Գու Հա Ռա
Գու Հա Ռա, առավել հայտնի է որպես Հա Ռա (կորեերեն՝ 구하라, հունվարի 3, 1991[1], Գվանջու, Հարավային Կորեա - նոյեմբերի 24, 2019[2][3][4], Չոնգդամ, Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[5]), կորեացի երգչուհի և դերասանուհի։ Եղել է Kara (2008-2016) խմբի նախկին անդամ։ Բացի խմբի գործունեությունից, Հա Ռան նույնպես նկարահանվել է հեռուստասերիալներում, առաջին դորաման որտեղ նա նկարահանվել է դա «Քաղաքային որսորդ»-ն է (2011)։
Գու Հա Ռա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 구하라 |
Ծնվել է | հունվարի 3, 1991[1] Գվանջու, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 24, 2019[2][3][4] (28 տարեկան) Չոնգդամ, Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[5] |
Ժանրեր | քեյ փոփ և ջեյ փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և Երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Sungshin Women's University? և Dongmyung Girls' Information Industry High School? |
Անդամակցություն | Kara |
Կայք | ogipro.com/talent/hara/ |
Ստորագրություն | |
Goo Hara Վիքիպահեստում |
Կյանք և կարիերաԽմբագրել
1991-2007: Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել
Գու Հա Ռան ծնվել է 1991 թվականի հունվարի 13-ին Հարավային Կորեայի Կվանգջու քաղաքում[6]։ 2005 թվականին 14 տարեկանում Հա Ռան մասնակցել է S.M. Entertainment-ի սպորտային մրցաշարին։ Երկու տարի անց փորձել է JYP Entertainment-ում հայտնվել որպես թրեյնի, սակայն չի կարողացել անցնել քասթինգը[7]։
Հաճախել Է Սունգշինի կանանց համար նախատեսված համալսարան[8]։
2008-15: Kara խմբում դեբյուտը և Alohara (Can You Feel It?)Խմբագրել
Հա Ռան դարձել է Kara խմբի անդամ՝ DSP Media-ի ղեկավարությամբ 2008 թվականին Սոնհայի հեռանալուց հետո[9]։ 2009 թվականի հոկտեմբերին դարձել է «Անպարտելի երիտասարդություն» շոուի մասնակից[10]։
2011 թվականին երգչուհին նկարահանվել է առաջին դորամայում՝ իր «Քաղաքային որսորդ»[11]։ Խաղացել է որպես Հարավային Կորեայի դուստր Չհվե Դա Հեի դերը[12]։ Նոյեմբերին Նիկոլի հետ միասին դարձել է Inkigayo երաժշտական շոուի հաղորդավարուհին, նրանց մասնակցությամբ վերջին եթերը կայացել է 2012 թվականի օգոստոսին[13]։
2013 թվականին Հա Ռան համատեղ կոմպոզիցիա է ձայնագրել ճապոնացի երգիչ Մասահարու Ֆուկույամայի հետ, որը HARA+ նախագծի համար ստացել է «Magic of Love» անվանումը։ Երգը դարձել է «Գալիլեո» դորամայի սաունդթրեքը, որտեղ նկարահանվել է Ֆուկույաման[14]։ Հոկտեմբերին դարձել է արյան փոխներարկման ամբասադոր[15]։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին գործարկել է սեփական «Հա Ռա ON & OFF» շոուն։
2015 թվականի հունվարին թողարկվել Է «Ոճ քեզ համար» նորաձև ռեալիթի-շոուն՝ Super Junior-ից Հիչհոլի, EXID-ից Հանիի և Sistar-ից Բոռայի հետ[16]։ Հունիսին լույս է տեսել Հա Ռայի «Հա Ռայի եղունգները» առաջին գիրքը»[17]։ Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Alohara (Can You Feel It?) դեբյուտային մինի-ալբոմի թողարկումը, որը գրավոլ է 4-րդ տեղը Gaon չարթում։ «Choco Chip Cookies» սինգլը ձայնագրվել է ռեփեր Giriboy-ի մասնակցությամբ[18][19][20]։
2016–19: DSP Media–ից հեռանալը, աշխատանքը հեռուստատեսությունումԽմբագրել
