Գորիս-Լաչինի ռազմական գործողություն

Գորիս-Լաչինի ռազմական գործողություն, տեղի է ունեցել 1992 թվականիի հոկտեմբերի 4-21-ը։ Լաչինի մարդասիրական միջանցքի բացման ռազմական գործողության ժամանակ կորցրած իր ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով 1992 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի Զինված Ուժի հրամանատարությունը Մուրադխանլիի շրջանում (Կուբաթլուից 12 կմ հյուսիս-արևելք) ստեղծել է հարձակողական խմբավորում՝ բաղկացած տանկային բրիգադից, մոտոհրաձգային գումարտակներից և պաշտպանական ստորաբաժանումներից։ Հակառակոորին դիմակայելու համար ՀՀ հարավարևելյան սահմանի երկարությամբ ստեղծվել են մի քանի տասնյակ կիլոմետր խորության պաշտպանական գոտիներ, ուրտեղ տեղակայվել են Պաշտպանության Նախարարության հարավարևելյան զորամիավորան, «Հատուկ գնդի» ստորաբաժանումները, «Արաբո», «Աիսական», «Ռււարտու», Արարատի, Արտաշատի, Արմավիրի, Ապարանի, Գառնիի, Թալինի, Հրազդանի, Գորիսի, Խնձորեսկի, Կոռնիձորի, Շուռնուխի, Տեղի և այլ կամավորական ջոկատներ ու աշխարհազորային խմբեր։ Մարտական գործողությունները ղեկավարել են Վահան Շիրխանյանը, գեներալներ՝ Հ Անդրեասյանը, Գ Դալիբալթայանը, Մ Սարգսյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։