Գուրգեն Առուստամյան

հայ մանկավարժ

Գուրգեն Բագրատի Առուստամյան (1914, Գետաթաղ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1954):

Գուրգեն Առուստամյան
Ծնվել է1914
ԾննդավայրԳետաթաղ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Գուրգեն Առուստամյանը ծնվել է 1914 թվականին, Սիսիանի շրջանի Գետաթաղ գյուղում։ Ավարտել է Երևանի բանֆակը և Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1934-1939 թվականներին աշխատել է Կապանի շրջանի Գեղանուշ և Ողջի գյուղերի դպրոցներում որպես տնօրեն և պատմության ուսուցիչ։ 1939 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել 113-րդ հրաձգային դիվիզիայում, որի հրամանատարը գեներալ մայոր Քրիստափոր Ալավերդյանն էր։ Շարքային Առուստամյանը սակրավորային վաշտում, որը գտնվում էր Բուգ գետի ափին Բխանովեց քաղաքի մոտ, մասնակցեում էր պաշտպանական ամրությունների կառուցմանը, երբ 1941 թվականի հունիսի 22-ին վաղ առավոտյան գերմանական ինքնաթիռների հռնդյուններն ու թնդանոթների կրակոցների որոտը տարածվեց պաշտպանական բունկերում։ Առուստամյանը մինչև 1941 թվականի դեկտեմբերի 25-ը մասնակցել է պաշտպանական մարտերին, վիրավորվելուց հետո ուղարկվել ռազմաքաղաքական դպրոցում սովորելու[1]։

1942 թվականի ամռանը Արևմտյան, այնուհետև 3-րդ Բելառուսական ռազմաճակատներում ակտիվորեն մասնակցել է մարտերին, որպես կրտսեր քաղաշխատող, գումարտակի կուսկազմակերպության քարտուղար։ Չորս անգամ վիրավորվել և բուժվել է ռազմական հոսպիտալներում։

Կապիտան Առուստամյանը 1946 թվականին զորացրվել է։ Աշխատել է դպրոցի տնօրեն Սիսիանի Լոր և Գետաթաղ գյուղերում, դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Դարբաս գյուղի դպրոցում[1]։

1954 թվականին Առուստամյանին շնորհվել է վաստակավոր ուսուցչի կոչում[1]։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու շքանշանով, մարտական ու հոբելյանական մեդալներով[2]։

Պարգևներ

խմբագրել
  • «Կարմիր աստղի» կրկնակի շքանշանակիր
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1954)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԳՐԱՏԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.