Գյոլջիկ (լեռ)
լեռ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում (Մեղրու լեռներ)
Գյոլջիկ, լեռ Մեղրու լեռներում, Մեղրուց մոտ 23 կմ հյուսիս։ Ձգվում է արևմուտքից արևելք՝ 2-3 կմ երկարությամբ, և հարևան լեռների հետ կազմում է ջրբաժան գիծ Ողջի և Մեղրի գետերի միջև։ Բարձրությունը 2889 մետր[1]։
Գյոլջիկ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Մեղրու լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2889 մետր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 892 — 992 էջ։