Գոթայի ծրագիր, գերմանական սոցիալ-դեմոկրատների ծրագիրը՝ ընդունված Գոթայի համագումարում (1875 թվական), որտեղ այզենախակաևները (սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) և լասալական Գերմանական համընդհանուր բանվորական միությունը միավորվեցին Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության մեջ։ Ծրագրում ձևակերպվել է այն դրույթը, որ բանվոր դասակարգի ազատագրումը պահանջում է փոխել արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը հասարակականով։ Կուսակցության առաջ նպատակ է դրվել ազատագրել բանվոր դասակարգին և ստեղծել սոցիալիստական հասարակարգ։ Դրա հետ միասին Գոթայի ծրագիրը պարունակում Էր պրոլետարական շարժման ծրագրային և ռազմավարական մի շարք հարցերի լուծման ոչ ճիշտ դրույթներ։ Կարլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը քնևադատության են ենթարկել Գոթայի ծրագիրի օպորտունիստական դրույթները՝ պրոլետարիատի կողմից քաղաքական իշխանության նվաճման և սոցիալիստական հեղափոխության գաղափարի անտեսում, գյուղացիության հեղափոխականության ժխտում, արտադրական ասոցիացիաների հիմնում և այլն։ Քննադատելով պետության դասակարգային Էության նսեմացումը՝ Գոթայի ծրագիր նախագծում Կարլ Մարքսը ընդգծել Է, որ պրոլետարիատի հեգեմոնիայի ապահովման և սոցիալիստական հասարակարգի կառուցման համար անհրաժեշտ է պրոլետարիատի դիկտատուրա։ Մարքսն ու Էնգելսը ժամանակին ձեռնպահ մնացին ծրագրի հրապարակային պարսավումից, բայց երբ էրֆուրտյան (1891 թվական) համագումարից առաջ սոցիալ-դեմոկրատիայի ծրագրի վերանայումը օրակարգի հարց դարձավ, էնգելսը հրատարակեց «Գոթայի ծրագրի քննադատությունը» աշխատությունը, որը Մարքսը գրել էր դեռևս 1875 թվականի մայիսի սկզբներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 146