Գոհարիկ Ղազարոսյան

հայ դաշնակահար, կոմպոզիտոր

Գոհարիկ Ղազարոսյան (դեկտեմբերի 21, 1907(1907-12-21)[1] կամ հոկտեմբերի 28, 1911(1911-10-28), Կոստանդնուպոլիս[2] - հոկտեմբերի 29, 1967(1967-10-29)[1] կամ հոկտեմբերի 28, 1957(1957-10-28)[2], Փարիզ[3]), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։

Գոհարիկ Ղազարոսյան
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Գոհարիկ Ղազարոսեան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1907(1907-12-21)[1] կամ հոկտեմբերի 28, 1911(1911-10-28)
Կոստանդնուպոլիս[2]
Երկիր Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 29, 1967(1967-10-29)[1] կամ հոկտեմբերի 28, 1957(1957-10-28)[2]
Փարիզ[3]
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա 1926 թվականին։ Սովորել է Պաուլ Դուկասի և Լազար Լևիի հետ։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո Եվրոպայում հանդես է եկել որպես կոմպոզիտոր և դաշնակահար[4]։

Փարիզում աշակերտել է Լ․ Լևիին՝ դաշնամուր, Պ․ Դյուկային և Ժ․ Ռոժե-Դյուկասին՝ կոմպոզիցիա։ Բնակվել է Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական, հասարակական գործունեությամբ։ 1934 թվականից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ-ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկական երգի ինքնատիպ տեսակ (Ավետիք Իսահակյանի «Կտակ», Սիլվա Կապուտիկյանի «Սիրերգ», Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով և այլն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկական ժողովրդական և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության XX դարի բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913 թվականին հավաքած ժողովրդական երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ և այլն։ Մահացել է Փարիզում։

Աշխատանքները խմբագրել

  • Սոնատա դաշնամուրի համար
  • Էտյուդ համար 9
  • Հավաքածու դաշնամուրի համար
  • Կվարտետ Արչի
  • Երեք հայ ժողովրդական երգ
  • Պրելյուդ Les Armeniannes
  • Երեք երգ ջութակի և դաշնամուրի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 Présence Compositrices — 2020.
  4. «Գոհարիկ Ղազարոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22