Գունհիլդ Սիեներ նի Կրակելսրուդ (օգոստոսի 19, 1868(1868-08-19)[1], Շի, Ակերսհուս, Նորվեգիա[1] - հունիսի 21, 1937(1937-06-21)[2]), նորվեգացի սոցիալիստ և քաղաքական գործիչ։ Նորվեգացի Կանանց շարժման պիոներ է։ Երբ 1901 թվականին Քրիստիանիայում ստեղծվեց Նորվեգիայի Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիան, Սիեները դարձավ դրա առաջին նախագահը, ինչից հետո ընդլայնեց դրա ազդեցությունը ամբողջ երկրում։ Սիեները նաև զբաղվում էր կազմակերպության ամսագրի՝ «Arbejderkvinnen»-ի (The Working Woman) գործարկման աշխատանքներով[3][4]։

Գունհիլդ Սիեներ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1868(1868-08-19)[1]
ԾննդավայրՇի, Ակերսհուս, Նորվեգիա[1]
Մահացել էհունիսի 21, 1937(1937-06-21)[2] (68 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սուֆրաժիստ
ԿուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Գունհիլդ Կրակելսրուդը ծնվել է 1868 թվականի օգոստոսի 19-ին Նորվեգիայի հյուսիսում գտնվող Շի քաղաքում[5]։

Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիա խմբագրել

1895 թվականին Սիեները միացավ Աշխատողների կուսակցության մի խումբ կանանց, որոնք ստեղծեցին Նորվեգիայի Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիան։ Սկզբում ֆեդերացիայի գանձապահն էր, սակայն շուտով մեծ ներդրում ունեցավ որպես ակտիվիստ և պայքարում էր արհեստակցական միությունների ու քաղաքական կառույցների միջև համագործակցություն հաստատելու համար։ 1901 թվականին Սիեները դարձավ Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիայի առաջին ղեկավարը։ Լինելով լավ կազմակերպիչ՝ նա սկսեց հանդես գալ ամբողջ երկրում՝ կոչ անելով կառուցողական փոփոխությունների։ 1909 թվականին ձեռնամուխ եղավ միության ամսագրի ստեղծմանը և աշխատեց խմբագրային հանձնաժողովում մինչև 1918 թվականը[3]։

1904 թվականին Սիեները թողեց Կանանց ֆեդերացիայի ղեկավարությունը, սակայն գործադիր խորհրդում մնաց մինչև 1918 թվականը։ Նա արդյունավետորեն աշխատում էր արհեստակցական միությունների կողմից աշխատող կանանց համար աջակցություն ստանալու գործում։ 1904 թվականին դարձավ Մարթա Թինեսի կազմակերպության ղեկավար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Folketelling 1910
  2. 2,0 2,1 2,2 Dagsavisen (норв.) — 1937.
  3. 3,0 3,1 «Ziener, Gunhild» (Norwegian). Leksikon.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Jansen, Trine. «Arbeiderpartiets kvinnebevegelse gjennom 100 år» (Norwegian). Arbeiderhistorie 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Gunhild Ziener f Krakelsrud» (Norwaegian). Digitalarkivet: Folketelling 1910 for 0301 Kristiania kjøpstad. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)