Գուշակը (Բազիլի նկար)
«Գուշակը» (ֆր.՝ La tireuse de cartes), ֆրանսիացի նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի վաղ իմպրեսիոնիզմի ոճի նկար։ Նկարում պատկերված է սեղանի մոտ նստած կին՝ առջևում խաղաքարտեր։ Կտավը նկարված է 1869 թվականին, չափերն են 61×46 սմ։ Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[1]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Բազիլ |
տարի | 1869 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
ՊատմությունԽմբագրել
Կտավը նկարվել է արվեստանոցում։ Բնորդուհին 1867 թվականին եղել է նաև Բազիլի ընկերոջ՝ Պիեռ-Օգյուստ Ռենուարի [2] «Դիանան՝ որսորդ» (ֆր.՝ Diane chasseresse) , իսկ 1868 թվականին՝ Բազիլի «Խոնարհած աչքերով կինը» (ֆր.՝ Jeune fille aux yeux baissés) նկարների բնորդուհին։ Նկարչի կենդանության օրոք կտավը չի ցուցադրվել։ 1935 թվականին ցուցադրվել է Փարիզում, իսկ 1927 և 1941 թվականներին՝ Մոնպելիեում։
ՆկարագրությունԽմբագրել
Նկարում պատկերված է դարչնագույն շրջազգեստով երիտասարդ կին, որը նստած է սև սեղանի մոտ և նայում է ներքև՝ սեղանին գտնվող խաղաքարտերին։ Կինը մի ձեռքով գլուխն է բռնել, մյուս ձեռքով խաղաքարտերին է դիպչում։ Թվում է, թե ուզում է «կարդալ» իր ապագան։ Գունեղ խաղաքարտերը հակադրվում են նկարի ընդհանուր մոխրագույն երանգին։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Բազիլը ոգեշնչվել է իր ընկերոջ՝ Պոլ Սեզանի դիմանկարներից[3]։ 1870 թվականին Բազիլը այս նկարը պատկերում է իր՝ «Կոնդամին փողոցի արվեստանոցը» կտավում[4]։
ՍկզբնաղբյուրԽմբագրել
Կտավը պատկանել է հեղինակի մոնպելիելցի բարեկամուհուն՝ Ժյուլի-Ֆրանսուազ Մենյե դը Սալինելին։ Ներկայումս այն պահպանվում է Մենյե դը Սալինելի անձնական հավաքածուի մեջ[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Einaudi
- ↑ 2,0 2,1 Daulte, 1952, էջ 183
- ↑ Biétry-Rivierre
- ↑ Desordre
ԳրականությունԽմբագրել
- Daulte Fr. Frédéric Bazille et son temps :
[фр.]. — Geneva : Daulte, 1952. — Vol. XXIV. — P. 183. — 217 p. — (Peintres et sculpteurs d’hier et d’aujourd’hui).
Արտաքին հղումներԽմբագրել
- «Enciclopedia dell’arte // Frédéric Bazille (1841—1870)»։ www.giovannipediconeart.org (իտալերեն)։ Վերցված է 19.06.2019
- «Frédéric Bazille. La tireuse de cartes»։ www.desordre.net (ֆրանսերեն)։ Վերցված է 19.06.2019
- Biétry-Rivierre Er.։ «La comète Bazille»։ www.lefigaro.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 19.06.2019