Գնարբուկ գարնանային

բույսերի տեսակ
(Վերահղված է Գնարբուկ խոշորաբաժակից)
Գնարբուկ գարնանային
Գնարբուկ գարնանային
Գնարբուկ գարնանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Գնարբուկազգիներ (Primulaceae)
Ցեղ Գնարբուկ (Primula)
Տեսակ Գնարբուկ գարնանային (P. veris)
Միջազգային անվանում
Primula veris

Գնարբուկ գարնանային (լատին․՝ Prímula véris), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս, որն աչքի է ընկնում ծաղիկների ամենաբազմազան գունավորմամբ՝ սպիտակ, կրեմագույն, վարդագույն, բաց մանուշակագույն, կարմրավուն և այլն։

Նկարագրություն խմբագրել

Ծաղիկները հավաքված են հովանոցանման ծաղկաբույլերում։ Ունի բազմաթիվ պարտիզային սորտեր և լիաթերթիկ ձևեր։ Պարտիզային սորտերը բազմացնում են ցանքի միջոցով, իսկ լիաթերթիկ ձևերը՝ կտրոնավորմամբ կամ երկամյա բույսերի թփի բաժանմամբ։ Բույսը գրունտային պայմաներում լավ է աճում և վաղ գարնանը առատորեն ծաղկում է։ Գերադասում է բավարար խոնավ, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային սևահողերը։ Լուսասեր է, սակայն լավ է աճում նաև ստվերում հատկապես գարնան վերջում և ամռան ընթացքում։ Սերմերը ցանում են աշնանը ջերմատանը, երկու անգամ վերատնկում կատարելուց հետո տեղափոխում են սառը ջերմատներ։ Մշտական տեղում տնկում են աշնանը կամ վաղ գարնանը։ Եթե թուփը փարթամ է աճել, 3-4 տարի հետո կարելի է նրանից կտրոններ վերցնել։ Արդեն խոշորացած բույսերը կոճղարմատների կիսման միջոցով բազմացնում են գարնանը կամ ամռան վերջում[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, մարգագետիններում և այգիներում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում և Արցախի Հանրապետությունում։ Գեղազարդային և մեղրատու բույս է[2]։

Նշանակություն խմբագրել

Օգտագործվում է եզրաշերտերում, ծաղկաթմբերում կամ միքսբորդներում, քարապարտեզներում և ալպինարիաներում։ Ջերմատնային պայմաներում մշակվում է որպես թաղարային կուլտուրա[1]։

Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատները արմատներով, տերևներն ու ծաղիկները։ Արտաքին կիրառման եղանակով արմատների և կոճղարմատի եփուկն ու ոգեթուրմը գործածում են կոկորդի բորբոքումների, հազի, ցնցուղատապի բուժման համար (ողողումների միջոցով)[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ» հրատարակչություն 1987
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.