Գոռճան (Կորճան), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակ գավառում։ 1915 թվականին ուներ 20 տուն (160 հոգի) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մեծ մասը զոհվել է, մի քանիսին հաջողվել է անցնել Արևելյան Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 160