ինչից հետո դառնում է սուպերհերոսուհի Սարդ-կին, ով նաև հայտնի է Սարդ Գվեն (անգլ.՝ Spider-Gwen) անունով։

Ultimate խմբագրել

Ըստ Ultimate տարբերակի Գվեն ՍԵյսին ոստիկանության կապիտան Ջեն Սթեյսիի դուստրն է։ Դեռ փոքր ժամանակվանից Գվենը շատ է իր ընտանիիք հետ տեղափոխվել հոր աշխատանքի պատճառով։ Արդյունքում Գվենը հայտնվում է Նյու Յորք նահանգի Քուինս թաղամասում։ Նա ուսումը շարունակում է Միդթաունի դպրոցում և սւոպերկարողությունների մասին քննարկումների շնորհիվ միանգամից գրավում է Փիթեր Փարքերի ուշադրությունը։ Նրա առաջին տհաճությունը սկսում է այն բանից, որ ինքը դանակով հարձակվում է դասարանցիներից մեկի վրա այն բանի համար, որ նա հարվածել էր Փարքերին։ Գվենը հայտնվում է իր հոր ոստիկանական բաժանմունքում և, չդիմանալով հոր հետ խոսակցությանը, փախչում է։

Գվենին միանշանակ դուր էր եկել Փարքերը և երբ ծնողների հետ խնդրի պատճառով փախչում է տանից, աղջիկը գնում է հենց Փարքրեի մոտ։ Դրանից հետո նրանք դառնում են իրական ընկերներ, ինչ այդքան էլ դուր չի գալիս Մերի Ջեյնին։ Փիթերի և Մերիի հարաբերությունները սրվում են այն բանից հետո, երբ կապիտան Սթեյսին գնալով ոստիկական վեհաժողովի, խնդրում է մինչ իր վերադարձը լինել աղջկա հետ։ Արդյունքում ռումբի պայթյունից կապիտան Սթեյսին մահանում է։ Փիթերը մեղադրում է իրեն նրա համար, որ չկարողացավ փրկել կապիտանին։ Հորաքույր Մեյը որոշում է ընդունում Գվենին պահել իր տանը։

Մի քիչ ուշ Գվենը ծանոթանում է Փիթերի մանկության ընկեր Էդի Բրոքին։ Նրանք միասին գնում են համերգի, իսկ երբ Բրոքը սկսում է կպչել նրան, աղջիկը թողնում է նրան ու գնում։ Գվենը նախազգուշացում է Փարքերին, որ Բրոկը լավ մարդ չէ։

Որոշ ժամանակ անց Գվենն ու Փիթերն ուղևորվում են դպրոցական երեկույթի։ Երեկույթին, պարզվում է, ներկա լինում նաև մուտանտ Գելդոֆը, ով պայթեցնում է մոտակայքում գտնվող մեքենաները, ինչից հետո դեպքի վայր են հասնում ոստիկանները։ Գվենն ու Փիթերը փախչելով փրկվում են։ Սակայն հաջորդ օրը Փիթերը կորչում է, իսկ հորաքույր Մեյը, փնտրելով նրան ընկնում է կատաղության մեջ։ Տեսնելով հորաքույր Մեյին այդ վիճակում Գվենը հասկանում է, թե նա ինչքան է անհանգստանում Փիթերի համար։

Շուտով հորաքույր Մեյը գնում է Ֆլորիդա, Փիթերին ու Գվենին տանը մենակ թողնելով։ Այդ ժամանակ ազատության մեջ է դուրս գալիս ներխուժում բժիշկ Ութոտնուկը և շտապում է կանգնեցնել Սարդ-մարդու մասին ֆիլմի նկարահանումները։ Օկտավիուսի հետ կռվին է խառնվում Փիթերը։ և կրկին նրանց կռիվը հայտնվում է էկրաններին։ Այդ ժամանակ Փարքերների տուն է գալիս Մերի Ջեյնը, սակայն հեռուստացույցով տեսնում է Սարդ-մարդու կռիվը։ Մերին արագ վազում է, իսկ Գվենի մոտ կասկածներ են առաջանում։ Նույն երեկոյան նա իջնում է Փիթերի նկուղ և կոտրում սնդուկը, որտեղ պահվում է Սարդ-մարդու ևս մեկ հագուստ։ Երբ Փիթերը Ութոտնուկի կռվից հետո վերադանռում էտուն, նա հանդիպում է Գվենին, ով նրան կարծելով հոր սպանության մեջ, վրան ատրճանակ է պահում։ Փարքերին հաողվում է հանգստացել աղջկան ինչից հետո նա գնում է։ Վերադառնալով, Գվենն ասումա, որ հասկանում է՝ Փիթերը մեղավոր է։ Գվենի ու Փիթերի ընկերությունն էլ ավելի է ամրապնդվում։

Փիթերը բժիշկ Քուրթ Քոննորսին տալիս էիր արյան հետ էքսպերիմենտներ անելու թույլտվություն, ինչի արդյունքում երկուսի արյունից ստեղծվում է հրեշ, ով կուլ է տալիս մարդու կյանքի ուժը, նրա մարմինը բառացի վերածելով դատարկ առարկայի։ Բնազդը հրեշին տանում է իր ստեղծողի՝ փարքերի մոտ և հայտնվելով Փիթերի տան մոտ նա հանդիպում է Գվենին և սպանում նրան։

Ultimate Spider-Man #98 թողարկման վերջում Փիթերը հանդիպում է Գվեն Սթեյսիին։ Պարզվում է, որ Քուրթ Քոննորսի ստեղծել է նրա կլոնը։ Ավելի ուշ, երբ Փիթերը կռվում էր Վենոմի հետ, հայտնվում է Գվենը, ով դարձել էր Կարնաժ, սակայն սիմբիոտը գնացել էր Բրոքի վրա, իսկ Գվենը՝ մնացել առանց կարողությունների։

Ուլտիմատումի դիմաց հորաքույր Մեյը Գվենին նորից դասավորում է դպրոցում սովորել։ Ավելի ուշ Գվենը Քոնգի, Փիթերի, Մերի Ջեյնի և Քիթի Փրայդի հետ ուղևորվում են Մանհեթեն[17]։ Սակայն ալիքը նրանց բռնում է կզղու վրա, երբ նրանք գտնվում էին ոչ երկրայի մետրոյի վագոնում։ Այն բանից հետո, երբ Քիթին փրկում է բոլոր ողևորներին, Գվենը մյուսների հետ մնացած են լինում շինության տանիքին։ Առավոտյան Գվենը, Մերի Ջեյնը և ՔՈնգը վերադառնում են Քուինս[18]։

Հետո Փիթերը սկսում է հանդիպել Գվենի հետ[19]։ Սակայն Քամելեոնի ինքնասպանությունից հետո Գվենը որոշում է դադարեցնել նրա հետ հարաբերությունները։

Փիթերի թաղմանը Մայլզ Մորալեսը իմանում է Գվենից Փիթերի սուպերհերոս դառնալու պատճառը։ Փիթերի մահից հետո հորաքույր Մեյը և Գվենը թողնում են իրենց տունն ու տեղափոխվում Ֆրանսիա։ Սակայն Փարիզում Գվենն ու հորաքույր Մեյը հանդիպում են թերթ կարդացող մի անցանոթ կնոջ, ով կարդում, որի վրա գրված է լինում նոր Սարդ-մարդու մասին։ Այնուհետև Մեյն ու Գվենը վերադառնում են Քուինս և մի քանի օրից լքված պահեստում հանդիպում են նշանակում Մայլզի հետ։ Այնտեղ նրանք Մայլզին են տալիս Փիթերի սարդոստայն կրակողները[20]։

