Գյուլչոհրա Հուսեյն կըզը Մամեդովա (ադրբ.՝ Gülçöhrə Hüseyn qızı Məmmədova, ապրիլի 24, 1953(1953-04-24), Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր[1][2]։

Գյուլչոհրա Մամեդովա
Ի ծնեԳյուլչոհրա Հուսեյն կըզը Մամեդովա
Ծնվել էապրիլի 24, 1953(1953-04-24) (70 տարեկան)
ԾննդավայրԱրարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1975 -
ԿրթությունQ12846984? և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
ԱշխատավայրԱդրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
Պարգևներ
«Փառքի» շքանշան
Honorary Diploma of President of Azerbaijan Republic և Honored Architect of Azerbaijan

Կենսագրություն խմբագրել

Գյուլչոհրա Մամեդովան ծնվել է 1953 թվականի ապրիլի 24-ին Վեդի քաղաքում։ 1971 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետ։ 1976 թվականին ավարտել է նորաստեղծ Ադրբեջանի Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ 1975 թվականի սեպտեմբերին նա ընտրվել է Ադրբեջանի Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար։ Մինչև 1979 թվականը նա աշխատել է այդ պաշտոնում։ 1979 թվականին աշխատել է նույն ինստիտուտի հուշարձանների վերականգնման բաժնում որպես ասիստենտ։ Եղել է 1987 թվականին ավագ դասախոս, 1991 թվականին դոցենտ և 2000 թվականին պրոֆեսոր ՝նույն բաժնում։ 1999 թվականին նշանակվել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր։ 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և 1999 թվականին ՝դոկտորական ատենախոսությունը։

2000-2005 թվականներին եղել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր։ 1985 թվականից հանդիսանում է Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. Ադրբեջանի ճարտարապետների միություն