«Գոյայի ուրվականները» (անգլ.՝ Goya's Ghosts), Միլոշ Ֆորմանի ֆիլմը, Գոյայի, 18-րդ դարում իսպանական ինկվիզիցիայի և դրա հետևանքով մարդկանց խեղված ճակատագրերի մասին։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի նոյեմբերի 8-ին։

Գոյայի ուրվականները
անգլ.՝ Goya's Ghosts[1][2][3]
Երկիր Իսպանիա
 ԱՄՆ
Ժանրդրամա[4][5][6], պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
ԹեմաԻնկվիզիցիա և նապոլեոնյան պատերազմներ
Թվական2006 և նոյեմբերի 23, 2006[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիլոշ Ֆորման[8][9][10]
ՊրոդյուսերՍոլ Զենց
Սցենարի հեղինակԺան Կլոդ Կառեր[10] և Միլոշ Ֆորման[10]
ԴերակատարներԽավիեր Բարդեմ[4][6][11][…], Նատալի Փորտման[4][6][11][…], Ստելլան Սկարսգորդ[4][6][11][…], Ռենդի Քուեյթ[6][11][10], Բլանկա Պորտիլյո[11][10], Մայքլ Լոնսդեյլ[11][10], Խոսե Լուիս Գոմես[11][10], Ունաքս Ուգալդե[11][10], Ջուլիան Ուադհեմ[11][10], Մաբել Ռիվերա[11][10], Ֆեռնանդո Տիելվե[11][10], Էուսեբիո Լասարո[11], Ալեխանդրո Տուս[11], Կառլոս Բարդեմ[11][10], Տամար Նովաս[11][10], Դևիդ Քալդեր[11], Ռամոն Լանգա[11], Մանուել դե Բլաս[11][10], Էմիլիո Լինդեր[11], Սիմոն Անդրեու[11][10], Ջեք Թեյլոր[11], Սքոթ Կլևերդոն[11], Վիկտոր Իսրայել[11][10], Մանոլո Կարո[11], Բենիտո Սագրեդո[11], Օրելիա Տիեռա[10], Կոնչա Իդալգո[10] և Paco Catalá?[10]
ՕպերատորԽավիեր Ագիռեսարոբե
ԵրաժշտությունԽոսե Նիետո
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՄադրիդ
Տևողություն114 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները կատարվում են Իսպանիայում, Կարլոս IV-ի կառավարման տարիներին, որի պալատական նկարիչը Գոյան էր։ Ժամանակաշրջանը համընկնում է նապոլեոնական Ֆրանսիայի ծագման ու Իսպանիայում՝ ինկվիզիցիայի ակտիվացման հետ։

Գոյան իր նկարներում, որպես բնորդուհի, հաճախ օգտագործել է իր մուսային՝ Ինեսին, որը հարգված ու հարուստ ընտանիքի զավակ էր։ Պանդոկներոից մեկում խոզամիս չուտելու պատճառով իսպանական եկեղեցին նրան մեղադրում է թաքնված հուդայականության մեջ ու տանջում։

Ինեսի հայրը աղջկա փրկության համար դիմում է Գոյային, խնդրելով հանդիպում կազմակերպել հայր Լորենցոյի հետ, որը ինկվիզիցիայի կազմակերպման մեջ ակտիվ մասնակցություն ուներ։ Վերջինս, չդիմանալով Ինեսի հմայքին, բանտում պարբերաբար բռնաբարում է նրա, իսկ Ինեսի հորը խոստանում, որ աղջիկը կվերադառնա։ Խարդախ Լորենցոն փախչում է, քանի որ եկեղեցին հետևում է նրան։

Տանջահար Ինեսը ինկվիզիցիայի բանտից ազատվում է միայն 15 տարի անց, երբ Իսպանիան գրավվում է Նապոլեոնի կողմից։ Ինեսի ընտանիքի անդամնեից ոչ մեկ կենդանի չէր, և Ինեսը ստիպված, օգնության համար դիմում է Գոյային, որպեսզի վերջինս օգնի գտնել իր երեխային, որը ծնվել էր ինկվիզիցիայի բանտում։

Իրադարձությունների կենտրոնում է հայտնվում Լորենցոն, բայց նոր կերպարով. այժմ նա ոչ թե եկեղեցական է, այլ հեղափոխական, ընտանիքի հայր, նապոլեոնյան ռեժիմի ազդեցիկ անդամ։

Լորենցոն դիմում է Գոյային՝ խուլ, բայց դեռ ազդեցիկ նկարչին, նկարելու իր ընտանիքի դիմանկարը։ Լորնեցոն Ինեսին ուղարակում է հոգեբուժարան, քանի որ վերջինս խոստովանում է, որ իր երեխայի հայրը Լորենցոն է։ Գոյային հաջողվում է Ինեսին դուրս հանել այնտեղից։

Գոյան պատահաբար հանդիպում է Ալիսիային, Ինեսի աղջկան, որը մոր կրկնօրինակն էր։ Նա փող էր աշխատում մարմնավաճառությամբ։ Լորենցոն փորձում է աղջկան ուղարկել Ամերիկա, սակայն վերջինս փախչում է։

Սակայն, Իսպանիա են մտնում բրիտանական զորքերն ու վերականգնում եկեղեցու ու թագավորի իշխանությունը, իսկ նախկինում բանտարկված և այժմ ազատության մեջ գտնվող նախկին ինկվիզիտորները պատրաստ են հաշվեհարար տեսնել Լորենցոյի հետ։

Ֆիլմն ավարտվում է Լորենցոյի մահապատժով, որին հետևում են Ինեսի աղջիկը՝ Ալիսիան, Ինեսը և Գոյան։

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լորենցոյի նախատիպը, հնարավոր է, իրական կերպար է եղել` Խուան Անտոնիո Լորենտեն, որը 18-րդ դարում իսպանական ինկվիզիցիայի քարտուղար էր, գրել էր «Իսպանիայի ինկվիզիցիայի քննադատական պատմությունը» աշխատանքը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել