Գոզլու դարա, ձորահովիտ Հայաստանում։ Այդպես է կոչվել օտարազգիների կողմից Արաքսի ավազանին պատկանող Արփայի ձախակողմյան վտակ Փուշաղ գետի հովիտը։ Այստեղ կան կրաքարային բաղադրություն ունեցող հանքային աղբյուրներ, որոնք հնում օգտագործում էին մաշկային հիվանդություններ բուժելու համար[1]։

Գոզլու դարա
ՏեղադրությունՀայաստան Հայաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 931 — 992 էջ։