Գոնսալու Գեդեշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Գոնսալու Գեդեշ (պորտ.՝ Gonçalo Guedes, նոյեմբերի 29, 1996(1996-11-29)[1][2], Բենավենտի), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Գոնսալու Գեդեշ
Gonçalo Guedes
Գեդեշը Պորտուգալիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gonçalo Manuel Ganchinho Guedes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 29, 1996(1996-11-29)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Բենավենտի
Հասակ 179 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 7
Պատանեկան կարիերա
2005-2014 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Պորտուգալիա Բենֆիկա B 38 (11)
2014-2017 Պորտուգալիա Բենֆիկա 39 (5)
2017-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 8 (0)
2017-2018   Իսպանիա Վալենսիա 33 (5)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա 26 (5)
Ազգային հավաքական
2011 Պորտուգալիա Պորտուգալիա Մ15 1 (0)
2011-2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 14 (1)
2012-2013 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 15 (2)
2013-2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ18 5 (3)
2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 3 (2)
2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 6 (0)
2015-2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 12 (5)
2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ23 1 (0)
2015-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 17 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բենֆիկա խմբագրել

Գեդեշը Բենֆիկայի ակադեմիայի սան է[4][5]։ 8 տարեկան հասակում՝ իր առաջին խաղում Գեդեշը խփեց բոլոր գոլերը 5-0 հաշվով ավարտված խաղում[6]։ Նա Բենֆիկայի կազմում էր 2013-14 մրցաշրջանում ՈՒԵՖԱ Երիտասարդական առաջնությունում՝ օգնելով իր թիմին հաղթել ՊՍԺ-ին, Անդերլեխտին, Մանչեսթեր Սիթիին և Ռեալ Մադրիդին՝ հասնելով առաջնության եզրափակիչ[6][7]։ 2014 թվականի ապրիլի 19-ին Գեդեշը նշեց իր դեբյուտը Բենֆիկա B-ի կազմում՝ Պորտու B-ի դեմ խաղում[8][9]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Գեդեշը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Պորտուգալիայի գավաթի Սպորտինգ Կովիլյանի դեմ խաղում[10][11]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացերեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ փոխարինելով Լիմային Պենաֆիելի դեմ խաղում[12][13]։ Հուլիսի 4-ին Գեդեշը ճանաչվեց Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի տարվա հայտնություն[14]։

2015 թվականի սեպտեմբերի 11-ին Գեդեշը 2 գոլային փոխանցում տվեց Բելենենսիշի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Գեդեշը անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Աստանայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բենֆիկային[17][18]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը Գեդեշը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[19][20]՝ դառնալով ամենաերիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել խմբային փուլում[6]։ 2016 թվականի հունվարի 25-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Մորեյրենսեի դեմ խաղում[21]։ 2015-16 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[22]։

2016 թվականի նոյեմբերի 19-ին Գեդեշը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի Մարիտիմուի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 23-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[24]։ Դեկտեմբերի 2-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Մարիտիմուի դեմ խաղում, սակայն Բենֆիկան պարտվեց 2-1 հաշվով[25]։ Դեկտեմբերի 14-ին Գեդեշը 2 գոլային փոխանցում տվեց Պորտուգալիայի գավաթի Ռեալ Սպորտ Կլուբի դեմ խաղում[26]։ 2017 թվականի հունվարի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Բենֆիկայի կազմում Գեդեշը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 11 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ 3 անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը[28][29][30]։

ՊՍԺ խմբագրել

2017 թվականի հունվարի 25-ին Գեդեշը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[31][32][33]։ Ակումբը նրա համար վճարեց 25.5 միլիոն ֆունտ ստերլինգ[34][35][36]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց հունվարի 29-ին՝ փոխարինելով Յուլիան Դրաքսլերին Մոնակոյի դեմ խաղում[37][38]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 1-ին՝ Ֆրանսիայի գավաթի Նյորի դեմ խաղում[39]։ Հուլիսի 29-ին պորտուգալացին փոխարինեց Խավիեր Պաստորեին Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[40]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[41][42]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Գեդեշը անցկացրեց 13 հանդիպում[43]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ հաղթել Ֆրանսիայի գավաթն[44] ու Ֆրանսիայի սուպերգավաթը[41]։

