Գուստավ Մորցինեկ (լեհ.՝ Gustaw Morcinek, օգոստոսի 25, 1891(1891-08-25)[1][2][3][…] կամ օգոստոսի 28, 1891(1891-08-28)[4], Կարվինա և Doly, Կարվինա[5] - դեկտեմբերի 20, 1963(1963-12-20)[1][2][3][…], Կրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ գրող։ 1952-1977 թվականներին Լեհաստանի Հանրապետության Սեյմի անդամ։ Համարվում է Սիլեզիայի գլխավոր գրողներից մեկը[6]։

Գուստավ Մորցինեկ
լեհ.՝ Augustyn Morcinek
Ծննդյան անունլեհ.՝ Augustyn Morcinek
Ծնվել էօգոստոսի 25, 1891(1891-08-25)[1][2][3][…] կամ օգոստոսի 28, 1891(1891-08-28)[4]
ԾննդավայրԿարվինա կամ Doly, Կարվինա[5]
Վախճանվել էդեկտեմբերի 20, 1963(1963-12-20)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԿրակով, Կրակովի վոեվոդություն, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]
ԳերեզմանMunicipal cemetery in Cieszyn
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, դպրոցի ուսուցիչ, լրագրող, արձակագիր և հրապարակախոս
Քաղաքացիություն Լեհաստան
Ուշագրավ աշխատանքներQ20035170?
ԱնդամակցությունPolish PEN Club? և Լեհաստանի գրողների միություն
ԿուսակցությունDemocratic Party? և Front of National Unity?
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Անկախության մեդալ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
և
 Gustaw Morcinek Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1891 թվականին Կարվինայում՝ աղքատ ընտանիքում, եղել է չորս եղբայրներից ու քույրերից փոքրը։ 1892 թվականին, հոր մահից հետո, մայրը միայնակ է հոգ տանել ընտանիքի մասին։ Ավգուստինը 16 տարեկանից սկսել է աշխատել ածխահանքում։ Երբ եղել է 19 տարեկան, հանքափորները գումար են հավաքել նրա կրթության համար, և Մորցինեկը սկսել է հաճախել Բելսկո Բյալա քաղաքի վարժարանը, որն ավարտել է 1914 թվականին։ Նույն թվականին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, իսկ 1918 թվականից հետո որոշ ժամանակ ծառայել է լեհական բանակում։ 1920 թվականին, երբ Թեշինյան Սիլեզիան բաժանվել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի միջև, նրա ծննդավայր Կարվինան անցել է Չեխոսլովակիայի կազմի մեջ։ Մորչինեկը եղել է եհամետ ակտիվիստ, ուստի որոշել է մնալ Լեհաստանում։ 1920-1930-ական թվականներին Սկոչովում աշխատել է որպես ուսուցիչ։

Միջպատերազմյան ժամանակաշրջան խմբագրել

Միջպատերազմյան շրջանում Մորչինեկը մեծ թվով հոդվածներ տպագրեց սիլեզիական տարբեր թերթերում։ Իր ամենանշանակալից ստեղծագործությունները գրել է 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին՝ դառնալով միջսպատերազմյան ժամանակաշրջանի միակ հայտնի սիլեզիական լեհախոս արձակագիրը։

Նրա աշխատանքների թեմաները հիմնականում կենտրոնացած են ածխի արդյունահանման և Սիլեզիայի տեղական պատմության թեմաների վրա։ Մորչինեկը իրատեսորեն ցույց է տալիս հանքափորների աշխատանքն ու կյանքը և շեշտում լեհ բանվորների ազգային ճնշման դասակարգային բնույթը[7]։ 1936-1939 թվականներին Մորչինեկն ապրել է արտերկրում՝ Արևմտյան Եվրոպայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Վերադարձել է Լեհաստան Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից անմիջապես առաջ։ Ձերբակալվել է Գեստապոյի կողմից 1939 թվականի սեպտեմբերի 6-ին։ Սկզբնապես, բանտարկվել է Սիլեզիայից լեհ մտավորականության այլ ներկայացուցիչների հետ միասին։ Գուստավը անցկացրել է ամբողջ պատերազմը գերմանական համակենտրոնացման ճամբարներում[8]։ Ձերբակալման ենթադրյալ պատճառը պատերազմից առաջ նրա «հակագերմանական գործունեությունն» էր և այն փաստը, որ նա իր վեպերից մեկում («Wyrąbany chodnik») շանը անվանել է«Բիսմարկ»։

Պատերազմից հետո խմբագրել

Ազատ արձակման պահից մինչև 1946 թվականի նոյեմբերը, Մորցինեկն ապրել է Ֆրանսիայում, Իտալիայում և Բելգիայում և համագործակցել է լեհական գաղթական մամուլի հետ[9]։ Հետո վերադարձել է Սիլեզիա և բնակություն հաստատել Կատովիցեում։ Նրան ակտիվորեն աջակցել են երկրի նոր իշխանությունները։ Մորիցնեկը վերսկսել է իր գրական կարիերան և իր աշխատանքում շարունակել կենտրոնանալ Սիլեզիայի խնդիրների վրա։

Նրա շատ գրքեր թարգմանվել և հրատարակվել են արտերկրում։

Գուստավ Մորցինեկը մահացել է Լեյկեմիայից 1963 թվականի դեկտեմբերի 20-ին Կրակովում և հետագայում թաղվել Ցեշինի համայնքային գերեզմանատանը։

Աշխատանքներ խմբագրել

Նովելներ և նովելների ժողովածուներ խմբագրել

  • Noc listopadowa (1927)
  • W kwietniową noc (1928)
  • Zgaszony płomyk (1928)
  • O te świętą ziemeczkę (1929)
  • Serce za tamą (1929)
  • Cisza (1930)
  • Miód w sercu (1930)
  • Chleb na kamieniu (1931)
  • Na bieda-szybie (1932)
  • Sześć dni (1932)
  • Dzieje węgla (1933)
  • Kataryniarz (1933)
  • W zadymionym słońcu (1933)
  • Uśmiech na drodze (1935)
  • Gołębie na dachu (1936)
  • Po kamienistej drodze (1936)
  • W najmłodszym lesie (1937)
  • Maszerowa (1938)
  • Miasteczko nad rzeką (1938)
  • Królewski dług (1939)

Պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • Byli dwaj bracia (1930)
  • Wyrąbany chodnik (1931–32)
  • Inżynier Szeruda (1937)
  • Wyorane kamienie (1939)
  • Dziewczyna z Pól Elizejskich (1946)
  • Listy z mojego Rzymu (1946)
  • Wróżbita (1946)
  • Dwie korony (1948)
  • Zagubione klucze (1948)
  • Pod gongiem (1949)
  • Pokład Joanny (1951)
  • W Nysie na rynku (1952)
  • Odkryte skarby (1953)
  • Ondraszek (1953)
  • W Wiergulowej dziedzinie (1953)
  • Viktoria (1954)
  • Wskrzeszenie Herminy (1956)
  • Z mojej ziemi (publicystyka) (1956)
  • Judasz u Monte Sicuro (1957)
  • Czarna Julka (1959)
  • Siedem zegarków kopidoła Joachima Rybki (1960)
  • Opowieści o ludziach z pociągu (1963)
  • Górniczy zakon (1964)

Հեքիաթների ժողովածուներ խմբագրել

  • Jak górnik Bulandra diabła oszukał (1961)
  • Przedziwne śląskie powiarki (1961)
  • Przedziwna historia o zbójniku Ondraszku (1963)

Գիրք երեխաների համար խմբագրել

  • Narodziny serca (1932)
  • Gwiazdy w studni (1933)
  • Łysek z pokladu Idy (1933)
  • Ludzie są dobrzy (1935)
  • Miasteczko nad rzeką (1938)

Այլ աշխատանքներ խմբագրել

  • Śląsk (1933)
  • Listy spod morwy (1945)
  • Listy spod morwy (1946)
  • Zabłąkane ptaki
  • Urodzaj ludzi
  • Ziemia cieszyńska

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  6. Hierowski 1947, 97.
  7. Hierowski 1947, 81.
  8. Hierowski 1947, 193.
  9. Hierowski 1947, 79-80.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Մորցինեկ» հոդվածին։