Գյուլթեն Աքըն
Գյուլթեն Աքըն (թուրք.՝ Gülten Akın, հունվարի 23, 1933, Յոզգաթ, Թուրքիա - նոյեմբերի 4, 2015[1], Անկարա, Թուրքիա), թուրք բանաստեղծ:
Գյուլթեն Աքըն թուրք.՝ Gülten Akın | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1933 |
Ծննդավայր | Յոզգաթ, Թուրքիա |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 2015[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Karşıyaka Cemetery |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և փաստաբան |
Լեզու | թուրքերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ |
Ժանրեր | պոեզիա |
ԿենսագրությունԽմբագրել
Գյուլթեն Աքընը ծնվել է 1933 թվականին Յոզղատում: Սովորել է Ստամբուլի Beşiktaş Atatürk Anadolu Lisesi ավագ դպրոցում: 1955 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3]: 1956 թվականին ամուսնացել է Յաշար Ջանկոչակի հետ, ով զբաղեցրել է Թուրքիայի տարբեր նահանգային շրջանների մարզպետի պաշտոնը, հայտնի է եղել որպես «սոցիալիստական կառավարիչ[4], սպանվել է 2013 թվականին[4]: Զույգն ունեցել է հինգ երեխա: 1958-1972 թվականներին Գյուլթեն Աքընն ապրել է Անթալիայի տարբեր մարզերում, աշխատել որպես իրավաբան, ուսուցիչ: 1972 թվականին Աքընն ընտանիքի հետ հաստատվել է Անկարայում, աշխատել Թուրքական լեզվաբանական ընկերությունում, եղել Թուրքիայի մշակույթի նախարարության խմբագրական կոլեգիայի անդամ:[5]: Գյուլթեն Աքընն աշխատել է վերստեղծել ազատ և ժողովրդավարական հասարակական կազմակերպությունները: Հիմնադրել, ղեկավարել է նմանատիպ կազմակերպություններ Թուրքիայում, այդ թվում՝ Մարդու իրավունքների ասոցիացիան, Halkevleri (համայնքային կենտրոններ), լեզվի ասոցիացիան (Dil Derneği):
ԲանաստեղծություններԽմբագրել
- Rüzgar Saati (Քամու ժամը) (1956)
- Kestim Kara Saçlarımı (Ես կտրել եմ իմ սև մազերը) (1960)
- Sığda (Ծանծաղուտում) (1964)
- Kırmızı Karanfil (Կարմիր մեխակ) (1971)
- Maraş'ın ve Ökkeş'in Destanı (Մարաշի և Օքքեշի դյուցազներգությունը) (1972)
- Ağıtlar ve Türküler (Հառաչանք և ներբողներ) (1976)
- Seyran Destanı (Սեյրանի դյուցազներգություն) (1979)
- İlahiler (Օրհներգերը) (1983)
- Sevda Kalıcıdır (Սերը հավերժ է) (1991)
- Sonra İşte Yaşlandım (Հետո այսպես ծերացա) (1995)
- Sessiz Arka Bahçeler (Թիկունքի լուռ այգիներ) (1998)
- Uzak Bir Kıyıda (Հեռավոր ափին) (2003)
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- Վարլիք գրական մրցույթի 1-ին մրցանակ, 1955 թ.
- Թուրքական լեզվաբանական ընկերության մրցույթ, 1964 թ.
- Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության գեղարվեստական մրցույթի նվաճումների մրցանակ, 1972 թ.
- Yeditepe ամսագրի գրական մրցանակ, 1976 թ.
- Halil Kocagöz գրական մրցանակ, 1991 թ.
- Sedat Simavi գրականության մրցանակ, 1992 թ.
- Akdeniz Golden Orange գրական մրցանակ, 1999 թ.
- Dünya թերթի տարվա գիրք մրցանակ, 2003 թ.
- Erdal Öz Lրագրական մրցանակ, 2008 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.newsfultoncounty.com/life-style/news/0414145-turkeys-greatest-living-poet-gulten-akin-dies-at-82
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Turkey bids farewell to its beloved poet Gülten Akın»։ TodaysZaman։ Վերցված է 2016-02-26
- ↑ 4,0 4,1 «Sosyalist kaymakam hayatını kaybetti» (tr-TR)։ odatv.com։ Վերցված է 2016-02-26
- ↑ MK-Turkey.ru։ «Знаменитая турецкая поэтесса Гюльтен Акын скончалась в возрасте 82 лет» (ru-RU)։ MK-Turkey.ru։ Վերցված է 2016-02-26
Արտաքին հղումներԽմբագրել
- author page at Lyrikline.org, with audio, Turkish text, and translation into German.