Գյոնսանգ (կոր. 경산시, 慶山市, Gyeongsan-si), քաղաք Հյուսիսային Գյոնգսանգ նահանգում՝ Հարավային Կորեայում։

Գյոնսանգ
կոր. 경산시, 慶山市
Դրոշ




ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կարգավիճակcity of South Korea? և մեծ քաղաք
Մտնում էՀյուսիսային Գյոնգսանգ
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն (2005)221 196 մարդ
Տարածք411,58 կմ²
Ժամային գոտիUTC+9:00
Հեռախոսային կոդ+82- 53-8xx
gyeongsan.go.kr

Աշխարհագրությունը խմբագրել

Գյոնսանգը տեղակայված է Դեգու քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Հյուսիսային Գյոնսանգ նահանգի հարավային մասում` նրա հետ արևմուտքում ունենալով ընդհանուր սահման։ Հարավում գտնվում է Չխոնդոյի շրջանը, իսկ հյուսիսում և արևելքում` Յոնչհոն շրջանը։ Գյոնսանգը տեղակայված է ճանապարհների հատման վայրում, որը միավորում է Բուսան, Դեգու, Պոհանգ, Ուլսան խոշոր արդյունաբերական կենտրոնները։

Տուրիզմ և տեսարժան վայրեր խմբագրել

  • Գյոնսանգի մշակութային փառատոն, որը տեղի է ունենում ամեն տարի մայիսին։
  • XVI դարի ազնվազարմության դամբարանները հայտնի վայրեր են հնագիտական պեղումների համար, որտեղ գտնվում են մեծաքանակ զարդարանքներ, զենքեր և այլ արտեֆակտեր[1] :
  • Սիլլայի ժամանակաշրջանի Յոնմուի ռազմական ճամբարի ավերակներ։

Տնտեսություն խմբագրել

Գյոնսանգը երկրի արդյունաբերական կենտրոններից է։ Այստեղ տեղակայված են խոշոր արդյունաբերական ամբողջություններ՝ Չիննյանը և Չաինը։ Նրանցից խոշորագույնը՝ Չիննյան արդյուաբերական համալիրը, հիմնադրվել է 1994 թվականին։ Հիմա այն զբաղեցնում է 1,5 մլն մ² տարծք, ընթանում են համալիրի երկրորդ և երրորդ մասնաշենքերի շինարարությունը[2]։

Կրթություն խմբագրել

Գյոնսանգը տարածաշրջանի կրթական կենտրոններից մեկն է։ Այստեղ են գտնվում այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են Յոնամի համալսարանը, Տեգուի կաթոլիկական համալսարանը, Տեգուի համալսարանն ու Քյոնիլի համալսարանը։ 2006 թվականին Գյոնսանգը դարձել է Քիմիայի 38֊րդ միջազգային օլիմպիադայի անցկացման վայրը։

Խորհրդանիշեր խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Իլ Յուն, Չոսոն դարաշրջանի պետական գործիչ
  • Վոնհյո, Սիլա դարաշրջանի փիլիսոփա
  • Սուլ Չհոն, Սիլա դարաշրջանի գիտնական
  • Փարկ Նամ-օկ (անգլ.՝ Park Nam-ok), կորեացի կինոռեժիսոր, դերասանուհի և սցենարիստ, համարվում է առաջին կորեուհին, ով հայրենալան ֆիլմ է նկարահանել իր երկրում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «welcome to Gyeongsan City Hall». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. «welcome to Gyeongsan City Hall». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Символы Кёнсана Արխիվացված 2008-04-03 Wayback Machine(անգլ.)