Գյունտեր Ռայնդորֆ (հունվարի 26 (փետրվարի 7), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1974(1974-03-14)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական գրաֆիկ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1969 թ.)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958 թ.)։ Սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի ուսումնարանում (1905-1913 թթ.)։ 1920 թվականից ստեղծագործել է Էստոնիայում։ Դասավանդել է Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1920-1941 թթ.) և Էստոնական ՍՍՀ Գեղարվեստի ինստիտուտում (1950-1958 թթ., 1951 թվականից՝ պրոֆեսոր)։ Մինչև 1941 թվականը ստեղծագործել է հաստոցային և կիրառական գրաֆիկայի բնագավառում, հետագայում դիմել հիմնականում հաստոցային գծանկարին՝ ձգտելով պատկերել Էստոնիայի բնության ընդհանրացված կերպարը («Գիշերը լճի վրա», 1955 թ., Էստոնական ՍՍՀ Գեղարվեստի թանգարան, Տալլին)։ Ստեղծել է նաև Ա․ Ս․ Պուշկինի հեքիաթների պատկերազարդումներ (1946-1947 թթ., Էստ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1949 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Գյունտեր Ռայնդորֆ
էստ․՝ Günther-Friedrich Reindorff
Ծնվել էհունվարի 26 (փետրվարի 7), 1889[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 14, 1974(1974-03-14)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունդիզայներ, փոստային բացիկների դիզայներ և նկարիչ-փորագրող
Պարգևներ
Լենինի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
 Günther Reindorff Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Ռայնդորֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։