Գու Հա Ռա, առավել հայտնի է որպես Հա Ռա (կորեերեն՝ 구하라, հունվարի 13, 1991(1991-01-13)[1], Գվանջու, Հարավային Կորեա - նոյեմբերի 24, 2019(2019-11-24)[2][3][4], Չոնգդամ, Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[5]), կորեացի երգչուհի և դերասանուհի։ Եղել է Kara (2008-2016) խմբի նախկին անդամ։ Բացի խմբի գործունեությունից, Հա Ռան նույնպես նկարահանվել է հեռուստասերիալներում, առաջին դորաման որտեղ նա նկարահանվել է դա «Քաղաքային որսորդ»-ն է (2011)։

Գու Հա Ռա
Բնօրինակ անունկորեերեն՝ 구하라
Ծնվել էհունվարի 13, 1991(1991-01-13)[1]
Գվանջու, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Մահացել էնոյեմբերի 24, 2019(2019-11-24)[2][3][4] (28 տարեկան)
Չոնգդամ, Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[5]
ԳերեզմանSkycastle Memorial Park
Ժանրերքեյ փոփ և ջեյ փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունSungshin Women's University? և Dongmyung Girls' Information Industry High School?
ԱնդամակցությունKara
Կայքogipro.com/talent/hara/
Ստորագրություն
Ստորագրություն
 Goo Hara Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

1991-2007: Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Գու Հա Ռան ծնվել է 1991 թվականի հունվարի 13-ին Հարավային Կորեայի Կվանգջու քաղաքում[6]։ 2005 թվականին 14 տարեկանում Հա Ռան մասնակցել է S.M. Entertainment-ի սպորտային մրցաշարին։ Երկու տարի անց փորձել է JYP Entertainment-ում հայտնվել որպես թրեյնի, սակայն չի կարողացել անցնել քասթինգը[7]։

Հաճախել Է Սունգշինի կանանց համար նախատեսված համալսարան[8]։

2008-15: Kara խմբում դեբյուտը և Alohara (Can You Feel It?) խմբագրել

 
Գու Հա Ռան Kara խմբի ֆանհանդիպման ժամանակ, 2014 թվականի օգոստոսին

Հա Ռան դարձել է Kara խմբի անդամ՝ DSP Media-ի ղեկավարությամբ 2008 թվականին Սոնհայի հեռանալուց հետո[9]։ 2009 թվականի հոկտեմբերին դարձել է «Անպարտելի երիտասարդություն» շոուի մասնակից[10]։

2011 թվականին երգչուհին նկարահանվել է առաջին դորամայում՝ իր «Քաղաքային որսորդ»[11]։ Խաղացել է որպես Հարավային Կորեայի դուստր Չհվե Դա Հեի դերը[12]։ Նոյեմբերին Նիկոլի հետ միասին դարձել է Inkigayo երաժշտական շոուի հաղորդավարուհին, նրանց մասնակցությամբ վերջին եթերը կայացել է 2012 թվականի օգոստոսին[13]։

2013 թվականին Հա Ռան համատեղ կոմպոզիցիա է ձայնագրել ճապոնացի երգիչ Մասահարու Ֆուկույամայի հետ, որը HARA+ նախագծի համար ստացել է «Magic of Love» անվանումը։ Երգը դարձել է «Գալիլեո» դորամայի սաունդթրեքը, որտեղ նկարահանվել է Ֆուկույաման[14]։ Հոկտեմբերին դարձել է արյան փոխներարկման ամբասադոր[15]։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին գործարկել է սեփական «Հա Ռա ON & OFF» շոուն։

2015 թվականի հունվարին թողարկվել Է «Ոճ քեզ համար» նորաձև ռեալիթի-շոուն՝ Super Junior-ից Հիչհոլի, EXID-ից Հանիի և Sistar-ից Բոռայի հետ[16]։ Հունիսին լույս է տեսել Հա Ռայի «Հա Ռայի եղունգները» առաջին գիրքը»[17]։ Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Alohara (Can You Feel It?) դեբյուտային մինի-ալբոմի թողարկումը, որը գրավոլ է 4-րդ տեղը Gaon չարթում։ «Choco Chip Cookies» սինգլը ձայնագրվել է ռեփեր Giriboy-ի մասնակցությամբ[18][19][20]։

2016–19: DSP Media–ից հեռանալը, աշխատանքը հեռուստատեսությունում խմբագրել

 
Գու Հա Ռան 2017 թվականի օգոստոսին

2016 թվականի հունվարի 15-ին հայտնի է դարձել, որ Հա Ռան հրաժարվել է երկարացնել իր պայմանագիրը DSP Media-ի հետ և հեռացել է գործակալությունից[21]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աղջիկը միացել է KeyEast ընկերությանը[22]։ Նույն թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Thunder սինգլի տեսահոլովակի նկարահանումներին[23]։

2017 թվականի օգոստոսին Հա Ռան դեր է ստացել «Քայլերի երգը» վեբ-ֆիլմում[24]։ Նոյեմբերին հաստատվել է նրա մասնակցությունը «Սեուլյան ընկեր» շոուին[25]։

2018 թվականի հունվարին Հա Ռան թողարկել է «On A Good Day» սաունդթրեքը[26]։ Ապրիլին հայտնի է դարձել, որ նա դառնալոյ է «Իմ գեղեցկության խելահեղ օրագիր» նորաձևության շոուի հաղորդավարուհին[27]։ Հուլիսին դարձել է ամենամյա Animal Film Festival-ի ամբասադորը[28]։ 2019 թվականի սկզբին Հա Ռան հեռացել է KeyEast-ից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո[29]։ 2019 թվականի հունիսին Հա Ռան հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Production Ogi-ի հետ, որպեսզի շարունակի իր կարիերան Ճապոնիայում[30]։

Հա Ռան վերջին թողարկումը մինչև նրա մահը եղել է «Midnight Queen» սինգլը, որը թողարկել է սեպտեմբերին[31]։ Նա նաև գնացել է HARA Zepp Tour 2019 ~HELLO~ անունով մինի շրջագայության։ Շրջագայությունը բաղկացած է եղել չորս համերգներից, որոնք տեղի էին ունենում ամբողջ Ճապոնիայում[32]։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականի հունվարի 5-ի եթերի ժամանակ «Ուժեղ սիրտ» շոուի ժամանակ խարան խոստովանել է, որ օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից։ Նա հայտարարել է, որ միշտ ունեցել է կրկնակի կոպ, սակայն վիրահատության ժամանակ այն դարձրել են քիչ նկատվող[33][34]։

DSP Media-ի հետ կոնֆլիկտ խմբագրել

2011 թվականի հունվարի 19-ին հայտարարվել է, որ Հա Ռան, Kara-ի երեք այլ անդամների հետ միասին, դադարեցնելու է իր պայմանագիրը DSP Media-ի հետ և դատական հայց է ուղղելու ընկերության դեմ։ Նույն օրը հայտնի է դարձել, որ նա մնալու է գործակալությունում[35]։

Դատական վարույթ Չհվե Ջոն Բոմի հետ խմբագրել

2018 թվականին Հա Ռան դատի է տվել նախկին բոյֆրենդ Չհվե Ջոն Բոմին՝ ԶԼՄ-ներում առանց թույլտվության իր մերկ լուսանկարների տարածման սպառնալիքով[36]։

Ինքնասպանության փորձ խմբագրել

2019 թվականի մայիսի 26-ին աղջիկը հոսպիտալացվել է սեփական տանը ինքնասպանության փորձից հետո[37][38][39]։ Նրա մենեջերի խոսքով՝ երգչուհին պայքարել է ուժեղ դեպրեսիայի դեմ, և նրան փորձել են հսկել վերջին մի քանի ամիսների ընթացքում[40]։

Մահ խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 24-ին Հա Ռան հայտնաբերվել է մահացած է Չհոնդամ-Դոն, Կաննամ քաղաքի իր տանը[41]։ Ոստիկանությունը հայտնաբերել է Հա Ռայի կողմից գրված մահվանից առաջ գրությունը և եկել այն եզրակացության, որ դա հենց ինքնասպանություն էր, քանի որ 12։40-ին տուն վերադառնալիս նկատվել է տեսագրության կադրերում։ Ոչ մի այցելու չի եղել, բացառությամբ տնային տնտեսուհին, ով իր մարմինը գտել է երեկոյան ժամը 6-ին[42][43][44][45]։ Դիահերձումը չի իրականացվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը խորհրդակցել է լիազոր դատախազի հետ եւ հաշվի է առել նրա ընտանիքի խնդրանքը[46], իսկ մարմինը նրա ընտանիքին է փոխանցվել նոյեմբերի 26-ին[47]։ Հա Ռայի մահը տեղի է ունեցել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ նրա մտերիմ ընկեր այդոլ Սոլլին ինքնասպան է եղել[48]։

Հա Ռայի հուղարկավորությունը տեղի է ունեցել մասնավոր կարգով Կաննամ-Սևերանս հիվանդանոցում՝ ընտանիքի անդամների և ընկերների ներկայությամբ[49]։ Իսկ նոյեմբերի 25-26-ը Կորեայի կաթոլիկ համալսարանում Կաննի Սուրբ Մարիամի հիվանդանոցում առանձին հոգեհանգստյան ծառայություն է անցկացվել երկրպագուների համար[50][51][52]։ Գուի մարմինը դիակիզվել է, իսկ նրա աճյունները տեղավորվել են Բունդեսայի՝ Կենգիդոյի Սքայքասլ հուշահամալիրում[53]։

Նրա մահից հետո խնդրագիր է ներկայացվել Կապույտ տուն՝ ավելի քան 200 000 ստորագրությամբ, որը պահանջում է ավելի խիստ պատիժ սեռական ակտեր գաղտնի նկարահանելու համար[54]։ Ավելին, պարզվել է, որ Հա Ռան օգնել է լրագրող Կան Քյոն Յունային հետաքննել Չոն Ջուն Յոնի գործը մինչև նրա մահը[55][56]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի-ալբոմներ խմբագրել

  • Alohara (Can you feel it?) (2015)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Նա գալիս է The Person Is Coming Կամեո
2009 ս Հերոս Hero Կամեո
2011 ս Ուրակառա URAKARA Ինքն իր դերում
2011 ս Քաղաքային որսորդ City Hunter Չհվե Դա Հե
2013 ս Գալիլեո 2 Galileo 2 Կամեո
2013 ֆ Կարա KARA The Animation Ինքն իր դերում
2014 ս Գաղտնի սեր Secret Love Լի Հյոն Չոն
2014 ս Ամեն ինչ կարգին է, դա սեր է It’s Okay, That’s Love Կամեո

Մրցանակմեր և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2010 KBS Entertainment Awards Լավագույն MC (Կին)[57] Անհաղթ երիտասարդ Հաղթանակ
2011 SBS Drama Awards Նոր աստղ[58] Քաղաքային որսորդ Հաղթանակ
2013 50th' Savings Day Saving Award[59] Չկա տվյալ Հաղթանակ
2015 Korean Nail Star Award Երգչուհի «Հա Ռայի եղունգները» Հաղթանակ
SBS Entertainment Awards Մրցանակ չելենջի համար Շաոլինի տաճարի բռունցքները Հաղթանակ
Լավագույն խմբակային աշխատանք Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://sbsfune.sbs.co.kr/news/news_content.jsp?article_id=E10009768479&plink=ORI&cooper=NAVER
  2. 2,0 2,1 2,2 https://en.yna.co.kr/view/AEN20191124002951320?section=news
  3. 3,0 3,1 3,2 https://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=102&oid=056&aid=0010767021
  4. 4,0 4,1 4,2 K-POPSTJERNE FUNNET DØD(նորվ.)Norge: Schibsted, 1945. — ISSN 0806-0894
  5. 5,0 5,1 5,2 https://en.yna.co.kr/view/AEN20191124002951320?section=national/national
  6. «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. April 29, 2014. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  7. «[스타의 모든것③] 구하라 "45명 중 38등이 최악의 성적"». Joins. December 7, 2009. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  8. «카라 구하라 성신여자대학교 수시 합격». Sports Chosun. November 2, 2010. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  9. «카라│My name is…2». Ten Asia. March 10, 2009. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  10. «KBS '청춘불패', '아이돌 7공주'의 좌충우돌 시골생활 정착기». No Cut News. October 9, 2009. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  11. «맏언니 박규리, 구하라 연기자 데뷔 지원사격 '시티헌터 OST 부른다'». Newsen. April 13, 2011. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  12. «KARA Gu Hara to make acting debut through "City Hunter"». Ten Asia. March 14, 2011. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  13. «Kara's Goo Hara and Nicole as New MC's of SBS Inkigayo». Soompi. November 13, 2011. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  14. «KARA's Goo Ha-ra to do soundtrack». Korea Joongang Daily. April 10, 2013. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  15. «KARA Goo Hara Chosen to be Ambassador for Blood Donations». KPop Starz. October 29, 2013. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  16. «Gu Ha-ra and Heechul to head fashion program». The Korea Herald. January 21, 2015. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  17. «KARA Gu Ha-ra to put out beauty book». The Korea Herald. June 3, 2015. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  18. «Goo Ha-ra to make solo debut». The Korea Herald. July 7, 2015. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  19. «Goo Ha-ra releases track list of 'Alohara'». The Korea Herald. July 13, 2015. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  20. «Giriboy, Goo Ha-ra team up». Korea Joongang Daily. July 13, 2015. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  21. «KARA DISBANDS: K-POP GROUP BREAKS UP AFTER 9 YEARS». Fuse TV. January 15, 2016. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  22. «Goo Ha-ra joins KeyEast». The Korea Herald. January 18, 2016. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  23. «Thunder's new release to feature Goo Ha-ra». The Korea Herald. November 30, 2016. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  24. «The Constantly Evolving Korean Film Industry: Web Content». Korean Film. September 18, 2017. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  25. «[공식입장] '서울메이트' 측 "구하라, 호스트로 출연…자택 공개"». Naver. November 15, 2017. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  26. «Gu Hara contributes to 'Jugglers' soundtrack». The Korea Herald. January 23, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  27. «JTBC's new channel to launch with beauty show». The Korea Herald. April 12, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  28. «Goo Ha-ra named ambassador for Suncheon animal film fest». The Korea Herald. July 5, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  29. «Goo Hara's Manager Shares She Has Recently Been Battling Depression». Koreaboo. May 26, 2019. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  30. «Goo Hara Set To Resume Activities In Japan After Signing On With New Agency». Soompi. 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  31. «Goo Hara Was a K-Pop Royal Who Deserved a Better World». Soompi. 2019 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է November, 2019-ին.
  32. «HARA Zepp Tour 2019 ~HELLO~ Official Site». Production Ogi. 2019 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  33. «Kara′s Goo Hara Admits She Gets Botox and Lifts». Mnet America. June 11, 2015. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  34. «5 idols who admitted to plastic surgery». SBS Pop Asia. February 23, 2017. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  35. «KARA member Gu Ha-ra withdraws contract termination». The Korea Herald. January 19, 2011. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  36. «Public criticizes revenge porn law». Korea Joongang Daily. October 10, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  37. «Goo Hara Unconscious But Breathing After Suicide Attempt». Koreaboo. May 26, 2019. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  38. «Goo Hara Hospitalized And Currently Receiving Treatment After Suicide Attempt». Koreaboo. May 26, 2019. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  39. «Goo Hara Reported To Be Safe After Alleged Suicide Attempt». Soompi. May 26, 2019. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  40. «Manager of Goo Hara is Aware of the Star's Severe Depression, has Been Keeping an Eye on Her for Months». KStarLive. May 27, 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  41. «(LEAD) Female singer Goo Ha-ra found dead at her home». Yonhap News Agency (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  42. Noh, Kyu-min (2019 թ․ նոյեմբերի 26). 故 구하라, 부검 NO→유가족에 시신 인계…사건 종결 전망 (종합). Ten Asia (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  43. Lee, So-yeon (2019 թ․ նոյեմբերի 25). «'8시 뉴스' 故 구하라 팬들 위한 별도의 조문공간 애도 물결». Sports Today. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  44. Kim, Joon-seok (2019 թ․ նոյեմբերի 25). «故구하라 자필메모 발견…경찰 "유족과 협의해 부검 여부 결정"[종합]». Sports Chosun. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  45. Kang, So-hyun (2019 թ․ նոյեմբերի 25). «경찰, 故 구하라 부검 않기로… "타살혐의점 없어"». MoneyS (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  46. Choi, Hyun-joo (2019 թ․ նոյեմբերի 25). «경찰 "故 구하라 부검 않기로 결정"». Star News (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  47. Park, Seo-hyeon (2019 թ․ նոյեմբերի 26). [POP이슈]"범죄혐의점無"‥故 구하라, 부검NO→단순변사 사건종결 예정(종합). Herald Pop (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  48. McCurry, Justin (2019 թ․ նոյեմբերի 24). «K-pop singer Goo Hara found dead aged 28». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  49. Loh, Keng Fatt (2019 թ․ նոյեմբերի 25). «Foul play ruled out in Goo Hara's death, police find 'pessimistic' note in her home». Straits Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  50. «구하라측, 팬 위한 빈소 서울성모병원 마련…내일까지 조문(종합)». Yonhap News (կորեերեն). 2019 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  51. Choi, Hyung-joo (2019 թ․ նոյեմբերի 25). «故 구하라 조문 일정 변경 "25일 오후 3시부터 26일 밤 12시까지"(공식)». Star News (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  52. Kim, Jung-yeon (2019 թ․ նոյեմբերի 27). 故 구하라 비공개 발인, 모든 장례 절차 비공개 진행...팬들 위해 장지 공개. Sisun News (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  53. Yoon, Ji-baek (2019 թ․ նոյեմբերի 27). 구하라 측, 납골당 정보 공개… "조문 못한 분들 위해" [전문]. Starin eDaily (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  54. Seo, Mi-seon (2019 թ․ նոյեմբերի 26). 檢, 구하라 협박에 쓰인 '불법촬영' 웬만하면 구속수사. News 1 (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  55. Choi, Shin-ae (2019 թ․ նոյեմբերի 26). "故 구하라, '정준영 단톡방' 진실 규명에 도움 줬다". eNews24 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  56. Jung, Ga-young (2019 թ․ նոյեմբերի 26). [SW이슈] 故 구하라, 직접 연락해 ‘정준영 단톡방’ 진실 규명 힘써. SportsWorldi (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  57. «Lee Kyung-kyu wins grand prize at KBS Entertainment Awards». 10Asia. 2010 թ․ դեկտեմբերի 27.
  58. Jessica Kim (2012 թ․ հունվարի 2). «Han Suk-kyu reclaims glory at SBS Drama Awards». 10Asia. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  59. «Hallyu stars given award for savings». Yonhap News. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գու Հա Ռա» հոդվածին։