Բադալյան Գուրգեն Հովհաննեսի (մարտի 5, 1923(1923-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 1990(1990-07-15)), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982)[1]:

Գուրգեն Բադալյան
Ծնվել էմարտի 5, 1923(1923-03-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 15, 1990(1990-07-15) (67 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունթերապևտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Ծնողներհայր՝ Հովհաննես Բադալյան

Բժիշկ Հովհաննես Անդրեասի Բադալյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

 
Գուրգեն և Հովհաննես Բադալյանների հուշատախտակը Երևանում

1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Հրազդանի շրջանային հիվանդանոցի վարիչը և Հոկտեմբերյանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր (սանիտարահիգիենիկ ֆակուլտետի թերապիայի ամբիոն), 1967-1990 թվականներին՝ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ[2], 1965 թվականից՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ[3]։

Գիտական գործունեություն խմբագրել

Գուրգեն Բադալյանն ավելի քան 100 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 մենագրությունների, դասագրքերի հեղինակ է[2]։ Գիտական աշխատանքները վերաբերում են արյան շրջանառության անբավարարության դեպքում սրտային նոր գլիկոզիդների ազդեցությանը և բրոնխային անցանելիությանը՝ արյան շրջանառության խանգարման ժամանակ, շնչառական և սիրտ-անոթային համակարգերի ախտածնության, դրանց պաթոլոգիայի կլինիկայի և բուժման ուսումնասիրություններին[3]։

Երկեր խմբագրել

  • Ներքին հիվանդությունների ախտանշաբանություն Մաս 2։ Բադալյան Գուրգեն Հովհաննեսի, Ազիզյան, Հ. Լ. Երևան, «Լույս», 1981։
  • Бронхиальная проходимость при сердечной недостаточности / Г. О. Бадалян, Под ред. А. Л. Азизяна, Ереван, Айастан, 1981.
  • Сердечная астма / Г. О. Бадалян, А. С. Топчян, Ереван, Айастан, 1978.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բադալյան Գուրգեն Հովհաննեսի, ՀՀ ԳԱԱ
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 62. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. 3,0 3,1 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 204.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204