Գուրգեն Բալասանյան

հայ կինոռեժիսոր

Գուրգեն Արշակի Բալասանյան (հոկտեմբերի 15, 1910(1910-10-15)[1][2], Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբերի 6, 1982(1982-12-06)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ռեժիսոր և օպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)[3]։

Գուրգեն Բալասանյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1910(1910-10-15)[1][2]
ԾննդավայրԱրտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 6, 1982(1982-12-06)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1936)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
IMDbID ID 1345560

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Բալասանյանը ծնվել է 1910 թվականին Վանի գավառի Արտամետ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Համամիութենական կինոիստիտուտը (ՎԳԻԿ)։ Այնուհետև 1943-1945 թվականներին նկարահանումներ է կատարել Հայրենական պատերազմի ռազմաճակատներում որպես օպերատոր և ռեժիսոր։ Պատերազմից հետո աշխատել է Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում, որտեղ նկարահանել է մոտ 80 վավերագրական ֆիլմ[4]։

Ֆիլմեր խմբագրել

Թվական Ֆիլմ Հանդես է եկել որպես Այլ ռեժիսորներ և սցենարիստեր[Ն 1]
1932 Քրդեր-եզիդներ սցենարիստ Պ. Բարխուդարյան
1940 Խնդության երկիր Լ․ Իսահակյան
1941 Ռազմաճակատի համար սցենարիստ, ռեժիսոր
1945 Երկիր հայրենի ռեժիսոր Լ․ Իսահակյան
Հ. Զարգարյան
1961 Ժողովրդական դերասանը
1962 Մեսրոպ Մաշտոց
1965 Նելսոն Ստեփանյան սցենարիստ Ա. Շայբոն
1969 Ծովակալ Իսակով սցենարիստ, ռեժիսոր
1974 Արագիլները տանիքի վրա
1979 Հողի հերոսը սցենարիստ, ռեժիսոր

Նշումներ խմբագրել

  1. Տվյալ ռեժիսորները և սցենարիստները Բալասանյանի հետ միասին աշխատել են նշված ֆիլմերի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 195.
  3. С․ И․ Юткевич (1986). Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. էջ 34.
  4. «Գուրգեն Բալասանյանի մասին arm-cinema կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Բալասանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227