Գուրգեն Գալստյան

հայ արձակագիր, լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Գուրգեն Բաբկենի Գալստյան (օգոստոսի 2, 1944(1944-08-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 2021(2021-09-24), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, լրագրող, ծաղրանկարիչ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1985 թվականից։

Գուրգեն Գալստյան
Ծնվել էօգոստոսի 2, 1944(1944-08-02)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 24, 2021(2021-09-24) (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Գուրգեն Գալստյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Գուրգեն Գալստյանը 1966 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչական բաժինը։ 1967-1970 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես բեմադրող նկարչի օգնական, ապա՝ նկարիչ-մուլտիպլիկատոր։

Գալստյանը մասնակցել է «Մի կաթիլ մեղր», «Ջութակը ջունգլիում», «Շերտավոր վագրեր» մուլտիպլիկացիոն կինոնկարների ստեղծման աշխատանքներին։ 1965 թվականին նրա «Քաղաք» գրաֆիկական նկարաշարը «Ծաղկիր իմ ռեսպուբլիկա» գեղարվեստական փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի։ 1970-1971 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրում որպես գեղարվեստական խմբագիր, 1972-1973 թվականներին՝ «Նաիրի» շրջանային թերթի խմբագրությունում որպես նամակների բաժնի վարիչ։ 1974 թվականից աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես սովորող երիտասարդության բաժնի վարիչ[1]։

ԵրկերԽմբագրել

  • «Սովետական հեքիաթ», Ե., «Հայաստան», 1974, 83 էջ։
  • «Թիրախներ», Ե., «Սովետական գրող», 1982, 104 էջ։
  • «Երկու կեռասենի», Ե., «Սովետական գրող», 1984, 35 էջ։
  • «Ճիշտ դաստիարակության գումարելիները», Ե., «Սովետական գրող», 1986, 165 էջ։
  • «Գասպարի կղզին», 1990։
  • «Դրախտի ուղեգիրը», 2010։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Գուրգեն Գալստյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-02 

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 114