Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնդակ (այլ կիրառումներ)

Գնդակ, հրաձգային, որսորդական և մարզական զենքի փամփուշտի գլխային մասը։

1. Գնդակ, 2. Պարկուճ, 3. Պայթուցիկ նյութ, 4. Պարկուճի եզրակ 5. Հրապատիճ

Ողորկափող զենքի համար առաջին գնդակները (14-15 դդ.) կապարից էին, գնդաձև։

Գնդակի խոցող ուժը կախված է նրա ձևից, խոցման հեռավորությունից, տրամաչափից, սկզբնական արագությունից և ներքին լրացուցիչ հանդերձանքից։ Հիմնականում բաղկացած է կապարե միջուկից և մելքիորե ամուր պատյանից։ Ամրացված է փամփուշտի պարկուճի մեջ։

Գոյություն ունի զրահահար, հրկիզող, լուսածրող և այլ գնդակներ[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. ՀՍՀ, հատոր 3. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. 1977. էջ էջ 138.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138