Գոպնիկ, ռուսերեն ժարգոնային բառ[1], որը նշանակում է բնակչության ոչ ֆորմալ խավի ցածր կարգավիճակ ունեցող, քիչ կրթված և բարոյական արժեքներ չունեցող ներկայացուցիչներին, որոնք հաճախ անհաջող ընտանիքներից են լինում[2][3]։ Գոպնիկները միանում են կոնտրմշակույթի հատկանիշներով[4], քրեական, դեստրուկտիվ և այլ վատ ճանապարհներով ինքնահաստատվելու համար։ Նրանք վատ են վերաբերվում նրանց, ովքեր ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեն։ Տերմինը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում[5][6]։

Գոպնիկի կարծրատիպային տեսքը

Բնութագրություն խմբագրել

Սոցիալական հարաբերությամբ ենթամշակույթի ներկայացուցիչները հիմնականում արդյունաբերական քաղաքների ծայրամասերից են լինում[7]։

Գոպնիկների մեծամասնությունը աղքատ, անբարեհաջող ընտանիքներից է։ Նրանց ծանոթ չեն լինում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, նվիրվածությունը, քաղաքավարությունը և աշխատասիրությունը։ Նրանք, որպես կանոն, անտան երի են և մերկանտիլիստական, հակված են ստորությունների, դավաճանությունների, կեղծավորությունների և գարշելիությունների։ Տիպիկ գոպնիկի պահվածքը և իմիջը ներկայացնում են Ռուսաստանի և պոստխորհրդական այլ երկրների 1990 թվականների քրեական կյանքի վրա պարոդիա[8]։ Սև կաշվե բաճկոն և սպորտային հագուստը նույնպես ընդօրինակվել են նրանցից[9]։ Գոպնիկները զբաղվում էին մանր գողություններով[10], փողերի կորզումներով[11], կողոպուտներով և սովորական անցորդների ծեծով, հատկապես գիշերը[2]։

Գոպնիկները իրենց այդպես չեն անվանում և սովորաբար բնութագրում են իրենց «նորմալ տղաներ», «իրական տղաներ», «ճիշտ տղաներ», «հարթ տղաներ» և այլն[12]։

«Գոպնիկ» բառը իրենց հանդեպ նրանք նվաստացուցիչ են համարում։ Մնացածներին գոպնիկները «լոխ» են համարում։ Սակայն «լոխ» բառն իրենց շրջապատում հստակ բացատրություն չունի։

Ի տարբերություն երիտասարդության մի շարք ոչ ֆորմալ միությունների (օրինակ՝ հիպի, փանկեր և ռոքերներ), գոպնիկները չէին բաժանում իրենց առանձին խմբի մեջ[13], ինչից հետևում է, որ նրանք չէին ընդունում իրենց որպես ենթամշակույթ[14]։

Հասարակագիտական գիտությունների դոկտոր, «Հասարակակական կարծիք» ֆոնդի «Նոր սերունդ» նախագծի տնօրեն Լարիսա Պաուտովան 2009 թվականին ասել է, որ գոպնիկները կազմում են ժամանակակից երիտասարդության ավելի քան 25 տոկոսը[15]։ Հասարակագետը նկատի է ունեցել ոչ մի բանի չձգտող մարդկանց, ովքեր չունեն բարոյական արժեքներ[16]։

Օտարերկրյա նմանօրինակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Russian plural гопники (gopniki), also гопота (gopota), and гопари (gopari).
  2. 2,0 2,1 Елена Бессонова. Не говори «гоп», пока его не перепрыгнешь… Արխիվացված 2012-10-28 Wayback Machine // www.rasklad.ru
  3. Калугина, 2007, էջ 114
  4. Beiträge der Europäischen Slavistischen Linguistik (POLYSLAV)., Volume 8, 2005, 3-87690-924-4, p. 237
  5. «Slav Squat – Russian Disturbing Street Trend». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  6. «Russia's original gangstas: meet the gopniki». 2011 թ․ հուլիսի 22.
  7. Michele A. Berdy (2014 թ․ ապրիլի 10). «Thugs, Rednecks, Nationalists: Understanding Russia's Gopnik Culture». Moscow Times.
    Anastasiya Fedorova (2014 թ․ հուլիսի 30). «An Ode to Russia's Ugly, Mean Suburbs». Moscow Times.
  8. Дарья Золотухина. Комикс новой жизни // Русский репортёр, № 43 (171), 4 ноября 2010
  9. Кузнецов, 1998
  10. Александров, 2001, էջ 88
  11. Фима Жиганец, 1999
  12. Синдаловский, 2009
  13. Павел Каныгин. Гопники Արխիվացված 2008-11-07 Wayback Machine // Новая Газета, № 33, 12 Мая 2008 г.
  14. Ханипов Р. А. «Гопники» — значение понятия, и элементы репрезентации субкультуры «гопников» в России Արխիվացված 2008-12-05 Wayback Machine // «Social Identities in Transforming Societies» Արխիվացված 2008-12-05 Wayback Machine
  15. Марк Эймс и Яша Левин. В поисках гопников: Exile устраивает сафари в России // The Exile, перевод InoPressa.ru, 07 июня 2007
  16. Современная молодёжь // Говорит Москва, 16 октября 2009 года

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոպնիկ» հոդվածին։