Գուրգեն Անտոնյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)

Գուրգեն Ռազմիկի Անտոնյան (հունվարի 10, 1953(1953-01-10), Գետաշեն), հայ դերասան։

Գուրգեն Անտոնյան
Ծնվել էհունվարի 10, 1953(1953-01-10) (71 տարեկան)
ԾննդավայրԳետաշեն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978)
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Անտոնյանը ծնվել է 1953 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ 1974-1978 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժնում՝ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, 1985-1988 թվականներին՝ ռեժիսորական ֆակուլտետում։

Եղել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի, այնուհետև՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, 1980-1982 թվականներին Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, 1987 թվականից՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, արժանացել պարգևների[1][2]։

Ներկայացումներ խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Անծանոթը», 2012[3]

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Արտիստ» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերակատարման համար, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գուրգեն Անտոնյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Գուրգեն Անտոնյանի մասին Երևանի դրամատիկական թատրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  3. Գուրգեն Անտոնյանի մասին kinopoisk.ru կայքում