Գոհար Գալաչյան

հայ օպերային երգիչ

Գոհար Համբարձումի Գալաչյան (դեկտեմբերի 21, 1923(1923-12-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 2008(2008-09-09), Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի՝ մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)[1]։

Գոհար Գալաչյան
Գոհար Գալաչյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 21, 1923(1923-12-21)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 9, 2008(2008-09-09) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերդասական
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Մեծ թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952)
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1952-1956 թվականներին և 1960 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ 1956-1959 թվականներին՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնի մեներգչուհի։ 1979 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում[2]։

ԴերերԽմբագրել

Կատարած դերերից են՝

  • Լյուբաշա՝ «Թագավորի հարսը»,
  • Էբոլի՝ «Դոն Կառլոս»,
  • Ադալժիզա՝ «Նորմա»,
  • Փառանձեմ՝ «Արշակ Երկրորդ»,
  • Գերտրուդ՝ «Բանկ բան»,
  • Մադլենա՝ «Ռիգոլետտո»,
  • Կարմեն, Ալմաստ և այլն։

1967 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում։

ՀիշատակԽմբագրել

Գոհար Գալաչյանի 90-ամյակի առթիվ նրա դասավանդած դասարանի պատին փակցվել է հուշատախտակ[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 652