Գոգիտա Գոգուա

վրացի ֆուտբոլիստ

Գոգիտա Գոգուա (վրաց.՝ გოგიტა ხაზიზის ძე გოგუა; հոկտեմբերի 4, 1983(1983-10-04)[1][2], Չխորոծղու, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս ղազախական «Օրդաբաս» ֆուտբոլային ակումբում որպես կիսապաշտպան։ Վրաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ։

Գոգիտա Գոգուա
გოგიტა გოგუა
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գոգիտա Հազիզովիչ Գոգուա
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1983(1983-10-04)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վրացական ԽՍՀ, Չխորոծղու
Հասակ 174
Քաշ 72
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ղազախստան Իրդաբասի
Համար 34
Պատանեկան կարիերա
1992— Վրաստան 21-րդ դար (Թբիլիսի)
Վրաստան Դինամո (Թբիլիսի)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2000 Վրաստան Գուրիա 1 (0)
2001—2002 Վրաստան Դինամո-2 (Թբիլիսի) 12 (0)
2002—2003 Վրաստան Մերանի-91 1 (0)
2003—2005 Վրաստան Թբիլիսի 41 (2)
2005 Ռուսաստան Հիմկի 5 (0)
2006 Ռուսաստան Սպարտակ 23 (2)
2007 Ռուսաստան Սատուրն 15 (0)
2008—2010 Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 61 (5)
2009  Ռուսաստան Թերեք 5 (0)
2011 Ռուսաստան Վոլգա 13 (1)
2011—2013 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 13 (3)
2012—2013  Վրաստան Դիլա Գորի 22 (2)
2013—2015 Ռուսաստան Էներգիա 49 (9)
2015 Վրաստան Դիլա Գորի 10 (1)
2016 Ղազախստան Իրտիշ 12 (4)
2016—մինչև հիմա Ղազախստան Օրդաբասի 9 (1)
Ազգային հավաքական
2004—2005 Վրաստան Վրաստան (մինչև 21 տարեկան) 4 (0)
2005—2011 Վրաստան Վրաստան 27 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

 
Երիտասարդ Գոգիտան «Սպարտակ»-ի կազմում (2008 թվական)

Գոգիտան վրացական «Դինամո» և «21-րդ դար» ֆուտբոլային ակումբների սան է։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 1999 թվականին, երբ 16 տարեկան էր։ Նա մասնակցեց Վրացական առաջին լիգային՝ խաղալով «Գուրիա» ակումբում։ 2001/02 մրցաշրջանից սկսել է հանդես գալ «Դինամո» ակումբի երիտասարդական հավաքականում։ Մրցաշրջանի երկրորդ կեսը Գոգիտան անցկացրել է վրացական «Մերանի Օլիմպ» ակումբում, սակայն թիմում նա աչքի չի ընկել։ Կես տարում կարողացել է մասնակցել ընդամենը 1 խաղի։ Իր առաջին փորձը ձեռք է բերել վրացական «Դինամոյում»՝ անցկացնելով երկու մրցաշրջան. մասնակցել է 41 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։

2005 մրցաշրջանի երկրորդ կեսը Գոգիտան անցկացրել է Ռուսաստանի առաջին լիգայի «Հիմկի» ակումբում, որտեղ մասնակցել է ընդամենը 5 խաղի։ Հաջորդ մրցաշրջանում պայմանագիր է կնքել «Սպարտակ» ակումբի հետ, որտեղ միանգամից դարձել է հիմնական կազմի խաղացող։ Գոգիտայի դեբյուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կայացել է 2016 թվականի մարտի 18-ին Մոսկովյան զինվորների դեմ խաղում։ Գոգիտան խաղադաշտում անցկացրել է 61 րոպե, ապա փոխարինման է դուրս եկել Ասլան Մաշուկովի հետ[3]։ Մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 23 խաղ և հեղինակել 2 գոլ։

Հաջորդ մրցաշրջանը սկսվելուն պես ֆուտբոլիստը հեռացել է «Կաբարդինո Բալկարի» ակումբից և համաձայնել է Շոտլանդական «Հարթս» ակումբի առաջարկին՝ հանդես գալ ակումբում կես տարի։ Բայց պայմանագիրը չստորագրվեց, քանի որ Գոգիտան չկարողացավ վիզա ստանալ Շոտլանդիա մեկնելու համար[4][5]։ Այս ամենից հետո Գոգիտան համալրեց «Սատուրն» ակումբի շարքերը[6]։ Բայց ակումբում ֆուտբոլիստը չկարողացավ ամրանալ հիմնական կազմում և նորից վերադարձավ «Նալչիկ»[7]։

2009 թվականի կեսերին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք» ակումբ[8], բայց անցկացնելով 5 խաղ՝ վերադարձել է հին ակումբ։ «Սպարտակ» ակումբի կազմում 2008-2010 թվականներին անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ 2011/12 մրցաշրջանում հեռացավ «Նալչիկից» և պայմանագիր ստորագրեց «Վոլգա» ակումբի հետ[9]։ Տնօրենի փոխվելուց հետո ֆուտբոլիստը լքեց ակումբը՝ դառնալով ազատ գործակալ[10]։

Հետագայում Գոգիտան վերադարձավ հարազատ երկիր՝ Վրաստան, և պայմանագիր կնքեց տեղի «Դինամո» ակումբի հետ[11], որտեղ անցկացրեց ամբողջ մրցաշրջանը։ 2012/13 մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Դիլա» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրեց ընդամենը 1 տարի։

Պայմանագիրն ավարտվելուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց Ռուսաստան՝ դառնալով «Էներգիա»[12] ակումբի ֆուտբոլիստ։ Ռուսաստանում հանդես է եկել Առաջին լիգայում։ Դեբյուտը կայացել է 2013 թվականի հուլիսի 18-ին «Տորպեդո» ակումբի դեմ խաղում[13]։

2015 թվականին վերադարձել է Վրաստան՝ հանդես գալով «Դիլա» ակումբում, բայց 2016 թվականի փետրվարին պայմանագիր է ստորագրել «Իրտիշ» ակումբի հետ[14]։ Նույն թվականի հունիսին հեռացել է ակումբից[15]։ Հետագայում դարձել է «Օրդաբաս» ակումբի ֆուտբոլիստ՝ ստորագրելով 1.5 տարվա պայմանագիր։

Ազգային հավաքականում խմբագրել

Դեբյուտը Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում կայացել է 2015 թվականի փետրվարի 9-ին Լիտվիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Առաջին և միակ գոլը հեղինակել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ խաղում[17]։ 2011 թվականի մարտի 27-ին, երբ ավարտվեց Եվրոպայի 2012 թվականի առաջնության Խորվաթիայի ընտրանու դեմ խաղը, Գոգիտայի և հավաքականի մարզիչ Տիմուր Կեցբայի միջև վեճ առաջացավ, որի պատճառով Գոգիտան կորցրեց տեղը ազգային հավաքականում[18]։

Ամենալավ թիմը համարում է «Բարսելոնան», լավագույն ֆուտբոլիստը՝ Մեսսին[19]։

Արդյունքում՝ 27 խաղ / 1 գոլ; 9 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 12 պարտություն[20].

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2012/13 թվականի Վրաստանի չեմպիոն։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է[21]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Արդյունքում
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Գուրիա 1999/00 ? 1 0 0 0 0 0 1 0
  Դինամո-2 (Թբիլիսի) 2001/02 II 12 0 0 0 0 0 12 0
  Մերանի-91 2002/03 I 1 0 0 0 0 0 1 0
   Թբիլիսի 2003/04 II 24 0 0 0 0 0 24 0
2004/05 I 17 2 0 0 1 0 18 2
Արդյունքում 41 2 0 0 1 0 42 2
  Հիմկի 2005 II 5 0 3 0 0 0 5 0
  Սպարտակ Նալչիկ 2006 I 23 2 1 0 0 0 24 2
  Սատուրն 2007 I 15 0 2 0 0 0 17 0
  Սպարտակ Նալչիկ 2008 I 21 1 0 0 0 0 21 1
2009 I 14 1 1 0 0 0 15 1
2010 I 26 3 0 0 0 0 26 3
Արդյունքում 61 5 1 0 0 0 62 5
  Թերեք 2009 I 5 0 0 0 0 0 5 0
  Վոլգա 2011/12 I 13 1 0 0 0 0 13 1
  Դինամո (Թբիլիսի) 2011/12 I 13 3 0 0 0 0 13 3
  Դիլա Գորի 2012/13 I 22 2 1 0 5 0 28 2
  Էներգիա 2013/14 I 26 4 2 0 0 0 28 4
2014/15 II 13 5 0 0 0 13 5
Արդյունքում 39 9 2 0 0 0 41 9
Ամբողջ կարիերայի ընթացքում 251 28 10 0 6 0 267 28

Աղբյուրնե՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.national-football-teams.com/player/8230/Gogita_Gogua.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак» (Нальчик) — ЦСКА (Москва) 0:1». Официальный сайт РФПЛ. 2006 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  4. Елена Новикова. (2011 թ․ մայիսի 24). «Гогита Гогуа: «В России есть тренеры лучше Гуллита»». Sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Гогуа не будет играть в «Хартс»». Sports.ru. 2007 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Гогита Гогуа перешел в «Сатурн»». Официальный сайт ФК «Газовик» (Оренбург). 2007 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  7. «Гогуа подписал контракт с нальчикским «Спартаком»». Sports.ru. 2008 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  8. «Гогуа и Кутарба перешли в «Терек»». Sports.ru. 2009 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Новый футбольный сезон Гогита Гогуа начнёт в ФК «Волга»». Регион 07. 2011 թ․ հունվարի 3.(չաշխատող հղում)
  10. «Гогита Гогуа покинет «Волгу»». Eurosport.ru. 2011 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Гогита Гогуа перейдёт в тбилисское «Динамо»». Sports.ru. 2012 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  12. «В заявке «СКА-Энергии» восемь новичков». Официальный сайт ФК «СКА-Энергия» (Хабаровск). 2013 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  13. «Первенство ФНЛ. Протокол матча «СКА-Энергия» (Хабаровск) — «Торпедо» (Москва) 0:0». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  14. Гогита Гогуа — игрок «Иртыша»
  15. «Гогита Гогуа перейдет в «Ордабасы»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  16. «Протокол матча. Сборная Грузии — Сборная Литвы 1:0» (գերմաներեն). Weltfussball.de. 2005 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  17. «Протокол матча. Сборная Болгарии — Сборная Грузии 6:2» (գերմաներեն). Weltfussball.de. 2005 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  18. Магда Клдиашвили. (2011 թ․ նոյեմբերի 21). «Гогита Гогуа впервые говорит о деталях инцидента». Информационно-аналитическое агентство «Грузинформ». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  19. Юрий Дудь. (2010 թ․ մայիսի 5). «Гогита Гогуа: «У Нальчика футболисты не хуже, чем у грандов»». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  20. «Статистика выступлений Гогиты Гогуа за сборную Грузии» (անգլերեն). EU-Football.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  21. «Гогита Гогуа: «„Сатурну" я ещё забью»». Sports.ru. 2008 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել