Գուստավ Հուսակ
Գուստավ Հուսակ (հունվարի 10, 1913[1][2][3][…], Դուբրավկա, Պոժոն, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 18, 1991[1][5][2][…], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[6]), սլովակ քաղաքական գործիչ, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) գլխավոր քարտուղար (1969-1987), Չեխոսլովակիայի նախագահ (1975-1989)։
Գուստավ Հուսակ սլովակ.՝ Gustáv Husák | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբրավկա, Պոժոն, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 18, 1991[1][5][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[6] |
Գերեզման | Դուբրավկա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | սլովակերեն |
Կրոն | աթեիզմ և կաթոլիկություն |
Կրթություն | Բրատիսլավայի Յա․ Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Gymnasium Grösslingová? |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան |
Ամուսին | Մագդա Լոկվենցովա և Վերա Հուսակովա |
Զբաղեցրած պաշտոններ | Չեխոսլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վլադիմիր Հուսակ և Յան Հուսակ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան մասնատելուց (1938 թվականին) հետո եղել է Սլովակիայի կոմկուսի (ՍԿԿ) Բրատիսլավայի կազմակերպության ընդհատակյա ղեկավարության անդամ։ 1940-1943 թվականներին գտնվել է բանտում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը, ընտրվել Սլովակյան ազգային խորհրդի նախագահի տեղակալ, ներքին գործերի գծով լիազոր, 1944 թվականի սեպտեմբերին՝ ՍԿԿ նախագահի տեղակալ։ 1945-1950 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի անդամ, 1946-1950 թվականներին՝ Սլովակիայի լիազորների կորպուսի (կառավարության) նախագահ, 1945-1951 թվականներին՝ ՉՍՍՀ Ազգային ժողովի դեպուտատ, 1950-1951 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ։ 1951 թվականին ձերբակալվել է և մինչև 1960 թվականի մայիսը գտնվել բանտում։ 1963 թվականին, Չեխոսլովակիայի «դեստալինիզացիայի» ժամանակաշրջանում, ՉԿԿ ԿԿ-ի որոշմամբ, ռեաբիլիտացվել է և վերականգնվել կուսակցության մեջ։ Մինչև 1968 թվականը աշխատել է Սլովակիայի ԴԱ պետության և իրավունքի ինստիտուտում, 1968 թվականին եղել է ՉՍԱՀ կառավարության նախագահի տեղակալ, 1968-1969 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1968 թ.-ի օգոստոսից՝ ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Նախագահության, ապա՝ Նախագահության ԴԿ-ի անդամ։ 1969-1971 թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1971 թվականի մայիսից՝ ՉԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1971 թվականից՝ ՉԱԱՀ Ազգային ճակատի ԿԿ-ի նախագահ։ Եղել է ՉԿԿ պատվիրակության ղեկավար Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցությունում (Մոսկվա, 1969 թվական)։
Պարգևատրվել է Լենինի երկու (1969 և 1973 թվականներին) և «Հոկտեմբերյան հեղափոխությա»ն շքանշաններով (1977 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Гусак Густав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118554956 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Հուսակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 681)։ |