Գոմաղբահոր, գոմաղբը կուտակելու և պահելու հատուկ կառույց։ Լինում է բաց և փակ (վերգետնյա, երեսպատված հատակով ու պատերով, խորը հորեր, փոսորակներ, գոմաղբափոսեր)։ Կառուցվում է բնակավայրերից հեռու, ֆերմաների մեծությանը, գրունտի հատկանիշներին ու կլիմայական պայմաններին համապատասխան։ Հարավային և հարավարևելյան շրջաններում նպատակահարմար է կառուցել փոսորակներ, իսկ ցուրտ կլիմա ու երկարատև ձմեռ ունեցող շրջաններում՝ փակ գոմաղբահոր և գոմաղբափոսեր։ Գոմաղբահորում գոմաղբը պահվում է 2-4 ամիս։ Հայաստանում կառուցվում են բաց գոմաղբահորեր և գոմաղբափոսեր։

Գոմաղբահոր Մեծ Բրիտանիայում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 152