Գո Շոուցզին
Գո Շոուցզին (չին․՝ 郭守敬, փինյին՝ Guō Shǒujìng, հասունացումից հետո անունը՝ Ժոսի- 若思), չինացի աստղագետ և մաթեմատիկոս[4], հիդրոտեխնիկայի ճարտարագետ և քաղաքական գործիչ, որն ապրել է Յուան դինաստիայի (1271-1368) օրոք։ Հետագայում, Ադամ Շալ ֆոն Բելը տպավորված լինելով Գոյի՝ պահպանված աստղագիտական գործիքներով, նրան անվանել է «Չինաստանի Տիխո Բրահե»[5], իսկ Ջամալ Ադ Դինը համագործակցել է նրա հետ[6]։
Գո Շոուցզին չին.՝ 郭守敬 | |
---|---|
Ծնվել է | 1231[1] Xingtai, Մոնղոլական կայսրություն |
Մահացել է | 1316[2] Khanbaliq, Յուան |
Քաղաքացիություն | Յուան[3] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, աստղագուշակ, քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Gaocheng Astronomical Observatory? |
Գործունեության ոլորտ | օրացույց |
Guo Shoujing Վիքիպահեստում |
Գո Շոուցզին եղել է Յուան կայսերական պալատի գիտնականների անդամ, գլխավոր աստղագետ, ղեկավարել է ոռոգման համակարգերի կառուցումը։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Գո Շոուցզինգը ծնվել է 1231 թվականին, Չինաստանի Հեբեյ նահանգի Քսինգթա քաղաքում, աղքատ ընտանիքում[7]։ Հորից զրկվել է դեռ վաղ հասակում։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է պապը՝ Գո Յունը, որը հայտնի է եղել որպես աստղագիտության, մաթեմատիկայի և հիդրավլիկայի գիտակ և կոնֆուցիական հինգ կանոնների փորձագետ[8]:
Գո Շուցզինգը եղել է հրաշամանուկ, ցուցաբերել է բացառիկ մտավոր ընդունակություններ։ 15 կամ 16 տարեկանում նա տեսել է ջրի ժամացույցի նախագիծը, որի վրա պապն աշխատում էր, և շուտով հասկացել է դրա աշխատանքի սկզբունքը։ Նա կատարելագործել է ջրային ժամացույցի մի տեսակ, որը կոչվում էր լոտոս քլիպսդրա, ջրային ժամացույց, որը գավաթին լոտուս ծաղկի նման մի գունդ էր, որի մեջ էր ջուրը կաթում: Այսպիսի ջրային ժամացույցների կառուցումը յուրացնելուց հետո, նա 16 տարեկանում սկսեց մաթեմատիկա ուսումնասիրել, որն օգնեց նրան հասկանալ հիդրավլիկան, ինչպես նաև աստղագիտությունը[7]։
ԳործունեությունԽմբագրել
Գո Շոուցզինի նախագծով կառուցվել է Գաոչենգյան աստղադիտարանը, որտեղ տեղադրվել է 12,8 մետր բարձրությամբ Արևային ժամացույցի գնոմոն։ Ստեղծել է 13 աստղադիտական սարքեր, որոնցից շատերը եղել են շրջաններ՝ բաժանված աստիճանների և աստիճանների քառորդ մասերի։ Այս սարքավորումների թվում էին արմիլյար գնդեր (լատ.՝ armilla, օղակ), էկլիպտիկ թեոդոլիտներ, սեքստանտներ երկնային գլոբուսներ և այլն։
Գո Շոուցզինը մշակել է Շոուշի լի օրացույցը, որը Չինաստանում օգտագործվել է 1281 թվականից։ Ըստ այդ օրացույցի տարվա տևողությունը կազմում է 365, 2425 օր։ Այն համապատասխանում է Գրիգորյան օրացույցի տարվա տևողությանը, որը Եվրոպայում ընդունվել է 300 տարի հետո։ Գո Շոուցզին դեմ է եղել աստղագուշակությանը, և նրա պնդմամբ օրացույցից հանվել են ըստ երկնային լուսատուների դասավորության երկրային իրադարձությունների կանխատեսումներ անելը։
ՄահԽմբագրել
Գո Շոուցզինի մահը թվագրվում է 1314[9] կամ 1316 թվականներին[7]։
ՀիշատակԽմբագրել
1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Գո Շոուցզինի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմի հրաբխային խառնարանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Архив по истории математики Мактьютор
- ↑ http://id.loc.gov/authorities/names/n81081227.html
- ↑ Китайская биографическая база данных
- ↑ Morris Rossabi (նոյեմբերի 28, 2014)։ From Yuan to Modern China and Mongolia: The Writings of Morris Rossabi։ BRILL։ էջեր 282–։ ISBN 978-90-04-28529-3
- ↑ Engelfriet, Peter M. (1998). Euclid in China: The Genesis of the First Translation of Euclid's Elements in 1607 & Its Reception Up to 1723. Leiden: Koninklijke Brill. 90-04-10944-7
- ↑ Morris Rossabi (նոյեմբերի 28, 2014)։ From Yuan to Modern China and Mongolia: The Writings of Morris Rossabi։ BRILL։ էջեր 282–։ ISBN 978-90-04-28529-3
- ↑ 7,0 7,1 7,2 O'Connor, J. J., and E. F. Robertson. Guo Shoujing․ School of Mathematics and Statistics. Dec. 2003. University of St. Andrews, Scotland. 7 Dec. 2008
- ↑ Guo Shoujing enacademic.com կայքում
- ↑ Shea, Marilyn. "Guo Shoujing - 郭守敬." China Experience. May 2007. University of Maine at Farmington. 15 Nov. 2008
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գո Շոուցզին կատեգորիայում։ |