Գյավուրգյոլ, լիճ Լեռնային Կիլիկիայում, Մարաշի շրջանում Մարշից մոտ 40 կմ հարավ։ Ընդարձակ ինքնաբուխ լիճ է։ Լճից դեպի հյուսիս և հարավ հոսող ջրերը փոքրիկ գետակներ են կազմում։ Սրանց հարավայինը կոչվում է Կարասու, որը Անտիոքի մոտ թափվում է Ոորոնդես գետը, իսկ հյուսիսայինը միանում է Ակսուին[1]։

Գյավուրգյոլ
Երկիր Թուրքիա Թուրքիա
Վարչատարածքային բաժանում Մարաշի շրջան
Սկիզբ առնող գետերը Կարասու, Որոնդես

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 880 — 992 էջ։