Շուշանբանջար

(Վերահղված է Գմուկից)
Շուշանբանջար
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Շուշանբանջար
Լատիներեն անվանում
Chaerophyllum
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շուշանբանջար (ղմի, քեղակարոս) (լատին․՝ Chaerophýllum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա կամ երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդումը Շտուրմանի «Deutschlands Flora in Abbildungen» գրքի, 1796

Ցողունն ուղղաձիգ է (բարձրությունը՝ 20-160 սմ), ճյուղավորվող, ստորին մասում՝ փշանման մազմզուկներով պատված։ Տերևները փետրաձև կտրտված են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները մանր, սպիտակ (հազվադեպ՝ վառ կարմիր), վարդագույն կամ այլ երանգի են։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկբաժան հատիկ է, որի մասերը կախված են պտղակրից։

Տարածում խմբագրել

Տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։ Հայաստանում հանդիպում է շուշանբանջարի 5 տեսակ՝ ոսկեզօծ, վարդագույն, խոշորապտուղ, երկարամազ, սոխուկավոր (պալարակիր) կամ մանդակ՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի անտառներում, բացատներում, անտառեզրերին, լեռների խոտածածկ լանջերին, թփուտներում։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 5 տեսակ՝

  • Շուշանբանջար ոսկեզօծ (C. aureum),
  • Շուշանբանջարվարդագույն (C. roseum),
  • Շուշանբանջար խոշորապտուղ (C. macrospermum),
  • Շուշանբանջար սոխուկավոր (C. bulbosum)
  • Շուշանբանջար երկարամազ (C. crinitum

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, անտառեզրերին, բացատներում, թփուտներում, լեռների խոտածածկ լանջերին։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։ Որոշ տեսակների արմատներն ու մատղաշ ցողուններն ուտելի են։

Տեսակներ խմբագրել

Որոշ տեսակներ[2].

 
 
 
Ձախից աջ. Ծաղկաբույլ Chaerophyllum temulum, տերևները և պալարներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NCU-3e. Names in current use for extant plant genera (անգլ.)
  2. По данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения).

Գրականություն խմբագրել

  • She Menglan, Mark F. Watson։ Apiaceae. In։ Wu Zheng-yi & Peter H.Raven (Hrsg.)։ Flora of China. Volume 14, Science Press u.a., Beijing u.a., ISBN 0-915279-24-X, Chaerophyllum, S. 25 (Abschnitt Beschreibung, textgleich mit gedrucktem Werk, Online).
  • John Francis Michael Cannon։ Chaerophyllum In։ T. G. Tutin, V. H. Heywood, N. A. Burges, D. M. Moore, D. H. Valentine, S. M. Walters, D. A. Webb (Hrsg.)։ Flora Europaea. Volume 2։ Rosaceae to Umbelliferae, Cambridge University Press, Cambridge 1968, ISBN 0-521-06662-X, S. 324–326 (aus dem unveränderten Nachdruck von 2010 (ISBN 978-0-521-15367-6), eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche).

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանբանջար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանբանջար» հոդվածին։