Գոլեսթանի պալատ կամ Գոլեստան (պարսկ՝ کاخ گلستان‎‎ – Քախ-է Գոլեսթան, բառացի նշանակում է վարդերի պալատ), նախկին Ղաջարիական արքայական տոհմի համալիր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հանդիսանում է Թեհրանի հնագույն պատմական հուշարձաններից մեկը։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Գոլեստանը ճանաչել է որպես Ասիայի համաշխարհային ժառանգության մի մաս։ Գոլեսթանի պալատն արքայական շինությունների խմբի մի մասն է, որոնք Թեհրանի կրաշաղախ պատերով միջնաբերդի մի մասն էին։ Պալատն ունի այգիներ, 18-19-րդ դարերի իրանական արվեստի ու եվրոպական ընծաների հավաքածու[3]։

Գոլեսթան պալատ
պարսկ. کاخ گلستان‎‎

Արևի սրահ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպալատ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2]
ՔաղաքՊամենար[1]
ԲնակավայրԹեհրան[2][1]
Մասն էԹեհրանի միջնաբերդ
կայք
 Golestan Palace Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թեհրանի միջնաբերդը կառուցվել է Սեֆյան արքայատոհմից Թահմասպ առաջինի (1524-1576) կառավարման օրոք և այնուհետև, XVIII-XIX դարերում շարունակ վերանորոգվել է։ Գոլեստանի կառուցման մեջ առավել մեծ ներդրում են ունեցել Զանդ արքայատոհմի ներկայացուցիչ Քարիմ խանը (1750-1779), Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Աղա Մոհամադ Խանը (1742-1797), ով Թեհրանը դարձրել է Պարսկաստանի մայրաքաղաքը, իսկ 1794-1925 թվականների ընթացքում միջնաբերդը դարձել է Ղաջարիների արքայատոհմի նստավայրը, որոնց համար Գոլեսթանի պալատը դարձել է բնակատեղի, և Նասր ադ Դին Շահը (1848-1896), ով թաղված է պալատական համալիրի տարածքում։
Փահլավիների ժամանակաշրջանում (1925-1979) Գոլեսթանի պալատը ծառայել է որպես արքայական ընդունելությունների վայր, իսկ այս արքայատոհմն իր համար պալատ է կառուցել Նիավարանում։ 1925-1945 թվականների ընթացքում շինությունների մեծ մասը քանդվել է Ռեզա շահի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դարեդար տևած Ղաջարիների պալատը չպետք է խոչընդոտեր նորագույն քաղաքի աճին։

 
Մարմարե գահը

Մարմարե գահ (Թախթ_է մարմար) խմբագրել

Մարմարե գահի տպավորիչ դարատափը կառուցվել է 1806 թվականին՝ Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆաթ Ալի շահի (1797-1834) կողմից։ Այս տարածքը զարդարում են նկարները, մարմարե քանդակները, հախճապակյա աշխատանքներն ու իրանյան ճարտարապետության այլ գոհարները։ Մարմարե գահը կառուցել են Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից՝ ընդհանուրը՝ 65 մասից։ Ղաջարիների արքայատոհմերի թագավորներն ու դատական նախկին արարողությունները տեղի են ունեցել այս դարատափում։ Այստեղ է 1925 թվականին թագադրվել Ռեզա շահ Փահլավին։

Քարիմ խանի անկյուն (Խալվաթ-է Քարիմ Խան) խմբագրել

Քարիմ խանի անկյունը կառուցել են 1759 թվականին։ Այն Զանդ արքայատոհմի Քարիմ խանի բնակավայրն էր։ Կառույցի հիմնական մասը նման է Մարմարե գահին։ Վերջինիս պես այն դարատափ է, բայց քիչ զարդարանք ունի։ Նախկինում այստեղ շատրվանով լճակ է եղել։

 
Քարիմ խանի անկյուն

Լճակի տուն (Հուզ խանե) խմբագրել

 
Լճակի տուն

Քաջարների պալատին նվիրված եվրոպական նկարիչների գործերը զետեղվել են Լճակի տանը։ Այն այս արքայատոհմի համար որպես ամառանոց է օգտագործվել։ Զովացման հատուկ համակարգով ջուրը պոմպով մղվում էր ստորգետնյա համակարգով դեպի սենյակները գտնվող փոքր լճակներ։ Այնուհետև ջուրը ոռոգում էր արքայական այգիները։ Խոնավության վնասակար ազդեցության պատճառով այս համակարգն էլ կիրառելի չէ։

Ադամանդյա սրահ (Թալար-է բրելիան) խմբագրել

Ադամանդյա սրահն այսպես է անվանակոչվել շնորհիվ իրանցի արհեստավորների ադամանդյա ապակիների աշխատանքի։ Կառուցվել է Նասեր էդ Դինի հրամանով՝ Հախճապակյա սրահի (Թալար-է բոլուր) վերափոխման նպատակով։ Հայտնի է իր ադամանդյա հայելային աշխատանքներով ու ջահերով։

Ընդունելության սրահ (Թալար-է սալամ) խմբագրել

Ընդունելության սրահն ի սկզբանե գծագրվել էր թանգարանի համար։ Այն բանից հետո, երբ Արևի գահը (Թախթ-է խորշիդ) տեղափոխվեց Իրանի կենտրոնական բանկի Արքայական գանձերի թանգարան, այս սրահն օգտագործեցին արքայական հատուկ ընդունելությունների համար և այդ պատճառով էլ այն անվանակոչվեց Ընդունելությունների սրահ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգություն խմբագրել

2013 թվականի հունիսի 23-ին Պնոմպենում կայացած հանդիպմանը Գոլեստանի պալատն ընդգրկվեց Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Այժմ այն գտնվում է Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության հոգածության ներքո։

Թանգարաններ խմբագրել

Նասրեդին շահի գաղափարով 1870 ական թվականներին Եվրոպայի օրինակով պատկերասրահ է ստեղծվել։ Հուզ խանեում ցուցադրվել են եվրոպական նկարիչների կտավները (հիմնականում դիմանկարներ), որոնք գնել էին Նասրեդինը և նրա նախորդները, իսկ Նեգար խանում` իրանական նկարիչների կտավները։ XX դարում Նեգար խանի հավաքածուն բաշխվել է Թեհրանի տարբեր թանգարաններով, սակայն առ այսօր այնտեղ դեռևս պահպանվում են Ղաջարիական դարաշրջանի նկարիչների կտավները[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. «Golestan Palace - UNESCO World Heritage Centre». Whc.unesco.org. 2013 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. «The Golestan Palace Library and Archive in Tehran». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1422
ռուս..անգլ..ֆր.