Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոբուստան

Գոբուստանը (ադրբ.՝ Qobustan) հնագիտական արգելանոց է ժամանակակից Ադրբեջանի տարածքում, Բաքվի մոտ։ Գտնվում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտներում` Կասպից ծովի ափից ոչ հեռու, դաշտավայրում։ Գտնվում է Մեծ Հայքի Փայտակարան աշխարհից հս., Աղվանքի Բազկան գա­վա­ռում։ Այս տարածքը հայոց պատ­մ­ու­թ­յան որոշ փուլերում եղել է Մեծ Հայքի կազմում կամ ազդեցության ոլորտում։

Գոբուստան արգելանոց
Qobustan*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

արգելանոցի մուտքը
Երկիր "{{{2}}} Ադրբեջան"
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Կոորդինատներ 40°07′30″ հս․ լ. 49°22′30″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2007  (31-րդ նստաշրջան)
Համար 1076
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ստուգաբանություն խմբագրել

Գոբուստան թարգմանվում է որպես «հեղեղատներ երկիր», որը ծագում է «գուբ» - փոս, հեղեղատ և ստան - երկրամաս, երկիր։

Ժայռանկարներ խմբագրել

Ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդաղի, Շոնղարդաղի և Շիհգայի լեռներում կենտրոնացված են վկայություններ այս տարածքի քարեդարի և հաջորդող ժամանակաշրջանների բնակիչների մասին՝ ժայռանկարներ, մարդու կայան, տապանաքարեր և այլն։ Գոբուստանում հաճախ են հանդիպվում տղամարդու և կնոջ նկարներ։ Տղամարդիկ պատկերված են որսորդների հագուստով, աղեղով և նետով։ Նրանք բարձրահասակ են և ատլետիկ մարմնով։ Գոբուստանի ժայռապատկերներում հանդիպում են կենդանիների պատկերների, որոնք ապրել են այստեղ վերջին 25 հազար տարիներին՝ ջեյրան, վայրի այծ, եղնիկ, վայրի խոզ, ձի, առյուծ և այլն։ Ժայռերին նույնպես կարելի է տեսնել թռչունների, ձկներ, օձերի, մողեսների և բազմաթիվ միջատների նկարներ։

Տես նաև խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1076
ռուս..անգլ..ֆր.