2016 թվականի հունվարի 15-ին հայտնի է դարձել, որ Հա Ռան հրաժարվել է երկարացնել իր պայմանագիրը DSP Media-ի հետ և հեռացել է գործակալությունից[21]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աղջիկը միացել է KeyEast ընկերությանը[22]։ Նույն թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Thunder սինգլի տեսահոլովակի նկարահանումներին[23]։
2017 թվականի օգոստոսին Հա Ռան դեր է ստացել «Քայլերի երգը» վեբ-ֆիլմում[24]։ Նոյեմբերին հաստատվել է նրա մասնակցությունը «Սեուլյան ընկեր» շոուին[25]։
2018 թվականի հունվարին Հա Ռան թողարկել է «On A Good Day» սաունդթրեքը[26]։ Ապրիլին հայտնի է դարձել, որ նա դառնալոյ է «Իմ գեղեցկության խելահեղ օրագիր» նորաձևության շոուի հաղորդավարուհին[27]։ Հուլիսին դարձել է ամենամյա Animal Film Festival-ի ամբասադորը[28]։ 2019 թվականի սկզբին Հա Ռան հեռացել է KeyEast-ից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո[29]։ 2019 թվականի հունիսին Հա Ռան հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Production Ogi-ի հետ, որպեսզի շարունակի իր կարիերան Ճապոնիայում[30]։
Հա Ռան վերջին թողարկումը մինչև նրա մահը եղել է «Midnight Queen» սինգլը, որը թողարկել է սեպտեմբերին[31]։ Նա նաև գնացել է HARA Zepp Tour 2019 ~HELLO~ անունով մինի շրջագայության։ Շրջագայությունը բաղկացած է եղել չորս համերգներից, որոնք տեղի էին ունենում ամբողջ Ճապոնիայում[32]։
Անձնական կյանքԽմբագրել
2010 թվականի հունվարի 5-ի եթերի ժամանակ «Ուժեղ սիրտ» շոուի ժամանակ խարան խոստովանել է, որ օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից։ Նա հայտարարել է, որ միշտ ունեցել է կրկնակի կոպ, սակայն վիրահատության ժամանակ այն դարձրել են քիչ նկատվող[33][34]։
DSP Media-ի հետ կոնֆլիկտԽմբագրել
2011 թվականի հունվարի 19-ին հայտարարվել է, որ Հա Ռան, Kara-ի երեք այլ անդամների հետ միասին, դադարեցնելու է իր պայմանագիրը DSP Media-ի հետ և դատական հայց է ուղղելու ընկերության դեմ։ Նույն օրը հայտնի է դարձել, որ նա մնալու է գործակալությունում[35]։
Դատական վարույթ Չհվե Ջոն Բոմի հետԽմբագրել
2018 թվականին Հա Ռան դատի է տվել նախկին բոյֆրենդ Չհվե Ջոն Բոմին՝ ԶԼՄ-ներում առանց թույլտվության իր մերկ լուսանկարների տարածման սպառնալիքով[36]։
Ինքնասպանության փորձԽմբագրել
2019 թվականի մայիսի 26-ին աղջիկը հոսպիտալացվել է սեփական տանը ինքնասպանության փորձից հետո[37][38][39]։ Նրա մենեջերի խոսքով՝ երգչուհին պայքարել է ուժեղ դեպրեսիայի դեմ, և նրան փորձել են հսկել վերջին մի քանի ամիսների ընթացքում[40]։
ՄահԽմբագրել
2019 թվականի նոյեմբերի 24-ին Հա Ռան հայտնաբերվել է մահացած է Չհոնդամ-Դոն, Կաննամ քաղաքի իր տանը[41]։ Ոստիկանությունը հայտնաբերել է Հա Ռայի կողմից գրված մահվանից առաջ գրությունը և եկել այն եզրակացության, որ դա հենց ինքնասպանություն էր, քանի որ 12։40-ին տուն վերադառնալիս նկատվել է տեսագրության կադրերում։ Ոչ մի այցելու չի եղել, բացառությամբ տնային տնտեսուհին, ով իր մարմինը գտել է երեկոյան ժամը 6-ին[42][43][44][45]։ Դիահերձումը չի իրականացվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը խորհրդակցել է լիազոր դատախազի հետ եւ հաշվի է առել նրա ընտանիքի խնդրանքը[46], իսկ մարմինը նրա ընտանիքին է փոխանցվել նոյեմբերի 26-ին[47]։ Հա Ռայի մահը տեղի է ունեցել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ նրա մտերիմ ընկեր այդոլ Սոլլին ինքնասպան է եղել[48]։
Հա Ռայի հուղարկավորությունը տեղի է ունեցել մասնավոր կարգով Կաննամ-Սևերանս հիվանդանոցում՝ ընտանիքի անդամների և ընկերների ներկայությամբ[49]։ Իսկ նոյեմբերի 25-26-ը Կորեայի կաթոլիկ համալսարանում Կաննի Սուրբ Մարիամի հիվանդանոցում առանձին հոգեհանգստյան ծառայություն է անցկացվել երկրպագուների համար[50][51][52]։ Գուի մարմինը դիակիզվել է, իսկ նրա աճյունները տեղավորվել են Բունդեսայի՝ Կենգիդոյի Սքայքասլ հուշահամալիրում[53]։
Նրա մահից հետո խնդրագիր է ներկայացվել Կապույտ տուն՝ ավելի քան 200 000 ստորագրությամբ, որը պահանջում է ավելի խիստ պատիժ սեռական ակտեր գաղտնի նկարահանելու համար[54]։ Ավելին, պարզվել է, որ Հա Ռան օգնել է լրագրող Կան Քյոն Յունային հետաքննել Չոն Ջուն Յոնի գործը մինչև նրա մահը[55][56]։
ՍկավառակագրությունԽմբագրել
Մինի-ալբոմներԽմբագրել
- Alohara (Can you feel it?) (2015)
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ս | Նա գալիս է | The Person Is Coming | Կամեո |
2009 | ս | Հերոս | Hero | Կամեո |
2011 | ս | Ուրակառա | URAKARA | Ինքն իր դերում |
2011 | ս | Քաղաքային որսորդ | City Hunter | Չհվե Դա Հե |
2013 | ս | Գալիլեո 2 | Galileo 2 | Կամեո |
2013 | ֆ | Կարա | KARA The Animation | Ինքն իր դերում |
2014 | ս | Գաղտնի սեր | Secret Love | Լի Հյոն Չոն |
2014 | ս | Ամեն ինչ կարգին է, դա սեր է | It’s Okay, That’s Love | Կամեո |
Մրցանակմեր և անվանակարգերԽմբագրել
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | KBS Entertainment Awards | Լավագույն MC (Կին)[57] | Անհաղթ երիտասարդ | Հաղթանակ |
2011 | SBS Drama Awards | Նոր աստղ[58] | Քաղաքային որսորդ | Հաղթանակ |
2013 | 50th' Savings Day | Saving Award[59] | N/A | Հաղթանակ |
2015 | Korean Nail Star Award | Երգչուհի | «Հա Ռայի եղունգները» | Հաղթանակ |
SBS Entertainment Awards | Մրցանակ չելենջի համար | Շաոլինի տաճարի բռունցքները | Հաղթանակ | |
Լավագույն խմբակային աշխատանք | Հաղթանակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://sbsfune.sbs.co.kr/news/news_content.jsp?article_id=E10009768479&plink=ORI&cooper=NAVER
- ↑ 2,0 2,1 2,2 https://en.yna.co.kr/view/AEN20191124002951320?section=news
- ↑ 3,0 3,1 3,2 https://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=102&oid=056&aid=0010767021
- ↑ 4,0 4,1 4,2 K-POPSTJERNE FUNNET DØD(նորվ.) / T. Pedersen — Norge: Schibsted, 1945. — ISSN 0806-0894
- ↑ 5,0 5,1 5,2 https://en.yna.co.kr/view/AEN20191124002951320?section=national/national
- ↑ «K-POP Now!: The Korean Music Revolution»։ Mark James Russel։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «[스타의 모든것③] 구하라 “45명 중 38등이 최악의 성적”»։ Joins։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «카라 구하라 성신여자대학교 수시 합격»։ Sports Chosun։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «카라│My name is…2»։ Ten Asia։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «KBS '청춘불패', '아이돌 7공주'의 좌충우돌 시골생활 정착기»։ No Cut News։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «맏언니 박규리, 구하라 연기자 데뷔 지원사격 ‘시티헌터 OST 부른다’»։ Newsen։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «KARA Gu Hara to make acting debut through “City Hunter”»։ Ten Asia։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Kara’s Goo Hara and Nicole as New MC’s of SBS Inkigayo»։ Soompi։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «KARA’s Goo Ha-ra to do soundtrack»։ Korea Joongang Daily։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «KARA Goo Hara Chosen to be Ambassador for Blood Donations»։ KPop Starz։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Gu Ha-ra and Heechul to head fashion program»։ The Korea Herald։ Վերցված է May 27, 2019
- ↑ «KARA Gu Ha-ra to put out beauty book»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Ha-ra to make solo debut»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Ha-ra releases track list of ‘Alohara’»։ The Korea Herald։ Վերցված է May 27, 2019
- ↑ «Giriboy, Goo Ha-ra team up»։ Korea Joongang Daily։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «KARA DISBANDS: K-POP GROUP BREAKS UP AFTER 9 YEARS»։ Fuse TV։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Ha-ra joins KeyEast»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Thunder’s new release to feature Goo Ha-ra»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «The Constantly Evolving Korean Film Industry: Web Content»։ Korean Film։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «[공식입장] '서울메이트' 측 "구하라, 호스트로 출연…자택 공개"»։ Naver։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Gu Hara contributes to ‘Jugglers’ soundtrack»։ The Korea Herald։ Վերցված է May 27, 2019
- ↑ «JTBC’s new channel to launch with beauty show»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Ha-ra named ambassador for Suncheon animal film fest»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Hara’s Manager Shares She Has Recently Been Battling Depression»։ Koreaboo։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Hara Set To Resume Activities In Japan After Signing On With New Agency»։ Soompi։ հունիսի 21, 2019։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 24, 2019-ին։ Վերցված է հունիսի 21, 2019
- ↑ «Goo Hara Was a K-Pop Royal Who Deserved a Better World»։ Soompi։ նոյեմբերի 24, 2019։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2019-ին։ Վերցված է November, 2019
- ↑ «HARA Zepp Tour 2019 ~HELLO~ Official Site»։ Production Ogi։ նոյեմբերի 11, 2019։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 25, 2019-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2019
- ↑ «Kara′s Goo Hara Admits She Gets Botox and Lifts»։ Mnet America։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «5 idols who admitted to plastic surgery»։ SBS Pop Asia։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «KARA member Gu Ha-ra withdraws contract termination»։ The Korea Herald։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Public criticizes revenge porn law»։ Korea Joongang Daily։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Hara Unconscious But Breathing After Suicide Attempt»։ Koreaboo։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Hara Hospitalized And Currently Receiving Treatment After Suicide Attempt»։ Koreaboo։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Goo Hara Reported To Be Safe After Alleged Suicide Attempt»։ Soompi։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «Manager of Goo Hara is Aware of the Star's Severe Depression, has Been Keeping an Eye on Her for Months»։ KStarLive։ Վերցված է մայիսի 27, 2019
- ↑ «(LEAD) Female singer Goo Ha-ra found dead at her home»։ Yonhap News Agency (անգլերեն)։ նոյեմբերի 24, 2019։ Վերցված է նոյեմբերի 24, 2019
- ↑ Noh Kyu-min (նոյեմբերի 26, 2019)։ 故 구하라, 부검 NO→유가족에 시신 인계…사건 종결 전망 (종합)։ Ten Asia (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 26, 2019
- ↑ Lee So-yeon (նոյեմբերի 25, 2019)։ «'8시 뉴스' 故 구하라 팬들 위한 별도의 조문공간 애도 물결»։ Sports Today։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ Kim Joon-seok (նոյեմբերի 25, 2019)։ «故구하라 자필메모 발견…경찰 "유족과 협의해 부검 여부 결정"[종합]»։ Sports Chosun։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ Kang So-hyun (նոյեմբերի 25, 2019)։ «경찰, 故 구하라 부검 않기로… "타살혐의점 없어"»։ MoneyS (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ Choi Hyun-joo (նոյեմբերի 25, 2019)։ «경찰 "故 구하라 부검 않기로 결정"»։ Star News (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ Park Seo-hyeon (նոյեմբերի 26, 2019)։ [POP이슈]"범죄혐의점無"‥故 구하라, 부검NO→단순변사 사건종결 예정(종합)։ Herald Pop (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 26, 2019
- ↑ McCurry Justin (նոյեմբերի 24, 2019)։ «K-pop singer Goo Hara found dead aged 28»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է նոյեմբերի 24, 2019
- ↑ Loh Keng Fatt (նոյեմբերի 25, 2019)։ «Foul play ruled out in Goo Hara's death, police find 'pessimistic' note in her home»։ Straits Times։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ «구하라측, 팬 위한 빈소 서울성모병원 마련…내일까지 조문(종합)»։ Yonhap News (կորեերեն)։ նոյեմբերի 25, 2019։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ Choi Hyung-joo (նոյեմբերի 25, 2019)։ «故 구하라 조문 일정 변경 "25일 오후 3시부터 26일 밤 12시까지"(공식)»։ Star News (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 25, 2019
- ↑ Kim Jung-yeon (նոյեմբերի 27, 2019)։ 故 구하라 비공개 발인, 모든 장례 절차 비공개 진행...팬들 위해 장지 공개։ Sisun News (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 27, 2019
- ↑ Yoon Ji-baek (նոյեմբերի 27, 2019)։ 구하라 측, 납골당 정보 공개… "조문 못한 분들 위해" [전문]։ Starin eDaily (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 27, 2019
- ↑ Seo Mi-seon (նոյեմբերի 26, 2019)։ 檢, 구하라 협박에 쓰인 '불법촬영' 웬만하면 구속수사։ News 1 (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 26, 2019
- ↑ Choi Shin-ae (նոյեմբերի 26, 2019)։ "故 구하라, '정준영 단톡방' 진실 규명에 도움 줬다"։ eNews24 (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 26, 2019
- ↑ Jung Ga-young (նոյեմբերի 26, 2019)։ [SW이슈] 故 구하라, 직접 연락해 ‘정준영 단톡방’ 진실 규명 힘써։ SportsWorldi (կորեերեն)։ Վերցված է նոյեմբերի 26, 2019
- ↑ «Lee Kyung-kyu wins grand prize at KBS Entertainment Awards»։ 10Asia։ դեկտեմբերի 27, 2010
- ↑ Jessica Kim (հունվարի 2, 2012)։ «Han Suk-kyu reclaims glory at SBS Drama Awards»։ 10Asia։ Վերցված է հունիսի 29, 2014
- ↑ «Hallyu stars given award for savings»։ Yonhap News։ հոկտեմբերի 1, 2013։ Վերցված է հունիսի 30, 2017