Գորտնուկ թունավոր

բույսերի տեսակ
Գորտնուկ թունավոր
Գորտնուկ թունավոր
Գորտնուկ թունավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ թունավոր (R. sceleratus)
Միջազգային անվանում
Ranunculus sceleratus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գորտնուկ թունավոր (լատին․՝ Ranunculus sceleratus), պատկանում է հրանուկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր մոլախոտ է։ Ունի զարգացած արմատներ և թավոտ տերևներ։ Ունի ոսկեդեղին ծաղիկներ, պտուղը բարդ է, 1000 սերմիկը կշռում է 1.5 գ։

Բազմացում խմբագրել

Բազմանում են հիմնականում սերմերով։ Գարնանը՝ նույն տարում ծլած սերմերից առաջանում են փնջարմատներն ու վարդակը։ Երկրորդ տարում ցողուններ է տալիս և հասունանում։ Սերմերն արագ են տարածվում։ Կարող է բազմանալ նաև վեգետատիվ ճանապարհով։ Լավ է զարգանում խոնավ տարիներին, քանի որ խոնավասեր բույս է։ Շատ թունավոր բույս է հատկապես ծաղկման շրջանում։

Տարածում խմբագրել

Հիմնականում տարածված է խոնավ մարգագետիններում ու արոտավայրերում։ Վնաս է հասցնում ՀՍՍՀ միջին և բարձր լեռնային գոտիների բույսերին։

Աղբյուրներ խմբագրել

Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանի տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, «1980»։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ թունավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ թունավոր» հոդվածին։