Գոհար Ղուկասյան

հայ համաճարակաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գոհար Բաղդասարի Ղուկասյան (մայիսի 27, 1925(1925-05-27), Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1990)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1968)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ (2001)։

Գոհար Ղուկասյան
Ծնվել էմայիսի 27, 1925(1925-05-27) (98 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)
Մասնագիտությունբժիշկ և համաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1990)
Պարգևներ
Կայքepidinstitute.info.am

Կենսագրություն խմբագրել

Գոհար Ղուկասյանը ծնվել է 1925 թվականին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Նույն թվականից աշխատել է Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում[1], 1979 թվականից՝ համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիայի վարիչ, 1979-2001 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են գրիպի, սալմոնելոզների և աղիքային այլ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության և կանխարգելման, օրգանիզմի անընկալունակության վրա հակաբիոտիկների ազդեցության հարցերին։ 191 գիտական աշխատությունների և 2 հայտանգործությունների հեղինակ է[3].

  • «Эпидемиология и вакцинопрофилактика гриппозных заболеваний в гг. Ереване и Ленинакане» Дис. канд. мед. наук. 1957
  • «Влияние антибиотиков на развитие специфического иммунитета и некоторых факторов естественной резистентности» Дис. док. мед. наук. 1971

Պարգևներ խմբագրել

  • «Առողջապահության գերազանցիկի» նշան, 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1968

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Master». www.epidinstitute.info.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Ղուկասյան» հոդվածին։