Գուրգեն Սարգսյան (երաժիշտ)

երաժիշտ

Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյան (1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Գուրգեն Սարգսյան
Ծնվել է1938
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Սարգսյանը ծնվել է Լենինականում, 1938 թվականին։ Կրթություն է ստացել ծննդավայրի թիվ 16 միջնակարգ դպրոցում։ 1958 թվականին ավարտել է Լենինականի Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժինը։ Խորհրդային բանակում ծառայության ընթացքում եղել է Անդրկովկասյան ցուցադրական փողային նվագախմբի անդամ։ Ծառայությունից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնում, որն ավարտել է 1968 թվականին և ստացել մենակատար-շեփորահարի որակավորում[1]։

1998 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1-7-րդ դասարանների շեփորի դասագրքի հեղինակ է։

Պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով և «Գրիգոր Նարեկացի» մեդալով։

Մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել