Գոտի փորագրազարդ (մ.թ.ա. 12-11-րդ դարեր, Լճաշեն, № 2151)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոտի փորագրազարդ (այլ կիրառումներ)

Գոտի փորագրազարդ (մ.թ.ա. 12-11-րդ դարեր, Լճաշեն), բրոնզե թիթեղից պատրաստված գոտի։ Պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2151 համարի տակ։

Picto infobox artifact.svg
Գոտի փորագրազարդ
նյութբրոնզ

Գոտին համարվում է Ք. ա. 12-11-րդ դարերի հնություն, բրոնզից է, չափերը` 14,5×86×0,2 սմ։ Հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում։

ՆկարագրությունԽմբագրել

Գոտին պատրաստված է բրոնզե թիթեղից։ Նուրբ փորագրությամբ մակերեսը բաժանված է սյուժետային չորս հատվածների, որոնցում հաջորդաբար պատկերված են խմբերով սուրացող եղջերուներ (յուրաքանչյուր խմբում` 3-ական)։ Կենդանիների սրընթաց վազքին ընդառաջ թռչում են թռչուններ։ Գոտու հատվածները իրարից բաժանված են ոճավորված եռանկյունաձև թռչունների և վազող պարույրազարդի ուղղահայաց շարքերով։ Ընդհանուր պատկերագրությունը և հատկապես չորրորդ հատվածում սուրացող երկրորդ եղջերուի վզի տակ փորագրված սվաստիկան հուշում են կապը պտղաբերության և երկնային լուսատուների հետ առնչվող հնագույն հավատալիքների հետ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։