Գուրգեն Եսայան

հայ գյուղատնտես
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն (Գեորգի) Սողոմոնի Եսայան (օգոստոսի 15, 1913(1913-08-15), Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - 1993, Մոսկվա, Ռուսաստան), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1966):

Գուրգեն Եսայան
Ծնվել էօգոստոսի 15, 1913(1913-08-15)
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել է1993
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍարատովի պետական ագրարային համալսարան (1942)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1966)
Մասնագիտությունգյուղատնտես

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Եսայանը ծնվել է 1913 թվականի օգոստոսի 15 (28)-ին, Բանանց (Ադրբեջանի Խանլարի շրջանում) գյուղում։ 1942 թվականին ավարտել է Սարատովի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1958-1976 թվականներին աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի պտղատու մշակաբույսերի գյուղատնտեսական գործառնությունների բաժնում (1966-1976 թվականներին՝ վարիչ)[1]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, պտղատու մշակաբույսերի (տխլենի, ընկուզենի, նշենի, դեղձենի, փշատենի, բալենի, ծիրանենի, թեյ, խաղող) գյուղատնտեսական գործառնությունների հիմնախնդիրներին։

Երկեր խմբագրել

  • Տխլենի։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1955, 62 էջ։
  • Նշենին Հայաստանում։ Երևան, Ա. հ., 1957, 92 էջ։
  • Պտղատու ծառերի էտը։ Երևան, Հայպետգյուղհրատ, 1962, 173 էջ[2]։
  • Ագրոցուցումներ պտղատու այգիների մշակության, Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Հայաստան», 1968[3]։
  • Պտղաբուծություն։ Երևան, «Հայաստան», 1970, 156 էջ[4]։
  • Պալմետային այգու հիմնումը և խնամքը։ Երևան, «Հայաստան», 1974, 56 էջ[5]։
  • Культура абрикоса в Армении. Ереван, Айастан, 1977, 148 с.
  • Դեղձենու մշակությունը։ Երևան, «Հայաստան», 1983, 140 էջ։
  • Ընկուզենու մշակությունը։ Երևան, «Հայաստան», 1984, 68 էջ։
  • Խորհուրդներ այգեգործներին։ Երևան, «Հայաստան», 1990, 430 էջ[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. Եսայան, Գուրգեն Սողոմոնի (1962). Պտղատու ծառերի էտը. Երևան: Հայպետգյուղհրատ.(չաշխատող հղում)
  3. Եսայան, Գուրգեն Սողոմոնի; Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, eds. (1968). Ագրոցուցումներ պտղատու այգիների մշակության. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  4. Եսայան, Գուրգեն Սողոմոնի (1970). Պտղաբուծություն։ Ձեռնարկ ագրո-զոոտեխնիկական դասընթացներում սովորողների համար. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  5. Եսայան, Գուրգեն Սողոմոնի (1974). Պալմետային այգու հիմնումը և խնամքը. Եր: Հայաստան.(չաշխատող հղում)
  6. Եսայան, Գուրգեն Սողոմոնի; Նշանյան, Արտաշ Ոսկանի; Նալբանդյան, Հարություն Ասատուրի, eds. (1990). Խորհուրդներ այգեգործներին (2-րդ լրաց. հրատ ed.). Երևան: Հայաստան. ISBN 9785540007818.
  7. Խորհուրդներ այգեգործներին. Հայաստան. 1990. ISBN 9785540007818.