Գուրգեն Առաքելյան (արձակագիր)

հայ արձակագիր, լրագրող, խմբագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Առաքելյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Աշոտի Առաքելյան (օգոստոսի 26, 1925(1925-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996), հայ արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Գուրգեն Առաքելյան
Ծնվել էօգոստոսի 26, 1925(1925-08-26)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1996
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և արձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1949)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿանչ, Ավանգարդ, Երեկոյան Երևան և Պրավդա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գուրգեն Առաքելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ 1944 թվականին ավարտել է Երևանի հատուկ ռազմահրետանային դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը։ 1946-1958 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» և «Ավանգարդ» թերթերում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, խմբագիր։ 1958-1959 թվականներին եղել է «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը, 1959-1974 թվականներին՝ «Պրավդա» թերթի Հայաստանի թղթակիցը։ 1974-1979 թվականներին աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմում որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1980 թվականի հունվարից մինչև 1985 թվականի դեկտեմբերը եղել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր։ 1985 թվականի դեկտեմբերից եղել է «Սովետական արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը։

1970 թվականին «Գեղարվեստական գրականությունը սովետահայ մամուլում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրականգիտությունների թեկնածուի աստիճան։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Կռունկ» (Մոսկվա, 1965), «Պրավդա» թերթը Հայաստանի մասին» (Գևորգ Ղարիբջանյանի և Սպարտակ Բաղդասարյանի հեղինակակցությամբ, Երևան, 1973), «Կարուսել» (երգիծական պատմվածքների ժողովածու, Երևան, 1975), «Պրավդան» և հայ կուլտուրան» (Երևան, 1978) գրքերը[1]։

Հեռուստատեսային ֆիլմերի ստուդիան նրա սցենարով նկարահանել է «Թունելի մարդիկ» (1965) կինոնկարը, «Հայֆիլմ» կինոստուդիան՝ «Ապրում էր մարդը» (Արշավիր Դարբնու և Ալեքսանդր Արաքսմանյանի հեղինակակցությամբ, 1968), «Արևիկ» երկսերիանոց գեղարվեստական (հեղինակակից Առնոլդ Աղաբաբով) կինոնկարը։ «Արևիկ» կինոնկարը 1979 թվականին Պրահայի միջազգային կինոփառատոնում շահել է «Գրան Պրի» բարձրագույն մրցանակը։

Գուրգեն Առաքելյանը եղել է ՀԽՍՀ IX-XI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ[2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (2)
  • «Պատվո նշան» շքանշան

Գ. Առաքելյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Տափաստանի մարդիկ (ակնարկների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1955, 92 էջ։
  • Անհայտ հերոսը (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 308 էջ։
  • Նրա կյանքի ուղին (ակնարկ սոցիալիստական աշխատանքի հերոս Աշոտ Մելքոնյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 35 էջ։
  • Կամրջի մոտ (գրքում տեղ են գտել «Վստահություն» վիպակը, ակնարկներ և կինոակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 264 էջ։
  • Օվկիանոսն ու նավապետը (կինովիպակներ, ակնարկներ, պատմվածքներ, հումորիստական ֆելիետոններ), Երևան, «Հայաստան», 1965, 396 էջ։
  • Հանդիպում, Երևան, «Հայաստան», 1968, 291 էջ։
  • Հունգարական պատկերներ, Երևան, «Հայաստան», 1968, 84 էջ։
  • Գրականություն ծնված մամուլում (ուսումնասիրություն պարբերական մամուլում լուս տեսած գրական-հրապարակախոսական գործերի մասին), Երևան, «Հայաստան», 1971, 228 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Գ. Առաքելյանի «Ճանապարհ» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Հեռավոր ափերում..., Երևան, «Հայաստան», 1982, 380 էջ[3]։
  • "Правда" и вопросы армянской культуры, Ереван: Советакан грох, 1978.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:Առաքելյան, Գուրգեն Աշոտի,'». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 45-46.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Առաքելյան , Գուրգեն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Առաքելյան (արձակագիր)» հոդվածին։