Վալենսիա խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 1-ին Գեդեշը 1 տարվա վարձավճարով միացավ Վալենսիային[45][46][47][48]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Անդրեաս Պերեյրային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[49][50]։ Սեպտեմբերի 24-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[51]։ Իր առաջին գոլը Վալենսիայի կազմում խփեց հոկտեմբերի 15-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում[52][53]։ Հոկտեմբերի 21-ին Գեդեշը 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սևիլյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[54][55]։ 2018 թվականի հունվարի 13-ին՝ Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Վալենսիային[56]։ 2017-18 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[57]։

2018 թվականի օգոստոսի 27-ին Վալենսիան 40 միլիոն եվրոյի դիմաց գնեց Գեդեշի լրիվ տրանսֆերը[58][59]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր[60][61][62]։ 2019 թվականի մարտի 14-ին պորտուգալացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Կրասնոդարի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[63][64]։ Ապրիլի 11-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[65][66]։ Ապրիլի 14-ին Գեդեշը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լևանտեի դեմ խաղում[67]։ Ապրիլի 21-ին պորտուգալացին դուբլի հեղինակ դարձավ Ռեալ Բետիսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[68]։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[69]՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[70][71]։ 2018-19 մրցաշրջանում Գեդեշը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[72]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գեդեշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[73]՝ ընդհանուր առմամբ անցկացնելով ավելի քան 55 հանդիպում։ 2015 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով 3 խաղում[74]։ 2017 թվականին Գեդեշը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[75]՝ անցկացնելով 2 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով Սերբիայի դեմ խաղում[76][77], սակայն Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[78]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Գեդեշը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ Ռուսաստանի և Լյուքսեմբուրգի դեմ խաղերի համար[79][80][81]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին[82][83]՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խաղադաշտ Ռուսաստանի դեմ խաղում և դառնալով առաջին 18-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուից հետո, ով հանդես է եկել Պորտուգալիայի ազգային հավաքականում[84]։

Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Գեդեշը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[85][86]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[87][88]։ Հունիսի 7-ին նա դուբլ ձևակերպեց Ալժիրի դեմ ընկերական խաղում[89][90]։ Աշխարհի առաջնությունում Գեդեշը անցկացրեց 4 հանդիպում[91]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայի դեմ խաղում[92][93], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[94][95]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[96][97]։

Մայիսի 23-ին Գեդեշը ընդգրկվեց Պորտուգալիայի՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[98][99][100]։ Նա խփեց եզրափակչի Նիդերլանդների դեմ հանդիպման միակ գնդակը[101][102]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և օգնելով Պորտուգալիային նվաճել գավաթը[103][104]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[105]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա B 2013–14 Սեգունդա Լիգա 1 0 1 0
2014–15 32 8 32 8
2015–16 5 3 5 3
Ընդհանուր 38 11 0 0 0 0 0 0 38 11
Բենֆիկա 2014–15 Պրիմեյրա Լիգա 5 0 1 0 0 0 3 0 9 0
2015–16 18 3 1 0 7 1 5 0 31 4
2016–17 16 2 4 1 6 2 2 2 28 7
Ընդհանուր 39 5 6 1 13 3 10 2 68 11
Պարի Սեն-Ժերմեն 2016–17 Լիգա 1 7 0 4 0 0 0 0 0 11 0
2017–18 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 8 0 4 0 0 0 1 0 13 0
Վալենսիա 2017–18 Լա Լիգա 33 5 5 1 38 6
2018–19 25 5 2 0 12 3 39 8
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 59 10 7 1 12 3 0 0 78 14
Կարիերայի ընդհանուր 144 26 17 2 25 6 11 2 197 36

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[106]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2017 3 1
2018 9 2
2019 3 1
Ընդհանուր 17 4

