Գուրգեն Մինասյան
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Արմենակի Մինասյան (հունիսի 16, 1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - ?), հայ խորհրդային բժիշկ, սպորտային բժշկության և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963)։
Ծնվել է | հունիսի 16, 1907[1] (116 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935)[1] |
Մասնագիտություն | բժիշկ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1968) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել որպես նույն ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի, բժշկական վերահսկողության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների վարիչ, 1945-1953 թվականներին՝ Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հիգիենայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ։ 1976 թվականից դասախոսել է Լենինականի մանկավարժական և Երևանի բժշկական ինստիտուտներում։
Մինասյանի աշխատանքները վերաբերում են ֆիզիկական վարժությունների բուժիչ նպատակով կիրառման գիտական հիմնավորմանը, հենաշարժական ապարատի վնասվածքների ժամանակ բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետության բարձրացման մեթոդներին ու միջոցներին (նրա մշակած բուժական ֆիզկուլտուրայի 16 գործիք երաշխավորվել են զանգվածային արտադրության)։ Մինասյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության բժշկական վերահսկողության բուժական ֆիզկուլտուրայի գծով գլխավոր մասնագետ։
Երկեր խմբագրել
- Երեխաների կեցվածքը, Երևան, 1967։
- Բժշկական վերահսկողությունը և բուժական ֆիզկուլտուրան ՀԽՍՀ-ում, Երևան, 1975 (համահեղինակ)։
- Բժշկամանկավարժական դիտարկումները ֆիզկուլտուրայում և սպորտում, Երևան, 1983։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 554)։ |