Գյուրջի քարվանսարա, հին Երևանի 7 իջևանատներից ամենամեծը՝ «վրացականը» («գյուրջի»)։ Կառուցվել է 17-18-րդ դարերին շուկայական հրապարակի՝ «Ղանթարի» մոտ՝ Մռավյանի անվան դպրոցի տեղում։

Գյուրջի քարվանսարան Ղանթարի մոտ

18-րդ դարում Երևանում կար 12 000 բնակչություն, որի կեսից ավելին հայեր էին։ Քաղաքում կար 1730 տնտեսություն, որոնք տեղաբաշխված էին հետևյալ կերպ՝ 792-ը գտնվում էր Բուն քաղաքում կամ Շահարում, 622-ը՝ Կոնդում, իսկ 322-ը՝ Քարահանքում կամ Դամըռ-Բուլաղում։ Երևանը ուներ տնտեսական շատ նպաստավոր պայմաններ, որի հետևանքով այդտեղով էր անցնում Պարսկաստան տանող տրանզիտային ուղին, որը կոչվում էր Խան-յոլի։ Այդ ուղին Երևանը դարձնում էր առևտրական մեծ կենտրոն։ Քաղաքում կային թվով ութ խոշոր իջևաններ՝ քարվանսարաներ։ Առավել նշանավորներն էին Գյուրջի և Զառաբի խան քարվանսարաները։ Գյուրջի է կոչվել, որովհետև այդտեղ են իջևանել Թիֆլիզի (Թբիլիսի) ճանապարհով եկող քարավանները[1]։

Քարվանսարան բաղկացած էր հյուրասենյակներից, պահեստներից, ախոռից, ուներ 62 խանութ և կրպակ։ Միահարկ, աղյուսաշեն կառույցը սլաքաձև կամարներով պսակված բացվածքներով ուղղված էր քառանկյունի ընդարձակ բակի կողմը։ Կից գտնվում էր 24 կրպակների խանութաշարքը՝ «չարսուն»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 135