Գնորդների դալասյան ակումբը

«Գնորդների դալասյան ակումբը» (անգլ.՝ «Dallas Buyers Club»), 2013 թվականի ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալեն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Picto infobox cinema.png
Գնորդների դալասյան ակումբը
Dallas Buyers Club
Գնորդների դալասյան ակումբը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4][5][6][7], կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաՁԻԱՀ, Դեղագիտություն, Զիդովուդին և Սննդի և դեղերի վարչություն
Թվականսեպտեմբերի 7, 2013[8], փետրվարի 6, 2014[9] և մարտի 6, 2014[10][11]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան Մարկ Վալլե[3][12][13][5][14][15][6][16][17]
ՊրոդյուսերՌոբի Բրեններ[4][18]
Սցենարի հեղինակՔրեգ Բորթեն
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[19][3][12][13][4][14][15][6][7][16][17][20], Ջենիֆեր Գարներ[19][3][12][13][4][15][6][7][16][17][20], Ջարեդ Լետո[19][3][12][4][14][15][6][7][16][17][20], Բրեդֆորդ Քոքս[19][12][14], Դալլաս Ռոբերտս[19][3][12][4][14][17][20], Դենիս Օ'Հեյր[19][3][12][4][17][20], Գրիֆին Դան[19][3][4][14][7][17][20], Ջեյն ՄակՆիլ[19][12][14][17], Քևին Ռանկին[19][3][12][4][14][17][20], Մայքլ Օ'Նիլ[19][4][14][17][20], Սթիվ Զան[19][3][12][4][14][15][6][7][17][20], Քրեգ Բորթեն[20], Ջ. Դ. Էվերմոր[20], Դուգլաս Մ․ Գրիֆին[20], Steffie Grote? և Adam Dunn?
ՕպերատորԻվ Բելանժե
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԺան Մարկ Վալլե և Մարտին Պենսա[8]
Պատմվածքի վայրԴալաս
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունVoltage Pictures?
Տևողություն117 րոպե
MPAA վարկանիշRATED R.svg
IMDbID 0790636
ԿինոՊոիսկID 260162
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=U8utPuIFVnU
Dallas Buyers Club Վիքիպահեստում

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մեթյու Մակքոնահին և Ջարեդ Լետոն: Ռեժիսորական աշխատանքները և հատկապես այս երկու դերակատարների խաղը շատ բարձր է գնահատվել ամբողջ կինոհասարակության կողմից[21][22][23]: Ֆիլմն ու նրա անձնակազմն ընդգրկված են եղել «Օսկարի» 6 տարբեր անվանակարգերում և հաղթող են ճանաչվել նրանցից երեքում (Լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն գրիմ և սանրվածքներ

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի կարգախոսն է «Համարձակվեց ապրել»: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա՝ նկարագրված «The Dallas Morning News» թերթում 1992 թվականին։

Սա տեխասյան էլեկտրիկ Ռոն Ուոդռուֆի կյանքի իրական պատմությունն է։ 1985 թվականին՝ գործի վայրում ծանր դեպքից հետո, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ հայտնաբերում են ՁԻԱՀ: Բժիշկները նրան խոստացել էին 30 օր կյանք, սակայն նա չցանկացավ համակերպվել մահվան դատավճռի հետ և փորձեց ծանրագույն վիճակից ելք փնտրել։

Իմանալով Ռոնի ախտորոշումը, նրա ընկերները հեռացան նրանից՝ կարծելով, որ նա ձեռք է բերել այդ հիվանդությունը հոմոսեքսուալ կապերի միջոցով։ Գրադարանում նա նոր տեղեկություններ է իմանում ՁԻԱՀ-ի մասին և վերջիվերջո հասկանում իր հիվանդության բուն պատճառը։

Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված AZT դեղամիջոցը։ Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը՝ պլացեբոն)։ Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը։ Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր թմրանյութի և ալկոհոլի հետ միասին։

 
Գնորդների դալասյան ակումբի պատկերանիշը

Չգտնելով ոչինչ Ամերիկայում` Ռոնն անցնում է Մեքսիկա: Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել` օգտագործելով որոշակի բնույթի դեղեր (Զալցիտաբին, Պեպտիդ T)։ Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ։

Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ։ Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսական 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը[24]:

Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում։ Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է Ճապոնիա, Իսրայել և Ամստերդամ: Այս ամենում նրան օգնում է նաև բժիշկ Վասը։ Շուտով Սննդի և դեղերի Վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration, FDA) բռնագրավում է բոլոր դեղերը։

