Գուրգեն Հովհաննեսի Գաբրիելյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Հովհաննեսի Գաբրիելյան (1862, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1898), հայ նկարիչ։

Գուրգեն Հովհաննեսի Գաբրիելյան
Ծնվել է1862
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1898
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1884)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Թիֆլիսում ստացել է նախնական կրթությունը։ Հետագայում սովորել է Պետերբուրգի վեցերորդ գիմնազիայում, որն ավարտել է 1880 թվականին։ 1881-1884 թվականներին ազատ ունկնդիր է եղել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1888 թվականին, հիշյալ ակադեմիայի ռազմանկարի դասարանում կատարած ձիու էտյուդի համար նրան շնորհվել է երկրորդ կարգի արծաթե մեդալ։ Ստեղծել է հայկական կյանքին նվիրված պատկերներ, սակայն այդ կտավների գտնվելու վայրը ցարդ անհայտ է։ Ծննդավայրում կարճ ժամանակ ստեղծագործելուց հետո մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու։ 1889 թվականին սովորել է մոդելի դասարանում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը։ 1893 թվականին նրան թույլ է տրվել մասնակցելու ակադեմիական ցուցահանդեսին՝ նկարչի կոչում ստանալու համար։ Ցուցահանդեսին ներկայացրել է «Իջևան Կովկասում» և «Կազակային պահակակետ» էտյուդները։ Դրանց հիման վրա արժանացել է «ոչ դասական նկարչի» կոչման։ Մահացել է թվականին 36 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 46-47։