Որոշ ժամանակ անց Գվենն ու Մերի Ջեյնը հեռուստացույցով իմանում են Սարդ-մարդու և Վենոմի կռվի մասին։ Մերի ջեյնի հետ նրանք գտնում են Մայլզին և Գանկեին և պատմում են սիմբիոտի ծագման մասին։ Այն բանից հետո, երբ Մայլզը գնում է Վենոմի հեռ կռվելու, Գենն ու Մերի Ջեյնը հասնում են հիվանդանոց, որտեղ տեսնում են, որ Մայլզի մայրը մահացել է։

Մեկ տարի անց Գվենն աշխատանքի է անցնում ճապոնական ռեստորանում, որտեղ հանդիպում է Մայլզին ու նրա հորը[21]։

Գվենը կոմիքսներից դուրս խմբագրել

Հեռոսւտատեսություն խմբագրել

  • Սարդ-մարդ (հեռոսւտասերիալ, 1994)]]՝ Գվեն Սթեյսին հայտնվում է 5-րդ եթերաշրջանի վերջին սերիաում։ Նա համարվում է Երկաթե Սարդ-մարդու ընկերուհին՝ զուգահեռ տիեզերքից։ Նա օգնում է այլ տիեզերքի Սարդ-մարդուն բռնել Կարնաժ-սարդին, սակայն նրան գերի են վերցնում։ Հետո Փիթերին հաջողվում է փրկել Գվնին։
  • Սարդ-մարդու նոր արկածները՝ Գվենը Փիթերի համադասարանցին, լավագույն ընկերն ու սիրեցյալն է։ Նա իր զգացմունքների մասին կիսվումէ առաջին եթերաշրջանի վերջում, սակայն մի որոշ ժամանակ հանդիպում էր Էդի Բրոքի հետ։ Երկրորդ եթերաշրջանում սկսում է հանդիպել Հարի Օզբորնի հետ, քանի որ Փիթերն իր հերթին հանդիպում էր Լիզ Ալլենի հետ։ Վերջին սերիայում Գվենն ու Փիթերը վերջապես գիտակցում են իրենց զգացմուքներն ու որոշում միասին մնալ, սակայն Նորման Օզբորնի մահից հետո Գվեն չցանկացավ Հարիին մենակ թողնել, հասկանալով, որ կարեկցանքի կարիք ունի։ Հարին արդեն տեղյակ էր նրա զգացմունքների մասին, սակայն չէր ցանկանում կորցնել Գվենին, այդ պատճառով օգտվեց նրա խղճահարությունից։
  • Կատարյալ Սարդ-մարդ՝ հայտնվում է 4-րդ րդ եթերարջանի 19-րդ սերիայում որպես Սարդ-կին Մայլզ Մորալեսի տիեզերքում[22]։

Կինո խմբագրել

Սեմ Ռեյմիի շարք խմբագրել

Գվեն Սթեյսին մեծ էկրաններին առաջին անգամ հայտնվեց «Սարդ-մարդ 3» ֆիլմում։ Նա Սարդ-մարդու (Թոբի Մագուայեր) հետ սովորում է նույն դպրոցում և սիրային հարաբերությունների ունի Էդի Բրոքի հետ։ Գվենը մասնակցում է մոդելային բազմաթիվ ֆոտոսեսիաների և համարյա թե զոհվում է կռունկի ընկնելու պատճառով, սակայն նրան փրկում է Սարդ-մարդը։ Երբ հերոսին տալիս են քաղաքի բանալին, նա երկրպագուների համար համբուրում է Գվենին իր ընկերուհի Մերի Ջեյն Ուոթսոնի աղջի առաջ։ Մերի Ջեյնի հետ կռվից հետո սև հագուստի ազդեցության տակ հանդիպում է Գվենի հետ, ով Բրոքից բաժանվել էր ստելու պատճառով (նա կեղծել էր մի նկար, որտեղ Սարդ-մարդն իբրև թե բակ է թալանում, սակայն ճշմարտությունը բացահայտում է Փիթերը)։ Փիթերը հրաալի պար է կազմակերպում Գվենի հետ, ինչը հիացնում է մարդկանց ու հենց իրեն՝ Սթեյսիին։ Երբ Գվենը տեսնում էՄերի Ջեյնին, նա հասկանում է, որ Փիթերն ուղղակի օգտագործել է իրեն, որպեսզի Մերի Ջեյնին ստիպի խանդել։ Գվնը ներողություն է խնդրում Մերիից և լքում Փիթերին։ Վերջաբանում նա հայտնվում է Հարի Օզբորնի թաղմանը։

Մարկ Ուեբի շարք խմբագրել

Վերարձակված ֆիլմու Գվենը Փիթերի (Էնդրյու Գարֆիլդ) սիրեցյալն է։ Նա սովորում է Փիթերի հետ նույն դասարանում և աշխատում OsCorp-ում։ Երիտասարդներին միանգամից սկսում է իրար ձգել և նրանք սկսում են ընկերություն անել։ Երբ Փիթերը դառնում է Սարդ-մարդ, Գվենը սկսում է հիանալ դիմակով նոր վրիժառուի հայտնությամբ, որի դեմ է դուրս գալիս իր հայրը։ Ֆիլմի կեսին Փիթերը գալիս է Սթեյսիների ընտանիքի հետ ընթրելու, ինչից հետո Գվենին ասում է իր գաղտնիքը։ Նրանք հասկանում են, որ սիրում են իրար և սկսում են հանդիպել։ Երբ վերադառնում է Մողեսը, Փիթերը պատմում է Գվենին, որ հենց իր պատճառով է նա հայտնվել և պարտավոր է կանգնեցնել նրան։ Գվենն ուղևորվում է OsCorp, որպեսզի Քոննորսի շիճուկի դեմ հակաթույն ստեղծի։ Գվենը հակաթույնը տալիս է հորը, ով արդեն գիտեր Փիթերի գաղտնիքը և անցնում է նրա կողքին։ Գվենը հուսահատվում է և հաջորդ ողջ օրը արհամարհում է Փիթերին։ Ֆիլմի վերջում ենթադրվում է, որ նրանք կշարունակեն հանդիպել

Այս մասում Գվենն ավարտում է դպրոցը։ Փիթերը նրա հորը մշտապես տեսնում է տեսիլքների միջոցով և չի կարողանում մոռանալ նրան տված խոստումը։ Նա բաժանվում է Գվենից, սակայն երկուսի մոտ էլ մնում են իրար կապող զգացմունքները։ Փիթերը օրական առնվազն մեկ անգամ գաղտնի հետևում է Գվենին։ Մի անգամ նա հանդիպում է Մաքս Դիլոնին, ում ոչ ոք ոչ կյանքում, ոչ էլ աշխատանքի վայրում չեն նկատում։ Հետագայում նա փորձում է իր ընկերական հարաբերությունները վերականգնել Փիթերի հետ և պատմում նրան, որ Օքսֆորդի համալսարան ընդունվելու համար տեղափոխվում է Լոնդոն։ Այնուհետև նա դառնում է Էլեկտրոյի և ոստիկանության կռիվը, ինչը կանգնեցնում է Փիթերը։ Ավելի ուշ, արդեն օդանավի ճանապարհին, որտեղ նրան կանգնեցնում է Փիթերը, վերջինս որոշում է նրա հետ մեկնել։ Հենց այդ պահին էլ Էլեկտրոն կաթվածի է ենթարկում ողջ քաղաքը։ Չնայած Փիթերի հորդորներին, վերջիվերջո աղջկան հաջողվում է հաղթել Էլեկտրոյին։ Դրանից հետո նրան առևանգում է Հարի Օզբորնը, որը կերապարանափոխվել էր Կանաչ Գոբլինի։ Նրա ու Փիթերի մեջ կռիվ է սկսում, ինչի ժամանակ Գվենն ընկնում է բարձր շենքից։ Փիթերը սրդոստայնով փորձում է բռնել նրան, ինչը նրան հաջողվում է։ Գետնից կես մետր հեռավորության վրա Փիթերը կանգնեցնում է Գվենին, սակայն վայրկենական կանգից կոտրվում է նրա ողնաշարը և Գվենը միանգամից մահանում է։

Տեսախաղեր խմբագրել

  • Գվեն Սթեյսին հիշատակվել է Spider-Man: Edge of Time խաղում։ Երբ Փիթեր Փարքերի ֆուտուրիստական տարբերակը Սարդ-մարդ 2099-ին է պատմում իր պլանները, նա ասում է, որ կարող էր փրկել հորեղբայր Բենին, Գվեն Սթեյսիին ու մի շարք այլ մարդկանց։
  • Քերի Ուոլգրենը The Amazing Spider-Man տեսախացում հնչյունավորել է Գվեն Սթեյսիին։
  • Ուոլգրենը կրկնել է իր դերը Lego Marvel Super Heroes-ում, որտեղ Գվենն առաջին անգամ հանդես եկավ որպես խաղացվող կերպար։
  • Գվենը բազմաթիվ անգամ հիշատակվում է The Amazing Spider-Man 2-ում, սակայն խաղում այդպես էլ չի հայտնվում։
  • Սարդ-Գվենը խաղացվող կերպար է Spider-Man Unlimited բջջային խաղում, ում հնչյունավորել է Լաուրա Բեյլին։
  • Սարդ-Գվենը խաղացվող կերպար է Marvel Heroes-ում, որտեղ նրան հնչյունավորել է Էշլի Ջոնսոնը։
  • Սարդ-Գվենը հայտնվել է FacebookMarvel: Avengers Alliance խաղում։
  • Սարդ-Գվենը խաղավող կերպար է Marvel: Contest of Champions խաղում։
  • Սարդ-Գվենի փոխարեն կարելի է խաղալ նաև Marvel: Future Fight տեսախաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sanderson, Peter (2007). The Marvel Comics Guide to New York City. New York City: Pocket Books. էջեր 30–33. ISBN 1-14653-141-6. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. «The Night Gwen Stacy Died: The End of Innocence and the Birth of the Bronze Age». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. «Inventing Tomorrow (University of Minnesota Institute of Technology magazine), весна 2002: «Jim Kakalios enlists the aid of costumed crimefighters to teach critical thinking in an imaginative freshman seminar» by Paul Sorenson». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. Amazing Spider-man #129
  5. Marvels #4
  6. «SpiderFan.org — Comics : Giant-Size Spider-Man #5». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  7. Spider-Island Deadly Foes #1
  8. Arnim Zola’s Proto-Husks (Deadpool foes)
  9. Amazing Spider-Man Vol 1 #509 (Ноябрь 2004)
  10. Amazing Spider-Man Vol 1 #512 (Август 2004)
  11. Amazing Spider-Man Vol 1 #513 (Декабрь 2004)
  12. Amazing Spider-Man Vol 1 #514 (Янврь 2004)
  13. The Spectacular Spider-Man Vol 2 #26 (Май 2005)
  14. «SBC.com (no date): All the Rage (column)"Don't Panic", by Blair Marnell & John Voulieris». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  15. 15,0 15,1 The Clone Conspiracy #1
  16. The Clone Conspiracy #2
  17. Ultimate Spider-Man Vol 1 № 129
  18. Ultimate Spider-Man № 130
  19. Ultimate Comics: Spider-man #1
  20. Ultimate Comics: Spider-man #16
  21. Ultimate Comics: Spider-man #24
  22. «Ultimate Spider-Man Animated Series to Debut Spider-Gwen this Fall». Marvel. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել