Գուրգեն Մովսեսի Մելիքյան

մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Մելիքյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Մովսեսի Մելիքյան (1918, գ. Բերդ - 1943, Պոլտավայի մատույցներում), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Գուրգեն Մելիքյան
Ծնվել է1918(1918)
Ծննդավայրգ. Բերդ
Մահացել է1943(1943)
Մահվան վայրՊոլտավայի մատույցներում
Մասնագիտությունմանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում։ 1934 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը, իսկ 1937 թվականին՝ Ռոստովի հայկական մանկավարժական տեխնիկումը։ Տեխնիկումն ավարտելուց հետո որպես ուսմասվար աշխատել է Կրասնոդարի երկրամասի Շահումյանի շրջանի Տուբա և Պաղձոր գյուղերի հայկական յոթնամյա դպրոցներում։ 1939-1941 թվականներին հեռակա կարգով սովորել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։

1941 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Խարկովի մատույցներում ծավալված մարտերին և 1943 թվականի դեկտեմբերին հասնելով Պոլտավայի մատույցներին, հակառակորդին հետապնդելիս զոհվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 36։