Երբ Ռայոնը կրկին վատանում է, նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է AZT նոր չափաբաժին ընդունելուց հետո։ Ռոնը կատաղում է և, մի կողմ դնելով մոլուցքը փողի հանդեպ, սկսում է օգնել մարդկանց։ 1987 թվականին Սան Ֆրանցիսկոյում նա դատի մեջ է մտնում FDA-ի հետ, սակայն պարտվում է դատը, բայց նրան իրավունք է շնորհվում օգտագործել Պեպտիդ T միայն սեփական կարիքների համար։ Երբ Ռոնը տուն է վերադառնում, նրա հաճախորդները նրան դիմավորում են ծափողջույններով։

1992 թվականի սեպտեմբերին 42-ամյա Ռոն Ուոդռուֆը մահանում է՝ ապրելով 7 տարի այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին ՁԻԱՀ։

ԴերերումԽմբագրել

  • Մեթյու Մակքոնահի - Ռոն Ուոդռուֆ
  • Ջենիֆեր Գարներ - բժիշկ Իվ Սակս
  • Ջարեդ Լետո - Ռայոն
  • Դենիս Օ'Հարե - բժիշկ Սևարդ
  • Սթիվ Զան - Թակեր
  • Մայքլ Օ'Նիլ - Ռիչարդ Բարկլի
  • Դալաս Ռոբերտս - Դեյվիդ Ուայն
  • Գրիֆին Դան - բժիշկ Վաս
  • Քևին Ռանկին - Թի-Ջեյ
  • Ջեյն Մաքնիլ - Ֆրենսին Զուսկինդ
  • Ջեյմս Դիմոնտ - Ռայոնի հայրը

ՍաունդտրեկԽմբագրել

Գնորդների դալասյան ակումբը
անգլ.՝ Dallas Buyers Club
 
Թողարկվածհոկտեմբերի 29, 2013
Ժանրպաշտոնական սաունդտրեկ
Տևողություն1:08:47
ՊրոդյուսերՌոբի Բրեններ[4][18]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Sweet Thang»  Շագի Օտիս 4:09
2. «Following Morning»  The Naked and Famous 5:03
3. «Hell and Back»  The Airborne Toxic Event 3:52
4. «Ready to Be Called On»  My Morning Jacket 3:46
5. «Life of the Party»  Blondfire 3:23
6. «The Walker (Ռայլենդ Էլիսոնի ռեմիքս)»  Fitz And The Tantrums 3:28
7. «Shudder to Think»  Tegan and Sara 3:24
8. «Mad Love (ակուստիկ)»  Neon Trees 3:39
9. «Main Man (T. Rex-ի քավեր)»  Portugal. The Man 6:15
10. «Stayin' Alive (Bee Gees-ի քավեր)»  Capital Cities 4:03
11. «Romance Languages»  Cold War Kids 2:52
12. «Burn It Down (Innerpartysystem-ի ռեմիքս)»  Awolnation 4:56
13. «After the Scripture»  Manchester Orchestra 4:36
14. «City of Angels (ակուստիկ)»  Thirty Seconds to Mars 4:29
15. «Main Man»  T. Rex 4:13
16. «Life Is Strange»  T. Rex 2:32
17. «Ballrooms of Mars»  T. Rex 4:07

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.nytimes.com/2013/11/01/movies/matthew-mcconaughey-stars-in-dallas-buyers-club.html?partner=rss&emc=rss
  2. http://www.nytimes.com/2013/11/01/movies/matthew-mcconaughey-stars-in-dallas-buyers-club.html?_r=0
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 http://www.filmaffinity.com/es/film472295.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.dvdsreleasedates.com/movies/5929/Dallas-Buyers-Club-2013.html
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0790636/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.adorocinema.com/filmes/filme-137097/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.metacritic.com/movie/dallas-buyers-club
  8. 8,0 8,1 Freebase Data DumpsGoogle.
  9. Person Profile // Internet Movie Database — 1990.
  10. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  11. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 12,9 http://www.bbfc.co.uk/releases/dallas-buyers-club-film
  13. 13,0 13,1 13,2 http://www.interfilmes.com/filme_30478_Clube.de.Compras.Dallas-(Dallas.Buyers.Club).html
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 14,9 https://filmow.com/clube-de-compras-dallas-t64699/
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=137097.html
  16. 16,0 16,1 16,2 16,3 http://www.film-o-holic.com/arvostelut/dallas-buyers-club
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/dallas-buyers-club/56608/
  18. 18,0 18,1 http://www.sinemalar.com/film/215156/dallas-buyers-club
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 http://www.imdb.com/title/tt0790636/fullcredits
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 20,11 ČSFD — 2001.
  21. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs» (անգլերեն)։ Gold Derby։ Վերցված է 2013-11-21 
  22. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs for Supporting Actor» (անգլերեն)։ Gold Derby։ Վերցված է 2013-11-21 
  23. «Dallas Buyers Club (2013)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2013-11-21 
  24. «Story of Dallas Buyers Club» (անգլերեն)։ Focus Features։ Վերցված է 2013-11-21 

Արտաքին հղումներԽմբագրել