Ջոն Գուտզոն դե լա Մոտ Բորգլում (անգլ.՝ John Gutzon de la Mothe Borglum, մարտի 25, 1867(1867-03-25)[1][2][3][…], St. Charles, Բեր Լեյկ շրջան, Այդահո, ԱՄՆ[4] - մարտի 6, 1941(1941-03-06)[1][5][4] կամ մարտի 3, 1941(1941-03-03)[6], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի քանդակագործ և ճարտարապետ։

Գուտզոն Բորգլում
անգլ.՝ Gutzon Borglum
Ծնվել էմարտի 25, 1867(1867-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրSt. Charles, Բեր Լեյկ շրջան, Այդահո, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 6, 1941(1941-03-06)[1][5][4] (73 տարեկան) կամ մարտի 3, 1941(1941-03-03)[6] (73 տարեկան)
Վախճանի վայրըՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունդանիական ծագմամբ ամերիկացիներ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)General Philip Sheridan?, Rabboni?, Wars of America?, Ռաշմոր լեռ և Stone Mountain Confederate Memorial?
Ժանրդիմապատկեր[7], հոգևոր արվեստ[7] և կենդանիների նկարչություն[7]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունԿու-կլուքս-կլան և Լոնդոնի թագավորական ընկերություն[8]
ԵրեխաներԼինքոլն Բորգլում
 Gutzon Borglum Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Գուտզոն Բորգլումը դանիական ծագում ունեցող նկարիչ և փայտագործի որդի էր։ Նրա եղբայրը նկարիչ Սոլոն Հանիբալ Բորգլումն է։ Գուտզոն Բորգլումը սկսեց ուսումնասիրել արվեստը Սան Ֆրանցիսկոյի Արվեստի ակադեմիայում։ 1890 թվականին Բորգլումը ժամանել է Փարիզ և այնտեղ ընդունվել է Ժյուլիանի ակադեմիան։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում ապագա քանդակագործը հիացած էր Օգյուստ Ռոդենի գործերով։ Այնուհետև, Լոնդոնում կարճ դադարից հետո, նա 1893 թվականին վերադարձել է հայրենիք։ 1901 թվականից Գուտզոն Բորգլումը բնակվել է Նյու Յորքում։ Քանդակագործության բնագավառում ունեցած նվաճումների համար նա 1904 թվականին Սեն Լուիում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսում պարգևատրվել է ոսկե մեդալով[9]։

Գուտզոն Բորգլումի ստեղծագործություններից ամենագլխավորը «Ռուշմորի հուշահամալիրն» է, որը ներկայացնում է ամերիկյան չորս նախագահների հսկա մոնումենտալ քանդակագործական դիմանկարներ, որոնք փորագրված են Ռուշմոր լեռան մեջ. Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն, Աբրահամ Լինքոլն և Թեդոր Ռուզվելտ։ 1927 թվականին Գուտզոն Բորգլումը սկսել է ամենաբարդ աշխատանքը, որը ավարտել թ իր մահից հետո Գուտզոնի որդի Լինքոլն Բորգլլումը։ Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ Գուտզոն Բորգլումը մասնակցում էր Ջորջիայի Քարե լեռան (Stone Mountain) վրա նմանատիպ քանդակագործական կոմպոզիցիային[10]։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.britannica.com/biography/Gutzon-Borglum
  5. 5,0 5,1 5,2 John Gutzon de La Mothe or Gutzon BorglumOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 6,2 Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 https://rkd.nl/explore/artists/10772
  8. Notable Names Database — 2002.
  9. «Бoрглум Джон Гутзон - «Энциклопедия»»։ Большая российская энциклопедия (Russian)։ Վերցված է 2020-07-26 
  10. Чарльз Борглум Борглум Родившийся Джон Gutzon де ла Мот Борглум25 марта 1867 Сент-, марта 1941Чикаго штат Айдахо территории США умер 6, Иллинойс, Скульптура США Национальность американский образование Mark Hopkins Институт искусств Académie Джулиан Эколь де изящных искусств Калифорнии Школа дизайна Известный, живопись։ «Борглум - Gutzon Borglum - qwe.wiki»։ ru.qwe.wiki (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-26 

Արտաքին հղումներ Խմբագրել