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 10, 2017 Էստադիո դե Ֆոնտելո, Վիզեու, Պորտուգալիա   Սաուդյան Արաբիա 2–0 3–0 Ընկերական խաղ
2. Հունիսի 7, 2018 Էշտադիու դա Լուշ, Լիսաբոն, Պորտուգալիա   Ալժիր 1–0 3–0
3. 3–0
4. Հունիսի 9, 2019 Դրագան մարզադաշտ, Պորտու, Պորտուգալիա   Նիդերլանդներ 1–0 1–0 Ազգերի Լիգա 2019 եզրափակիչ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բենֆիկա
Պարի Սեն-Ժերմեն

Վալենսիա

Միջազգային խմբագրել

Պորտուգալիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Gonçalo Guedes - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. Kundert, Tom. «The story of Gonçalo Guedes: Portugal's new Ronaldo?». portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  5. UEFA.com. «Meet Paris signing Gonçalo Guedes – the new Ronaldo?». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Hunter: Guedes a future Ballon d'Or winner». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  7. 7,0 7,1 uefa.com (2014 թ․ ապրիլի 14). «'Proud' Benfica hold heads high after final defeat». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  8. «FC Porto B - SL Benfica B, Apr 19, 2014 - Liga Pro - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «FC Porto 4-1 Benfica :: Liga2 Cabovisão 2013/2014 :: Match Events :: thefinalball.com». www.thefinalball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  10. «SC Covilhã - SL Benfica, Oct 18, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Sp. Covilhã 2-3 Benfica :: Taça de Portugal 2014/2015 :: Ficha do Jogo :: zerozero.pt». www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  12. «FC Penafiel - SL Benfica, Jan 4, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Liga NOS - Jornada 15 - FC Penafiel vs SL Benfica». Liga Portugal. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  14. 14,0 14,1 «Prémios Oficiais Liga Portugal 2015 - Liga Portugal». 2015 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  15. «SL Benfica - Belenenses SAD, Sep 11, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «SL Benfica - FC Astana, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «SL Benfica - FC Paços de Ferreira, Sep 26, 2015 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Liga NOS - Jornada 6 - SL Benfica vs FC P.Ferreira». Liga Portugal. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  19. «Atlético Madrid - SL Benfica, Sep 30, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «Atlético Madrid 1 - 2 Benfica Match report - 9/30/15 UEFA Champions League - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  21. «Moreirense FC - SL Benfica, Jan 25, 2016 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  22. «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «SL Benfica - CS Marítimo, Nov 19, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Besiktas JK - SL Benfica, Nov 23, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  25. «CS Marítimo - SL Benfica, Dec 2, 2016 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  26. «Real SC - SL Benfica, Dec 14, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  27. «Vitória Guimarães SC - SL Benfica, Jan 10, 2017 - Allianz Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  28. 28,0 28,1 «Vitoria Guimaraes 0-0 Benfica» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  29. 29,0 29,1 uefa.com (2016 թ․ մայիսի 15). «Benfica secure 35th Portuguese crown». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  30. 30,0 30,1 «Benfica win fourth straight Portuguese title». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  31. «Paris Saint-Germain complete deal to sign Goncalo Guedes from Benfica | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  32. «Paris St-Germain sign Goncalo Guedes from Benfica». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  33. «PSG complete signing of Benfica's Guedes». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  34. «Goncalo Guedes: PSG sign Benfica midfielder in £25.5m deal» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  35. «Man Utd lose out as PSG confirm £25.5m signing of 'next Cristiano Ronaldo' Goncalo Guedes». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  36. «Guedes completes PSG move». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  37. «Paris Saint-Germain - AS Monaco, Jan 29, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  38. «PSG v Monaco Match Report, 29/01/2017, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  39. «FC Chamois Niort - Paris Saint-Germain, Mar 1, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  40. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  41. 41,0 41,1 41,2 «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  42. «PSG beat Monaco in French curtain-raiser». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  43. «Gonçalo Guedes transferred to Valencia CF». EN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  44. 44,0 44,1 «Own goal earns PSG record 11th French Cup title». Eurosport. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  45. «Official Statement | Gonçalo Guedes». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  46. «Valencia sign PSG's Guedes on loan». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  47. «One year late... Valencia finally sign Guedes». MARCA in English (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  48. «Official | Valencia sign Gonçalo Guedes on loan | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  49. «Valencia CF - Atlético Madrid, Sep 9, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  50. «Valencia v Atlético Madrid Match Report, 09/09/2017, Primera División | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  51. «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  52. «Real Betis Balompié - Valencia CF, Oct 15, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  53. «Real Betis 3-6 Valencia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  54. «Valencia CF - Sevilla FC, Oct 21, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  55. «Valencia vs. Sevilla FC - Football Match Summary - October 21, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  56. «Deportivo de La Coruña - Valencia CF, Jan 13, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  57. «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  58. «Transfer Market: Valencia finally sign Guedes for 40 million euros from Paris Saint Germain». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  59. «OFFICIAL: Guedes signs for Valencia». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  60. «Goncalo Guedes: Valencia sign Portugal international striker from PSG» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  61. «Valencia sign Goncalo Guedes from Paris Saint-Germain on deal until 2024». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  62. «Valencia confirm permanent deal for Guedes». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  63. «FK Krasnodar - Valencia CF, Mar 14, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  64. «Last minute Guedes strike sends Valencia through in Russia». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  65. «Villarreal CF - Valencia CF, Apr 11, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  66. «Guedes' scored twice as Valencia defeated Villarreal». Falken Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  67. «Valencia CF - Levante UD, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  68. «Real Betis Balompié - Valencia CF, Apr 21, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  69. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  70. 70,0 70,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  71. «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  72. «Goncalo Guedes | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  73. Kabelu, Beya (2016 թ․ հոկտեմբերի 10). «Who is 'new Cristiano Ronaldo' Goncalo Guedes being linked to Arsenal?». HITC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  74. «Portugal U21 - Serbia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  75. uefa.com. «Under-21 2017 - History - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  76. «Portugal U21 - Serbia U21, Jun 17, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  77. uefa.com. «Under-21 2017 - History - Portugal-Serbia». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  78. uefa.com. «Under-21 2017 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  79. Malyon, Ed (2015 թ․ նոյեմբերի 6). «Ronaldo left out of Portugal squad, but two CHAMPIONSHIP players are in!». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  80. «Portugal gives Ronaldo a rest, calls up newcomers for games». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  81. «Real Madrid Get Boost As Cristiano Ronaldo Left Out Of Portugal Squad». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  82. «Russia - Portugal, Nov 14, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  83. «Russia 1 Portugal 0: Shirokov proves captain fantastic in Krasnodar». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  84. «Goncalo Guedes: Five things about 'new Ronaldo'; PSG and United keen». ESPNFC.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  85. «Portugal - Saudi Arabia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  86. «Guedes stars for Portugal in Ronaldo's absence». beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  87. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  88. «Portugal World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  89. «Portugal - Algeria, Jun 7, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  90. «Portugal 3-0 Algeria: Cristiano Ronaldo and Guedes ease Portugal to win over Algeria». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  91. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - GONCALO GUEDES - Goncalo Guedes - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  92. «Portugal - Spain, Jun 15, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  93. FIFA.com. «Ronaldo illuminates stellar draw with Spain». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  94. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  95. «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  96. «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  97. Murray, Scott (2018 թ․ հունիսի 30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  98. «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  99. «Ronaldo, Joao Felix headline Portugal squad». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  100. «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  101. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  102. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  103. 103,0 103,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  104. UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  105. «Gonçalo Guedes». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  106. Strack-Zimmermann, Benjamin. «Gonçalo Guedes». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  107. «Double for Benfica after Portuguese Cup win». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  108. uefa.com (2015 թ․ հունիսի 17). «Benfica reforça hegemonia na Taça da Liga». UEFA.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  109. «Benfica clinch double with Portuguese League Cup win». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  110. «Benfica win the Super Cup». theportugalnews.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  111. «Gonçalo Guedes do Benfica eleito Melhor Jogador do mês de Outubro - Liga Portugal». 2015 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  112. SAPO. «Gonçalo Guedes é o Melhor Jogador da Segunda Liga em Dezembro». SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալու Գեդեշ» հոդվածին։