Գուրգեն Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գուրգեն Միրզոյի Արզումանյան (նոյեմբերի 8, 1914[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 22, 1943[1][2], Կուլիկովկա, Գորոդնյայի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ խորհրդային զինվորական, լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (ետմահու, հունվարի 15, 1944[3])։
Գուրգեն Արզումանյան | |
---|---|
![]() | |
նոյեմբերի 8, 1914[1][2] - սեպտեմբերի 22, 1943[1][2] (28 տարեկան) | |
Ծննդավայր | Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահվան վայր | Կուլիկովկա, Գորոդնյայի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Մակիշին (գյուղ, Գորոդնյայի շրջան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Զինված ուժեր[1] |
Զորատեսակ | Հեծելազոր |
Կոչում | լեյտենանտ[1][2] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ[1], Խորհրդա-գերմանական ռազմաճակատ[1] և Ստալինգրադի ճակատամարտ[1] |
Պարգևներ |
1935 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ավարտել է հեծելազորային ուսումնարանը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատին («Ձմեռային պատերազմ»)։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի լայնամասշտաբ հարձակումից հետո կռվել է երկրի արևմտյան սահմանում, ապա մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը, հարավարևմտյան և կենտրոնական ռազմաճակատների մարտերին։ Սնովի գետանցման և ուկրաինական Կուլիկովկա բնակավայրի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 49.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза генералам, офицерскому, сержантскому и рядовому составу Красной Армии» от 15 января 1944 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 23 января (№ 4 (264)). — С. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 49)։ |