Գյուղացիական հարց, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման մարքսլենինյան ուսմունքի մաս։ Մարքսը և Էնգելսը նշել էին, որ բանվոր դասակարգը կարող է «կատարել իր համաշխարհային պատմական առաքելությունը, կործանել շահագործողական կարգերը և հին աշխարհի փլատակների վրա կառուցել նորը միայն գյուղացիության ակտիվ աջակցությամբ, նրա հետ սերտորեն դաշնակցած»։

Վլադիմիր Լենինը մեծ կարևորություն է տվել գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքին։ Երկրորդ ստրատեգիական լոզունգով, որն է՝ «կենսագործել բանվոր դասակարգի դաշինքը չքավոր գյուղացիբորժուազիայի դեմ քաղաքում ու գյուղում», «հասնել պրոլետարիատի դիկտատուրայի նվաճմանն ու ամրապնդմանը», Լենինը կուսակցությանը փորձել է ուղղորդել դեպի սոցիալիստական հեղափոխություն։

1918 թվականի նոյեմբերին Լենինը հռչակել է գյուղացիական հարցում կուսակցության երրորդ ռազմավարական լոզունգը․ «Կարողանալ համաձայնության գալ միջակ գյուղացու հետ՝ ոչ մի րոպե չհրաժարվելով կուլակի դեմ պայքարելուց և ամուր հետվելով միայն չքավորության վրա․․․»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 128