Գուրգեն Հարությունյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հարությունյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Զաքարի Հարությունյան (1913, Նոր Գյուղ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Գուրգեն Հարությունյան
Ծնվել է1913
ԾննդավայրՆոր Գյուղ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Հարությունյանը ծնվել է 1913 թվականին, Աբովյանի շրջանի Նորգյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, և աշխատանքի նշանակվել Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղի յոթնամյա դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Հարությունյանը 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի շարքերում մասնակցել է Թերեք գետից մինչև Բեռլինի մատույցները մղված մարտերին։ Մալգոբեկի մոտ տեղի ունեցած կռիվներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Կերչի ազատագրման մարտերում աչքի ընկնելու համար ներկայացվել է Կարմիր աստղի շքանշանի։ Սևաստոպոլի և Խերսոնի ազատագրմանը մարտերում քաջություն դրսևորելու համար Հարությունյանը պարգևատրվել է «Փառքի երրորդ աստիճանի» շքանշանով։ Դժվարին աշխատանք է կատարել Վարշավայի մոտ գետանցման մարտերում։ 1944 թվականին ռազմի դաշտում ընդունվել է կուսակցության շարքերը։ Հարությունյանը Օդերի Ֆրանֆուրտի մոտ մղված մարտերից մեկում, 1945 թվականի ապրիլի 17-ին, ականի բեկորից ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ[1]։

Հարությունյանը բուժվելուց հետո զորացրվել է՝ որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ։ Ֆիզիկապես հնարավորություն չունենալով շարունակել ուսուցչական աշխատանքը, նա անցել է այլ աշխատանքի։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և բազմաթիվ շնորհակալագրերով։ Հարությունյանը ապրել է Երևանում, անցել կենսաթոշակի[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Փառքի երրորդ աստիճանի» շքանշան
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել